Մասնակից:Ashugh22/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գտնվում է Արցախի Դիզակ և Վարանդա գավառների սահմանագծին `Քոնդալան գետի վրա` Ի դարի սկզբներին Ջեբրայիլ գավառի միակ տակավին ռուսաբնակ Ղարաբուլաղ գյուղի հարևանությամբ: Հակառակ կամրջի խոր հնության`գրավոր աղբյուրներում բազմաթռիչք այս կամրջի մասին առաջին վկայությանը հանդիպում ենք միայն 1902 թ. «Ռուսական-Ղարաբուլաղից 2-3 վերստ հեռավորության վրա հոսում է Քյոնդալան-չայ գետը: Գետից երկու սաժեն հեռու գտնվում է խիտ խոտով ծածկված քարե մի կամրջի մնացորդներ: Այդ կամրջի ծագումը թաքնված է պատմական ժամանակների մթությամբ, իսկ տեղի բնակչության մոտ կառույցի ժամանակաշրջանի վերաբերյալ ոչ մի որոշակի ավանդություն չի պահպանվել: Ոմանք ասում են,որ այն իբր կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Արաքս գետի Խուդափերին հին կամրջի հետ միաժամանակ, մյուսները կառույցը վերագրում են ինչ-որ Բահման թագավորին: Գետի նկատմամաբ կամրջի գրաված դիրքից կարելի է եզրակացնել, որ այն կառուցվել է մի գետի վրա, որը ժամանակի ընթացքում փոխել է իր հունը, որի հետևանքով կամուրջը մնացել է գետի եզրին, իսկ կամրջի մերձակայքում բնակավայրերի բացակայության շնորհիվ այն փրկվել է մարդկային ձեռքերով վերջնական ավերումից:...Ստույգ է, սակայն, որ ինչպես այս, այնպես էլ Խուդափերինի կամուրջը կառուցել է Շահ-Աբաս Մեծը...»: Վակայությունից թերևս կարելի է եզրակացնել, որ կամուրջը կառուցվել է մեր թվարկությունից առաջ Դ-Գ դարերում և վերանորոգվել դարեր անց`Ժէ դարում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Сегаль И.,Елисаветопольская губерния.Впечетления и воспоминания,Кавказский вестник, Тифлис, 1902, N 5, с.31 Կատեգորիա:Պատմություն Կատեգորիա:Ճարտարապետություն