Jump to content

Մասնակից:Atheist Armenian/Արթիկ համայնքի ավագանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթիկ համայնքի ավագանի
Изображение логотипа
Տեսակ
ՏեսակՏեղական ինքնակառավարում
Term limits5
Պատմություն
Հիմնադրված1996
New session started2021
համայնքի ղեկավարԱնանիկ Ոսկանյան
Ղեկավարում
Արթիկ համայնքի ղեկավարԱնանիկ Ոսկանյան, «Քաղաքացիական պայմանագիր»
Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալԱրտակ Հարությունյան, «Ազատական» կուսակցություն
Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալՎարդան Մակեյան
Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալԱրման Աջամօղլյան
Կազմը
Նստատեղեր27
Քաղաքական խմբավորումներVIII գումարման ավագանի

Իշխանություն (18)

Ընդդիմություն (9)

Կոմիտեներ4
Ընտրություններ
ընտրակարգհամամասնական
վերջին ընտրություններդեկտեմբերի 5, 2021
Պաշտոնական կայք էջ
artik.am

Արթիկ համայնքի ավագանի, Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ համայնքում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Արթիկի համայնքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ[1][2]։

Ընդհանուր դրույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագանու կանոնակարգով կարգավորվում է Արթիկ համայնքի ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը, ավագանու որոշումների նախագծերի ներկայացման, քննարկման, ընդունման ու հրապարակման կարգը և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման ընթացակարգերը, որոնք նպատակաուղղված են ավագանու, հանձնաժողովների և անդամների գործառույթների արդյունավետ կատարմանը, ինչպես նաև նրանց փոխգործակցությանը համայնքապետարանի աշխատակազմի հետ տեղական ինքնակառավարման իրականացման գործում[1]:

Ավագանու մարմիններն են՝

  • Համայնքի ղեկավարը,
  • Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը,
  • Ավագանու անդամները,
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները։

Ավագանին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, կանոնակարգին համապատաuխան իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Արթիկ համայնքի և նրա անունից[1]:

Ավագանին կազմված է 27 անդամից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով[1]։

8-րդ գումարման ավագանի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի դեկտեմբերի 5-ի Արթիկ համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 6 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 4 կուսակցություն[3]:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արթիկ համայնքի ութերորդ գումարման ավագանին կունենա հետևյալ տեսքը՝

Կուսակցություն Մանդատներ Մանդատներ

05.12.2021-ից

«Քաղաքացիական պայմանագիր» 41 11
«Միասնական Արթիկ դաշինք» 55 5
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» 36 4
«Ազատական» 37 3
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 22 2
«Ապրելու երկիր» 29 1
Անկախ ավագանի 0 1

Վերջին ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցություն / դաշինք Ձայներ % Մանդատներ +/–
«Քաղաքացիական պայմանագիր» 7731 41.61 11 Նոր
«Միասնական Արթիկ դաշինք» 4344 23.38 6 Նոր
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» 2550 13.73 4 Նոր
«Ազատական» կուսակցություն 2214 11.92 3 Նոր
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 936 5.04 2 Նոր
«Ապրելու երկիր» 797 4.29 1 Նոր
Աղբյուր ՀԸՀ


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ավագանու կանոնակարգ». artik.am. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Ավագանու կանոնակարգ». parliament.am. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 489 թեկնածու». hetq.am. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 22-ին.