Մասնակից:DoctorLia/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապատաչիի հիվանդության տարածվածությունն ըստ սերոտիպերի

Պապատաչիի տենդ (Pappataci fever) ,Ֆլեբոտոմուսային ,մլակային ,եռօրյա, տրանսմիսիվ, տենդային, արբովիրուսային ինֆեկցիա, պայմանավորված ֆլեբովիրուսի երեք սերոտիպերով:Անունը ՝pappa (սովորաբար դա օգտագործվում է որպես սննդի ընդհանուր անուն, բայց այս դեպքում այն բայ է, նշանակում է «ուտել») և taci (լուռ) բառերի միությունն է,որն արտահայտում է այս միջատների տարբերությունն արյունով սնովող այլ մլակներից:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը տարածված է Արևելյան կիսագնդի մերձարևադարձային գոտում հյուսիսային լայնության 20°-ից մինչև 45°, մասնավորապես Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Բալկաններում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Իրաքում, Իրանում, Պակիստանում, Աֆղանստանում և Հնդկաստանում[1]:

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը փոխանցվում է Phlebotomus ցեղի մլակների խայթոցներով, մասնավորապես՝ Phlebotomus papatasi, Phlebotomus perniciosus և Phlebotomus perfiliewi:Հայտնի է Ֆլեբովիրուսի հարուցչի երեք սերոտիպ՝ նեապոլական , սիցիլիական և Տոսկանայի: Մլակներն իրենց արտաքին տեսքով հիշեցնում են մոծակներին,բայց շատ ավելի փոքր են նրանցից (2-2.5 մմ): Մլակի մարմինը շատ նուրբ է, կիսաթափանցիկ, այնպես որ հանգիստ վիճակում պատի վրա նստած մլակին դժվար է նկատել:Բազմացումը ճշգրիտ ուսումնասիրված չէ: Նրանց թրթուրները գտնվել են հողե հատակ ունեցող շենքերում, հողում, կրծողների բներում և աղբում:Ձմեռում են թրթուրային փուլում: Խայթում են առավելապես գիշերը: Խայթոցն անցավ է, սակայն առաջացնում է սաստիկ քոր: Առաջանում է փոքրիկ հանգույց,որի վրա բշտիկ է գոյանում,այնուհետև կեղևակալվում է [2]: Մլակը վարակվում է վարակված մարդուն կծելու ժամանակ՝ տենդի սկսվելուց 48 ժամ առաջ և տենդի ավարտից 24 ժամ հետո ,որից հետո միջատը կրում է վարակը ողջ կյանքի ընթացքում[3]: Բացի մարդուց միջատին փոխանցման հորիզոնական ուղուց վիրուսը փոխանցվում է նաև տրանսօվարիալ՝վարակված էգից իր սերնդին[4]:

Նախանշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակիչ խայթոցից մի քանի օր անց առաջանում է թուլության զգացում, որովայնային անհանգստություն և դող, որին հաջորդում է 39-40 °C (102-104 °F) ջերմությունը, ճակատային շրջանում ուժեղ գլխացավերը, մկանների և հոդերի ցավերը, դեմքի կարմրությունն ու հաճախասրտությունը: Երկու օր անց ջերմությունը սկսում է նվազել, և ջերմաստիճանը վերադառնում է նորմալ: Հոգնածությունը, հազվասրտությունը և թերճնշումը կարող են պահպանվել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, սակայն որպես կանոն վերականգնումը ամբողջական է լինում[3]: Գաղտնի շրջանը տևում է 3-8 օր:Ունի սուր ընթացք: Լեզուն խիստ չոր է և փառակալված:Լեզվակը այտուցված է, հիպերեմիկ,դեմքը՝ կարմիր, աչքերը ՝փայլուն:Հաճախ նկատվում է մենինգիզմ: Անոթազարկը՝ 80-90 զարկ րոպեում:Բնորոշ է փորափքանքը (մետեորիզմ), փորկապությունը,երբեմն՝փորլուծությունը; Լյարդն ու փայծաղը չեն շոշափվում: Մաշկի վրա, մլակների կծման հետքերից զատ, երբեմն առաջանում են զանազան ցաներ՝էրիթեմա,եղնջացան,պապուլաներ,ռոզեոլաներ: Տենդը դադարում է 2-3 օր անց:Գլխացավն ու ընդհանուր թուլությունը պահպանվում են մոտ մի քանի շաբաթ:Ռեցիդիվները տևում են առաջին նոպայից ավելի կարճ:[2]

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը ճանաչվում է բնորոշ կլինիկական պատկերով: Բնորոշ լեյկոպենիան,լիմֆոցիտոզն ու մոնոցիտոզը դեռ պահպանվում են ապաքինումից մեկ ամիս անց: Ախտորոշումը կարելի է հաստատել շճաբանական հետազոտությամբ և ՊՇՌ թեստերով:[2]

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության հատուկ բուժում չկա: Կիրառվում է սիմպտոմատիկ բուժում[5]:

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանիչ ցանցերը կարող են բավարար չլինել մլակների խայթոցը կանխելու համար:Կանխարգելման համար անհրաժեշտ է ինսեկտիցիդներով պայքարել մլակների բազմացման և խայթման դեմ:[2]

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Phlebotomus papatasi մլակը խայթելիս

Պապատաչիի տենդը հազվադեպ է ճանաչվում էնդեմիկ շրջաններում,քանի որ զուգակցվում է մանկական այլ հիվանդությունների հետ:Առավել հաճախ հանդիպում է զինվորականների և էնդեմիկ շրջաններից ներգաղթածների շրջանում[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gratz N.G. (2004). The vector-borne human diseases in Europe. Their distribution and burden on public health (PDF). Copenhagen, Denmark. էջեր 25–6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Մինկևիչ, Ի.Ա. (1957). Ինֆեկցիոն հիվանդություններ.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica. «Pappataci fever». Վերցված է 2009-07-03-ին.
  4. Tesh, R.B. (1984). «Transovarial transmission of arboviruses in their invertebrate vectors». In K.F. Harris (ed.). Current topics in vector research. Vol. 2. էջեր 57–76. ISBN 0-275-91433-X. Արխիվացված է օրիգինալից 2012-12-20-ին.
  5. Tavana AM. Sandfly fever in the world. Ann Trop Med Public Health 2015;8:83–7
  6. Sabin A.B. (1955). «Recent advances in our knowledge of dengue and sandfly fever». American Journal of Tropical Medicine and Hygiene. 4 (2): 198–207. doi:10.4269/ajtmh.1955.4.198. PMID 14361897.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում


Կատեգորիա:Վարակիչ հիվանդություններ Կատեգորիա:Վիրուսային վարակներ