Մասնակից:ArmineQaryan/Ջամինի Ռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ArmineQaryan/Ջամինի Ռոյ

Ջամինի Ռոյ (*যামিনী রায় ), (), հնդիկ նկարիչ, Բենգալիական վերածննդի ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերել է միջին խավի ընտանիքից, նրա հայրը գտնվել է պետական ծառայության մեջ: Ծնվել է Բանկուրայի շրջանի Բելիատորե գյուղում (Բենգալիա): Սկզբից ստացել է տնային կրթություն: 1903 թվականին ընդունվել է Կալկուտեի Արվեստների Պետական դպրոց: Նա սովորել է նկարել ակադեմիական սովորույթներ «Դասական մերկակերպար» և յուղոտ գեղանկարչություն: Այստեղ պատանին հասավ նշանակալի հաջողության՝ դիմանկարների գունանկարչության ոլորտում: Դրա հետ մեկտեղ նա պետք է ինքնուրույն վաստակեր իր հացը,նկարելով գովազդային նկարներ վաճառքի համար,ներկելով հարյուրյավոր էժանագին փորագրություններ,աշխատելով արվեստանոցում նկարելու և թատերական հանդերձանքի գործով: 1908 թվականին նա ստացավ դիպլոմ կերպարվեստի ոլորտում:

ժամանակի ընթացքում նա հեռացավ դասական սովորույթներից,սկսելով տարվել իմպրեսիոնիզմով: 1921 թվականից սկսեց ավելի ուշադրություն հատկացնել ժողովրդական արվեստին: Ժամանակի ընթացքում դարձավ հայտնի նկարիչ՝ Աբանինդրանատխա Տագորայի աշակերտներից մեկը: Ժամանակի ընթացքում դառնում է բենգալական վերածննդի առաջնորդներից մեկը:Նրա անձնական ցուցահանդեսը հաջողությամբ անցավ 1946 թվականին՝ Լոնդոնում,իսկ 1953 թվականին՝ Նյու-Յորքում:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամինի Ռոյը ազգային արվեստի նվաճումներին զուգակցեց իր էսթետիկական հայացքները: Նրա ստեղծագործությունների երանգները միշտ պայծառ են և հագեցած, գույները առավելապես տեղական են, նկարները հավաք և կարճ ու կտրուկ, կազմած առավելագույն արտահայտիչ:

Ջամինի Ռոյի ոճը բավականին յուրահատուկ է, թեպետ և մաքուր ազգային:Նրա արտադրանքները ունեն շատ ընդհանրություններ ժողովրդական քրծենուն, խեցեգործական նախշերին: Լուսաստվերների բացակայությունը, լոկալ գույները, ժլատ և հստակ գծերը, կշռադատող հայացքը կիսապատկեր նկարների և ուրիշ վկայում են այդ հաջորդականության մասին: Հենց այդ որակը թույլ տվեց ավելացնել նկարչին հակապրիմիտիզմը:

Նկարիչը մեծացրեց կոմպոզիցիայի ստեղծումը, արտացոլիչ ժողովրդական ծիսակատարությունները: Դրա մասին են վկայում նրա ստեղծագործությունները. «Սանդալների պարը», «Նվիրել», «Գուոպին» և այլն:

Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե մեդալ Ֆրիմեն Ֆրիմեն-Թոմասից,Հնդկաստանի փոխարքա, 1934 թվական
  • Պադմա Բուշան,1955 թվական:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ↑ Перейти к:1 2 SNAC — 2010.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • https://web.archive.org/web/20100918235940/http://calcuttaweb.com/people/jamini.shtml