Jump to content

Մասնակից:Dzaxidzor/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձորագետի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձորագետ (նախկին անվանումը՝ Քոլագերան, Ձորագետ է վերանվանվել 1978 թ.), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 26 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի հովտում՝ ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Կլիման բարեխառն է` ամռանը զով, ձմռանը` ցրտաշունչ

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքում գյուղատնտեսական հողատարածք եւ արոտավայր չլինելու պատճառով չի կարող զարգանալ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 268 մարդ է:Գյուղն ունի 8-ամյա դպրոց, որը վերանորոգվել է վերջին տարիներին եւ գտնվում է բարվոք վիճակում, որտեղ սովորում են 33 աշակերտներ: Համայնքն ունի մշակույթի կենտրոն կիսավթարային վիճակում, որի պատճառով համայնքը զրկվել է հասարակական միջոցառումներից, կինոյից, թատրոնից: Գրադարանը միավորված է մշակույթի կենտրոնի հետ եւ ունի 11182 անուն գիրք: Գյուղում գործում է մեկ բուժկետ, որը գտնվում է շատ անմխիթար վիճակում: Շենքը կառուցվել է 1962թ-ին եւ վերանորոգման կարիք ունի: Բուժ.կետը չունի համապատասխան գույք եւ սարքավորում, ունի մեկ աշխատող: