Մասնակից:Dev vil/I See Love (Ջոնաս Բլուի երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«»
I See Love
Ջոնաս Բլու, Ջո Ջոնասի երգը «Blue» ալբոմից
Թողարկված2018 թվականի հունիսի 29
Ձայնագրված2018
ԺանրՊարային երաժշտություն
Տևողություն2:53
ԼեյբլVirgin EMI Records
ՀեղինակՋոնաս Բլու, Միտչ Ալլան, Լուի Շուրլ, Բենջամին Հուդսոն ՄակԻլդովի
ՊրոդյուսերՋոնաս Բլու


«I See Love», անգլիացի DJ և երաժշտական պրոդյուսեր՝ Ջոնաս Բլուի երգը, որը ձայնագրվել է ամերիկացի երգիչ և դերասան՝ Ջո Ջոնասի հետ համատեղ: Այն թողարկվել է 2018 թվականի հունիսի 29-ին թվային ներբեռնման տեսքովvia Virgin EMI Records-ի կողմից, որպես Բլուի դեբյուտային ստուդիական ալբոմի 7-րդ երգ[1]: Երգին կարելի է հանդիպել Տրանսիլվանիա հյուրանոց 3 և Թագուհու կորգին մուլտֆիլմերում:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփրինգ Ասպերսը՝ Sony Motion Pictures Music Group-ի ղեկավարն ասել է. «Ջոնաս Բլուն աշխարհահռչակ տաղանդ է և մենք ոգևորված ենք այն փաստով, որ նա մեր ընտանիքի մի մասն է: Նրա և Ջո Ջոնասի համատեղ ձայնագրած «I See Love» երգը հոյակապ փոխանցում է մեր ֆիլմի ամառային, արևադարձային հիթը, և մենք ուզում ենք, որ հանդիսատեսը լսի այս երգը և միանա մեր էպիկական, ամառային արկածներին: Մենք նաև ուրախ ենք, որ ունենք հնարավորություն աշխատելու Ջո Ջոնասի հետ ոչ միայն «I See Love» երգի, այլ նաև ֆիլմի շրջանակներում: Ջոն միացել է Տրանսիլվանիա հյուրանոց մուլտֆիլմի ընտանիքին, որպես Կռակենի ձայն՝ մի սիրալիր, կապույտ, ծովային արարած, ով միայն ցանկանում է երգել և ներկայացումներ իրականացնել բոլորի համար «Legacy» նավի վրա, և մենք համոզված ենք, որ հանդիսատեսը՝ ինչպես և մենք կսիրահարվի այդ կերպարին և երգին»[2]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլ Քնոթը՝ Billboard-ից ասել է. «Երգի մեջ խտացված է ամառային արձակուրդում լինելու զգացմունքը, և այն ուղեկցում է ֆիլմի կերպարներին տարբեր տեսարաններում, որոնք ընդգրկված են լինելու հուլիսի 13-ին թատրոններում ներկայացվող ֆիլմում»[3]:

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«I See Love» երգն ուղեկցող տեսահոլովակը թողարկվել է YouTube-ում 2018 թվականի հունիսի 29-ին, որի տևողությունը կազմել է 2 րոպե և 52 վայրկյան[4]:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
# Անվանում Տևողություն
1. «I See Love» (featuring Joe Jonas) (from Hotel Transylvania 3: Summer Vacation) 2:53

Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարտ (2018) Զբաղեցրած
դիրքը
Russia Airplay (Tophit)[5] 7
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[6] 20

Թողարկմանպ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաջրջան Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
Միացյալ Թագավորություն 29 Հունիս 2018[7] Digital download Virgin EMI Records

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «I See Love (feat. Joe Jonas) [From "Hotel Transylvania 3"] - Single by Jonas Blue». Apple Music. Վերցված է 30 July 2018-ին.
  2. «JONAS BLUE'S "I SEE LOVE" FEAT. JOE JONAS IS OUT TODAY». ventsmagazine.com/. 29 June 2018. Վերցված է 27 October 2018-ին.
  3. «Joe Jonas & Jonas Blue Team Up for 'I See Love'». Billboard. 29 June 2018. Վերցված է 27 October 2018-ին.
  4. «Jonas Blue - I See Love Ft. Joe Jonas (From Hotel Transylvania 3)». YouTube. Վերցված է 30 July 2018-ին.
  5. «Official Russia Top 100 Airplay Chart (week 47)» (Russian). Tophit. Վերցված է 3 December 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Veckolista Heatseeker – Vecka 27, 6 juli 2018». Sverigetopplistan. Վերցված է 30 July 2018-ին.
  7. name="iTunes"