Մասնակից:DoctorLia/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու գանգի վրա նշված է կզակը։

Կզակ, ստորին շրթունքից ներքև, ստորին ծնոտի առաջ հրված հատված, 0,7 սմ-ից 1,1 սմ:

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ զարգացած կզակի առկայությունը Homo sapiens-ի մորֆոլոգիական բնութագրիչներից մեկն է, որով տարբերվում է մարդկային այլ նախնիներից, ինչպիսիք են նեանդերթալցիները[1][2]։ Կզակի ծագումը ավանդաբար կապված է ատամնաշարի առաջահետին լայնության կրճատմամբ։ Այնուամենայնիվ, դրա ընդհանուր մեխանիկական կամ ֆունկցիոնալ առավելությունները սնվելու ժամանակ, զարգացման ծագումը և կապը մարդու խոսքի, ֆիզիոլոգիայի և սոցիալական ազդեցության հետ խիստ քննարկվում են:

Ֆունկցիոնալ հեռանկարներ

Ռոբինսոնը (1913)[3] ենթադրում էր, որ ծամելու համար կիրառվող դիմակայելու պահանջը հանգեցրել է ոսկրերի հաստացմանը ծնոտի շրջանում և ձևավորել է ընդգծված կզակ: Ավելին, Դեյգլինգը (1993)[4] կարծում էր՝ կզակը ծամելուն դիմակայելու ֆունկցիոնալ հարմարեցում է։ Մյուսները պնդում էին , որ առաջ ցցված կզակը հարմարեցված է դիմադրելու շրջապատող ուժերին[5], մեջքափորային(վենտրոդորսալ) ուժերին և, ընդհանուր առմամբ, մեխանիկական պատնեշ է՝ դիմակայելոու կողմնային լայնակի ձգմանը և ուղղահայաց ձգմանը պսակային հարթությունում[6]։ Ընդհակառակը, մյուսները ենթադրում են[7], որ կզակի առկայությունը կապված չէ ծամելու հետ։ Համեմատաբար փոքր և հաստ ստորին ծնոտում կարող է ցուցաբերել մեծ դիմադրություն: Այնուամենայնիվ, դեռ մնում է կզակի հարմարվողական կամ ոչ հարմարվողական լինելու հարցը:

Զարգացման հեռանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման ընթացքում ծնոտի մորֆոլոգիական փոփոխությունների վերաբերյալ վերջին աշխատանքները ցույց են տվել, որ մարդու կզակը կամ շրջված T-աձև կզակային շրջանը զարգանում է նախածննդյան շրջանում, բայց աչքի է ընկնում մինչև վաղ հետծննդյան շրջանը[7][8][9]։ Հետագայում այս փոփոխությունը տեղի է ունենում ոսկորների վերափոխման գործընթացների միջոցով[10]։

Համապատասխանաբար, այն հանգեցնում է ստորին ծնոտի վերին մասի հետ գնալուն՝ ատամնաշարի հետ շարժմանը համապատասխա։ Ռելիեֆը ձևավոևվում է վաղ տարիքում, իսկ ավելի ուշ՝ աչքի ընկնող կզակը[11]։ Ոսկրածուծի աճի և մոդելավորման այս համակարգված գործընթացները ձևավորում են ծննդաբերության ժամանակ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս,որ այս եզակի հատկանիշի էվոլյուցիան ձևավորվել է ոչ թե մեխանիկական ուժերով, ինչպիսին է ծամելը, այլ էվոլյուցիոն հարմարություններով, որոնք ներառում են դեմքի չափերի փոքրացում և ձևի փոփոխություն: Հոլտոնը և այլոք պնդում են, որ այս ադապտացիան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեմքը փոքրացել է նախնադարյան մարդկանց համեմատ[12]։

Այլ տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ֆրանցիսկոսը ավելի մարդաբանական տեսակետ ունի։ Նա կարծում է, որ կզակը ձևավորվել է մարդու ապրելակերպի փոփոխության հետևանքով,մոտավորապես 80000 տարի առաջ: Քանի որ որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող հասարակությունները վերածվեցին սոցիալական խմբերի, տարածքային վեճերը նվազեցին, քանի որ նոր սոցիալական կառուցվածքը նպաստում էր ապրանքների և համոզմունքների համակարգերի փոխանակման համար դաշինքների ստեղծմանը: Ֆրանցիսկոսը կարծում է, որ մարդու միջավայրի այս փոփոխությունը նվազեցնում է հորմոնների մակարդակը, հատկապես տղամարդկանց շրջանում, ինչը հանգեցնում է կզակի բնական էվոլյուցիայի[12]։

