Մասնակից:DVardanyan/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոշոր հրդեհի լուսանկար

Հրդեհային լուսանկարչություն, հրդեհաշիջման գործողությունների ընթացքը լուսանկարելու գործողություն։

Այս տեսակ լուսանկարչությամբ զբաղվող մարդիկ կոչվում են հրդեհային լուսանկարիչներ։

Քանի որ հրդեհային լուսանկարչությունը ենթադրում է վտանգավոր իրավիճակներին մոտ լինել, լուսանկարիչները պետք ունենան հատուկ ունակություններ, գիտելիք արտակարգ պատահարների, վայրերի, գործողությունների, առողջության և ապահովության մասին[1]: Հրդեհային լուսանկարիչներից հաճախ պահանջվում է կրել պաշտպանիչ սարքավորումներ[2]:

Հրդեհային լուսանկարչության օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհային լուսանկարիչների աշխատանքը ներառում է բազմաթիվ ծրագրեր.

Հրդեհային ստորաբաժանումների հետ ներգրավվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհային լուսանկարիչները կարող են ուղղակիորեն լինել կամ չլինել հրշեջ ստորաբաժանումների աշխատող[3][4][5]: Նրանք մատուցում են մասնագիտացված լուսանկարչական ծառայություն, որը կարող է ներառել վճար՝ յուրաքանչյուր լուսանկարի համար: Անվտանգությունը կարող է խնդիր լինել հրշեջ լուսանկարիչների համար, հետևաբար նրանք լավ հարաբերություններ են զարգացնում իրենց տեղական հրշեջ բաժնի հետ՝ բարելավելու հրդեհային տեսարանների լուսանկարչության հասանելիությունը: Հրշեջ ծառայության հայեցողությամբ կարող է պահանջել լրացուցիչ ուսուցում կամ այլ պայմանավորվածություններ[6]: Խոշոր ստորաբաժանումները հաճախ ունենում են պրոֆեսիոնալ ֆոտոծառայության ստորաբաժանումներ, ինչպիսիք են Նյու Յորքում և Չիկագոյում:

Հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհային լուսանկարչի պաշտոնական հավաստագրման գործընթացը մշակվում է Հրդեհային լուսանկարչության միջազգային կազմակերպության կողմից[7]: Հավաստագրման նպատակն է հաստատել, որ անհատն ունի բավարար պատրաստվածություն, հմտություններ և գիտելիքներ համապատասխան ոլորտներում (առողջություն և անվտանգություն, հրդեհաշիջման գործողություններ և այլն) արտակարգ պատահարի վայրում անվտանգ գործելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Phillips, Chris, Fire Photography, Վերցված է 2008-02-26-ին
  2. Nicolas, Landry, Fire photographers in action, Journal Le Reflet, Վերցված է 2008-02-26-ին
  3. Goldberg, Michael. «Volunteer firefighter doubles as emergency scene photographer». The Reporter. Վերցված է 23 February 2014-ին.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին. Վերցված է 2016-01-20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. http://chicagoareafire.com/blog/tag/official-chicago-fire-department-photo-unit-site/
  6. Beattie, Chris. «Next on scene: First-response photographer's pictures attract widespread attention». McKinney Courier-Gazette. Վերցված է 23 February 2014-ին.
  7. IOFP

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]