Մասնակից:AshotGPT/ԱՄՆ-ի Սցենարիստների Գիլդիայի գործադուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սցենրիստների գործադուլը Լոս Անջելեսում

ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ, վերջին 20 տարվա մեջ[1][2] սցենարիստների ամենախոշոր գործադուլն է, որը սկսվեց 2007 թվականի նոյեմբերի 5-ին ու շարունակվեց մինչև 2008 թվականի փետրվարի 12[3]։

Սցենարիստների գիլդիայի պահանջները կայանում էին նրանում, որպեսզի Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միության հետ նոր պայմանագիր կնքվեր, որտեղ կինո և հեռուստաարտադրանքների DVD-ի և համացանցում վաճառքների համար հեղինակների փոխանցումների տոկոսները կավելանային։

Բանակցությունների ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, ինչի արդյունքում սցենարիստները հայտարարեցին գործադուլ սկսելու մասին, որը շարունակվեց 100 օր։ Գործադուլին մասնակցեցին ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի արևելյան ու արևմտյան բաժանմունքները։ Նրանց աջակցեց դերասանների գիլդիան, շատ հայտնի դերասաններ ու քաղաքական գործիչներ[4]։

Գործադուլը բազմաթիվ միլիոնների վնաս հասցրեց ստուդիաներին։ Շատ հեռուստասերիալների նկարահանումները ժամանակավոր կանգնեցվեցին, իսկ մի քանի լիամետրաժ ֆիլմերի ու թոք-շոուների նկարահանումները հետաձգվեցին անորոշ ժամկետով, որոշ մրցանակաբաշխություններ չեղարկվեցին[5]։

Գործադուլի դադարեցման մասին որոշումն ընդունվեց 2008 թվականի փետրվարի 12-ին, իսկ արդեն փետրվարի 26-ին սցենարիստների գիլդիան հայտարարեց պրոդյուսերների հետ նոր պայնանագրի կնքման մասին[6]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստերի գիլդիայի ու կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միջև բանակցությունները սկսվեցին 2007 թվականի հուլիսի 16-ին։ 2007 թվականի նոյեմբերի 1-ին ավարտվեց գրողների և արտադրողների միջև երեք տարվա պայմանագիրը, որը կարգավորում էր կինոյի ոլորտի գրողներին դրամական միջոցների փոխանցման կարգը կինոինդուստրիաների կողմից։ 2007 թվականի նոյեմբերի 4-ին սցենարիստները խզեցին բանակցությունները պրոդյուսերների միության հետ ու հայտարարեցին գործադուլ սկսելու մասին[7]։

Միայն 2008 թվականի փետրվարի 8-ին կողմերը կարողացան համաձայնության գալ, իսկ փետրվարի 10-ին սցենարիստների գիլդիայի ղեկավարությունը համաձայնվեց կնքել նոր պայմանագիր ու երկու օր անց, գիլդիայի սցենարիստների 92․5% համաձայնեց դադարեցնել գործադուլը:

Գործադուլի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստների ու պրոդյուսերների միջև վերջնական պայմանագրի համաձայն, սցենարիստների հեղինակային հոնորարները DVD վաճառքից , ինչպես նաև կինոյի ու հեռուստաարտադրանքից ավելացան։ Առաջին երկու տարին սցենարիստները կսկսեն ֆիքսված գումար ստանալ, իսկ շահույթի 2%-ը կստանան երրորդ տարվա ընթացքում։

Գործադուլի հետևանքով առաջացած տնտեսական վնասը տարբեր է գնահատվում։ Ընդհանուր կորուստները գնահատվում են տարբեր աղբյուրներով 1․3-ից[3] մինչև 2․1[8] միլիարդ դոլար: Լոս Անջելեսի տնտեսական զարգացման վարչության ղեկավար Ջեկ Քեյզերի հայտարարության համաձայն, Լոս Անջելեսի գործադուլից ընդհանուր տնտեսական վնասը կազմեց 2․5 մլրդ դոլար[9]: 2008 թվականի հունվարին «Ոսկե գլոբուս» արարողության ընդհատումը կազմակերպիչներին 60 միլիոն դոլարի չափով վնաս հասցրեց: Շատ ստուդիաներ պայմանագրեր են կնքել գործադուլ անող սցենարիստների հետ: Nielsen հետազոտական ընկերության տվյալներով, 2008 թվականի հունվարի վերջի դրությամբ հեռուստաալիքների շաբաթական լսարանը կրճատվել է 21%-ով։ Որոշ ամերիկյան հեռուստաալիքները կորցրեցին իրենց լսարանի 50%-ը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Steve Gorman (2008-02-13). «Hollywood writers vote to lift 14-week strike» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-02-ին.
  2. «Сценаристы США начали крупнейшую забастовку за последние 20 лет». Lenta.ru. 2007-11-05. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-02-ին.
  3. 3,0 3,1 «Q&A: Hollywood writers' strike» (անգլերեն). BBC. 2008-02-13. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-02-ին.
  4. «Клинтон и Обама поддержали бастующих сценаристов». Lenta.ru. 2007-11-06. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-02-ին.
  5. «Торжественная церемония вручения «Золотых глобусов» отменена». Lenta.ru. 2008-01-08. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-02-ին.
  6. «Letter from the Presidents» (անգլերեն). Writers Guild of America, West. 2008-02-26. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-02-ին.
  7. «TIMELINE: The Hollywood labor dispute» (անգլերեն). Reuters. 2007-11-27. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-02-ին.
  8. «WGA strike costs CA $2.1 billion» (անգլերեն). Variety. 2008-06-05. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-04-ին.
  9. «Забастовка сценаристов стоила Лос-Анджелесу 2,5 миллиарда долларов». Lenta.ru. 2008-02-20. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-02-ին.
  10. «Телеканалы США потеряли четверть аудитории из-за забастовки Гильдии сценаристов». Lenta.ru. 2008-01-31. Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին. Վերցված է 2009-01-02-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]