Մասնակից:Avo93/Թոմի Ուաիզոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Avo93/Թոմի Ուաիզոու

Թոմաս Ուաիզոու ( Thomas P. Wiseau ( /ˈwaɪzoʊ/ )) Ամերիկացի, Եվրոպացի դերասան և ռեժիսոր։ Առավել հայտնի է որպես 2003 թ «The Room» ֆիլմի՝ սցենարիստ, պրոդյուսեր, գլխավոր դերասան։ Ֆիլմը շատ քննադատների կողմից որակվել է բոլոր ժամանակների ստեղծված վատագույն ֆիլմերից մեկը։

Ինտերնետային մանրապատումների դասվելով և շատ արագ տարածում գտնելով սոց․ցանցերում շատ կարճ ժամանակում ձեռք է բերել կուլտային ֆիլմի կարգավիճակ: Նա նաև նկարահանել է 2004 թ.-ին վավերագրական ֆիլմ ՝ «Homeless in America » , իսկ «2015թ․-ին «The Neighbors » :  

Նրա մասնակցությամբ ֆիլմերից տարբեր հատվածներ սկսեցին շրջանառվել որպես կատագերգական մանրապատումներ, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն էր, որ ֆիլմերը լուրջ չեն, սակայն ֆիլմերը իրականում դրամաներ էին։ Դերասանական վատ խաղը, ձայնադրությունը բերեցին «հաջողություն» Թոմասի անձին և ֆիլմերինː



Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուաիզոուն իր կյանքի մասին տեղեկությունը գաղտնի է պահում, շատ քիչ է հայտարարություններ անում իր կյանքի մասին։ Հիմնական աղբյուրը իր մասին տալիս Գրեգ Սեստերոյի The Disaster Artist հուշագիրը, և տարբեր հարցազրույցներում շատ քիչ տեղեկություններ է տալիս։ Հարցազրույցներում նա պնդում է, որ շատ տարիներ առաջ ապրել է Ֆրանսիայում։

Պնդում է նաև, որ նա մեծացել է Լուիզիանա նահանգում գտնվող Նոր Օռլեան քաղաքում և, որ իր ողջ ընտանիքը Լուիզիանա նահանգի Չալմեթ քաղաքում է: Իր տարիքը նույնպես թաքցնում էր, սակայն 2010թ․-ին Crikey-ին տված հարցազրույցում Ուաիզոուն իր տարիքը նշեց այնպիսին, որը ցույց կտար, որ նա ծնվել է 1968 կամ 1969 թվականներին։

Սակայն նրա ընկեր Գրեգ Սեստերոն 2013թ․-ի իր հուշագրում՝ The Disaster Artist պնդում է, որ իր եղբոր ծանոթը ձեռք է բերել Ուաիզոուի ԱՄՆ ներգաղթի փաստաթղթերի պատճենները ու պարզել են, որ Ուաիզոուն ծնվել է Սոցիալիստական ճամբարի երկրներից մեկում 1950-ականներին, ավելի վաղ քան պնդում էր նա։

2016թ․-ին նկարահանաված վավերագրական ֆիլմում՝ «Room Full of Spoons» ռեժիսոր Ռիկ Հարփերը վերլուծելով Ուաիզոուի մասին տեղեկությունները եզրակացրել է, որ նա Լեհաստանի Պոզանան քաղաքից է։ 2017թ․-ին Ջիմի Քիմելի հաղորդաշարին նա հաստատեց, որ Եվրոպայից է, իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին Հովարդ Սթերնի հետ հարցազրույցում ասել է, որ կաթոլիկ է խոսում է ֆրանսերեն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուաիզոուն անձնական կյանքի մասին տեղեկությունը նույնպես գաղտնի է պահում , նա ասում է « Անձնական կյանքը պետք է մնա անձնական կյանք, մասնագիտական կյանքը, մասնագիտական, ես իմ կարծքիին կմնամ, ես դրա իրավունքը ունեմ »։ 2016թ․-ի հարցարզույցներից մեկում է, որ նա Սեստերոյին անվանել է իրա լավագույն ընկեր։

2020թ․-ին կանադական դատարանը վճիռ է կայացրել ըստ որի նա պարտավոր է վճարել գումարային 700,000[1] ԱՄՆ դոլար՝ Room Full of Spoons վավերագրական ֆիլմի թողարկմանը խոչընդոտելու համար Կանադայում։ Ըստ Ուաիզոուի նրան այդ ֆիլմում ներկայացնում են վատ տեսանկյունից։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվնաուն Ռեժիսոր Պրոդյուսեր Սցենարիստ Դերասան Դերեր Մեկնումներ
2003 «Սենյակը» Այո Այո Այո Այո Ջոնի
2010 «Տուն, որը արյունահոսում էր Ալեքսի վրա» Այո Ալեքս Կարճամետրաժ ֆիլմ
2015 «Ոստիկան-սամուրայ 2: Մահացու վրեժ» Այո Այո Լինտոն Կիտանո
2016 «Սառը լուսին» Այո Ռոդեո շոուի սեփականատեր էպիզոդիկ
2017 «Ցավ-արարիչ» Այո Հենրի էպիզոդիկ
2017 «Ընկերներ ընդմիշտ» Այո Հարվի Լյուիս
2018 «Ընկերներ ընդմիշտ: Մաս 2» Այո Հարվի Լյուիս
2019 «Մեծ շնաձուկ» Այո Այո Այո Այո Պատրիկ

Վավերակգրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվնաուն Ռեժիսոր Պրոդյուսեր Սցենարիստ Դերասան Դերեր
2004 «Անտունը Ամերիկայում» Այո Այո Այո Այո Մարմնավորում է ինքը իրեն
2016 «Սամուրայի մուտքը» Այո Մարմնավորում է ինքը իրեն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվնաուն Ռեժիսոր Պրոդյուսեր Սցենարիստ Դերասան Դերեր Մեկնումներ
2009 «Tim and Eric Awesome Show, Great Job!» Այո Այո Մարմնավորում է ինքը իրեն Դրվագ: «Թոմմի»
2011-12 «The Tommy Wi-Show» Այո T. W.
2011 «Tommy Explains it All» Այո Մարմնավորում է ինքը իրեն
2013 «Tommy Wiseau Wishes YOU a Happy Memorial Day» Այո Մարմնավորում է ինքը իրեն Գովազդ՝ Urban Outfitters
2014-ցայսօր «The Neighbors» Այո Այո Այո Այո Չարլի / Րիկի Րիկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:Համացանցային մեմեր]] [[Կատեգորիա:Եվրոպացի կինոռեժիսորներ]] [[Կատեգորիա:ԱՄՆ արտագաղթածներ]] [[Կատեգորիա:Ամերիկացիներ եվրոպական սերմամբ]] [[Կատեգորիա:Ամերիկացի կինոպրոդյուսերներ]] [[Կատեգորիա:Ամերիկացի կինոռեժիսորներ]] [[Կատեգորիա:Ապրող անձինք]] [[Կատեգորիա:1950-ականների ծնունդներ]]

  1. «Tommy Wiseau Ordered to Pay $700k After Thwarting Release of 'The Room' Documentary». Decider (ամերիկյան անգլերեն). 2020-05-04. Վերցված է 2020-05-07-ին.