Ընդհանուր առմամբ, մարդիկ եզակի են այն առումով, որ նրանք միակ տեսակն են պրիմատների մեջ, ովքեր ունեն կզակ: «The Enduring Puzzle of the Human Chin» աշխատության մեջ էվոլյուցիոն մարդաբաններ Ջեյմս Փամփուշը և Դեյվիդ Դեյգլինգը քննարկում են տարբեր տեսություններ: Նրանք եզրակացնում են, որ քննարկված առաջարկներից յուրաքանչյուրը թույլ է կա՛մ էմպիրիկորեն, կա՛մ տեսականորեն. որոշները՝ երկու դեպքում էլ[13]։

Երկատված կզակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկատված կզակ (William McKinley)
Մարդու ծնոտի տեսքն առջևից





Երկատված կզակ տերմինը [14][11] նույն փոսիկով կզակն է[15][16]։ Այն կզակի վրա Y-աձև ճեղքվածք է,որի հիմքում ոսկրի յուրահատկությունն է[17]։ Մասնավորապես, կզակի ճեղքը կրկնում է ստորին ծնոտի ճեղքը, որն առաջացել է ծնոտի ոսկորի կամ մկանի ձախ և աջ կեսերի թերի միաձուլման արդյունքում՝ սաղմի և պտղի զարգացման ընթացքում: Այն կարող է զարգանալ նաև ակրոմեգալիայի դեպքում։ Որոշ դեպքերում մեկ ծնոտային թմբիկը կարող է ավելի շատ աճել, քան մյուսը, ինչը կարող է առաջացնել դեմքի ասիմետրիա [14]։

Կզակի ճեղքվածքը մարդու ժառանգական հատկանիշ է, որի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ: Երկատված կզակը փոփոխական պենենտրանտության դասական օրինակ է[18],որը հնարավոր է ազդի իրական գենոտիպի ֆենոտիպային արտահայտման վրա: Երկատված կզակ կարող է ունենալ երեխան, ում ծնողներից ոչ մեկը չունի կզակի ճեղքվածք: Այն տարածված է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում[19] ։

Կզակի ճեղքերի հնարավոր գենետիկ պատճառը՝ rs11684042 գենետիկական մարկերն է, որը գտնվում է 2-րդ քրոմոսոմում[19]։

Պարսկական գրականության մեջ կզակի փոսը համարվում է գեղեցկության նշան և փոխաբերաբար կոչվում է «կզակի ջրհոր»՝ որի մեջ ընկել և թակարդվել են խեղճ սիրեկանները[20]։

Կրկնակզակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծակրկնակզակ, ծաղրանկար մոտավորապես 1900 թ., որտեղ պատկերված է Ջոզեֆ Ուրբանը

Կրկնակզակը ծնոտի կամ կզակի տակ գտնվող փափուկ հյուսվածքի հստակության կորուստն է: Կրկնակզակի երկու հնարավոր պատճառ կա, որոնք պետք է տարբերակել:

  1. Ավելորդ քաշ ունեցող մարդկանց շրջանում սովորաբար պարանոցի շուրջ ենթամաշկային ճարպային բջջանքի շերտը կախվում է և առաջանում կնճիռներ՝ տալով կրկնակզակի տեսք: Այս ճարպային շերտը երբեմն հեռացվում է վիրահատական ճանապարհով և ծնոտի տակ գտնվող համապատասխան մկանները կրճատվում են (hyoid lift)[21]։
  2. Ծնոտի ոսկրային հյուսվածքի անբավարարություն, որն հաճախ դիտվում է նորմալ մարմնի զանգվածի ինդեքս(ՄԶԻ) ունեցող անձանց շրջանում։ Չնայած այս հատվածում ճարպի քիչ քանակության, կարող է թվալ, որ կրկնակզակը կախվում է պարանոցից։ Ոսկրային հյուսվածքի աբավարարության չափը կարող է տարբեր լինել և պահաջում է վիրաբուժական ճանապարհով բուժում։ Եթե հիվանդը տառապում է քնային ապնեով, ծնոտի վաղ առաջ բերումը, միակ պատճառահետևանքային բուժումն է՝ նորմալ կյանքի պահպանման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stringer CB, Hublin JJ, Vandermeersch B (1984). The origin of anatomically modern humans in western Europe. In F. H. Smith & Spencer (Eds.), The origins of modern humans: a world survey of the fossil evidence. New York. էջեր 51–135.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Schwartz JH, Tattersall I (March 2000). «The human chin revisited: what is it and who has it?». Journal of Human Evolution. 38 (3): 367–409. doi:10.1006/jhev.1999.0339. PMID 10683306. S2CID 2656256.
  3. Robinson L (1913). «The story of the chin». Knowledge. 36: 410–420.
  4. Daegling DJ (1993). «Functional morphology of the human chin». Evolutionary Anthropology: Issues, News, and Reviews. 1 (5): 170–177. doi:10.1002/evan.1360010506. S2CID 85195021.
  5. DuBrul EL, Sicher H (1954). The Adaptive Chin. Springfield, IL: C.C. Thomas.
  6. Gröning F, Liu J, Fagan MJ, O'Higgins P (April 2011). «Why do humans have chins? Testing the mechanical significance of modern human symphyseal morphology with finite element analysis». American Journal of Physical Anthropology. 144 (4): 593–606. doi:10.1002/ajpa.21447. PMID 21404235.
  7. 7,0 7,1 Coquerelle M, Bookstein FL, Braga J, Halazonetis DJ, Weber GW (November 2010). «Fetal and infant growth patterns of the mandibular symphysis in modern humans and chimpanzees (Pan troglodytes)». Journal of Anatomy. 217 (5): 507–20. doi:10.1111/j.1469-7580.2010.01287.x. PMC 3035859. PMID 20807267.
  8. Coquerelle M, Prados-Frutos JC, Rojo R, Mitteroecker P, Bastir M (2013-11-15). Frayer D (ed.). «Short faces, big tongues: developmental origin of the human chin». PLOS ONE. 8 (11): e81287. Bibcode:2013PLoSO...881287C. doi:10.1371/journal.pone.0081287. PMC 3829973. PMID 24260566.
  9. Coquerelle M, Prados-Frutos JC, Rojo R, Drake AG, Murillo-Gonzalez JA, Mitteroecker P (September 2017). «The Fetal Origin of the Human Chin». Evolutionary Biology (անգլերեն). 44 (3): 295–311. doi:10.1007/s11692-017-9408-9. ISSN 0071-3260. S2CID 38431987.
  10. Enlow DH (1990). Facial growth. 3rd edition. Philadelphia: Saunders.
  11. 11,0 11,1 Sharks of the world, Vol. 2, p. 143; by Leonard J. V. Compagno, Food and Agriculture Organization of the United Nations, 2001.
  12. 12,0 12,1 «Why we have chins: Our chin comes from evolution, not mechanical forces». ScienceDaily. April 13, 2015. Վերցված է July 28, 2018-ին.
  13. Pampush, James D.; Daegling, David J. (2016-01-02). «The enduring puzzle of the human chin: "The Human Chin"». Evolutionary Anthropology: Issues, News, and Reviews (անգլերեն). 25 (1): 20–35. doi:10.1002/evan.21471.
  14. 14,0 14,1 Mammalian Phenotype Browser: Cleft chin
  15. Rob Roy, p. 229 (in 1872 edition, pub. Osgood); by Sir Walter Scott, 1817.
  16. «Myths of Human Genetics: Cleft Chin».
  17. Մենդելյան ժառանգում (OMIM) 119000
  18. Starr B (September 3, 2004). «Ask a Geneticist - Other Traits». Understanding Genetics. TheTech. Վերցված է 2007-07-01-ին.
  19. 19,0 19,1 «Cleft Chin | AncestryDNA® Traits Learning Hub». www.ancestry.com (անգլերեն). Վերցված է 2022-02-26-ին.
  20. چاه زنخدان the chin well Արխիվացված 2014-08-08 Wayback Machine
  21. Larkin, Dimitrije E. Panfilov ; translated by Grahame (2005). Cosmetic surgery today. Stuttgart: Thieme Medical Publishers. էջ 64. ISBN 1-58890-334-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Կատեգորիա:Անատոմիա Կատեգորիա:Բժշկություն Կատեգորիա:Գանգ Կատեգորիա:Ոսկրաբանություն