Jump to content

Մասնակից:Armavir 2024 naxagcayin/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
         == Անխելք մարդը
  1. ՎԵՐԱՀՂՈՒՄ [[1]]

=== Հովհաննես Թումանյան

  1. ՎԵՐԱՀՂՈՒՄ [[2]]
===
==
     ==== ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ ====

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ [ 168 ]― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ [ 169 ]Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ։

Եվ այդ պահին հայտնվեց սիրուն աղջիկը և փրկեց անխելք մարդուն գայլի ճանկերից։

— Հիմա  ինձ համար ամեն ինչ պարզ է, էլ աստծուն ինչի՞ համար անհանգստացնեմ։Ես էլ այն անխելք մարդը չե՜մ,բա՛։

-    Ժողովուր՛դ մեր անխելքը խելքով է դառել,տուն դարձել,հարստացել ամուսնանում է  էն սիրուն աղջկա հետ ու բախտավոր է լինելու։ Էն էլ ասեմ,որ Աստված է ուղարկել Մեծն Հովհաննես Թումանյանի հեքիաթների հերոսներին,որ խելք սովորեցնեն ու խրատեն։ Եկեք միացեք քեֆ անենք բախտավորություն մաղթենք մեր նորապսակներին։ ====

Նախագծային աշխատանք 2024

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Հարգելի ընթերցողներ ստորև ներկայացնում ենք Ձեզ՝ "Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոց" ՊՈԱԿ-ի 7-րդ դասարանի աշակերտների նախագծային աշխատանքը՝ ԹԳՀԳ առարկայից ։ Նախագծային ուսուցման ընթացքում աշակերտները ներկայացրել են Հովհաննես Թումանյանի "Անխելք մարդը" հեքիաթի այլընտրանքային ստեղծագործ մոտեցումը՝ "Ինտերակտիվ խոսող գիրք" հեքիաթ։

Հեքիաթը ,որը ծանոթ է մեզ բոլորիս մանկուց աշակերտների կողմից տրվել է նորարար մոտեցում՝ փոխելով հեքիաթի ավարտը։ Կատարված աշխատանքը նպատակ ունի նոր մոտեցմամբ ներկայացնել հեքիաթը և հանձնել փոքրիկների դատին։Սյուժեի փոփոխումը աշակերտները մեկնաբանում են այսպես․ -Եթե ցանկանում ենք արդարություն,խաղաղություն,ճշմարտություն,բարություն,գեղեցկություն և բարգավաճում, յուրաքանչյուրս պետք է դիմացինի հանդեպ սրտացավություն,օգնելու և նեղության մեջ ձեռք մեկնելու պատրաստակամություն ունենանք։

  Հեքիաթի հերոսը չէր տեսնում կյանքի տրված մեծ հնարավորությունները,որ հայտնվում էր իր ճանապարհին,հեքիաթի ավարտը փոխելով մենք ցանկացել ենք կարդացողին ասել,որ պետք չէ լինել գոռոզ,դավաճան, ունենալ փուչ ու դատարկ հպարտություն։                                                                          

Հեքիաթի հերոսը՝ «Սիրուն աղջիկը» ճիշտ է ծույլ էր,բայց ժամանակին օգնեց և խելքի բերեց "Անխելք մարդուն"։Եվ նրանք ապրեցին բարեկեցիկ և երջանիկ կյանքով։

Հ․Գ Եկեք պահպանենք մարդկային բոլոր արժեքները։

Էլեկտրոնային գրքի հղումը՝

https://www.storyjumper.com/book/read/168752521/-?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1pVQYPalC62SXAcY-byugMprm_pDe1A_rLM2Fx9mTBVTd0od7zuwb3jBw_aem_AUxol_35FklK21H4k4C8wUnLZ48tt_cxbBg8DL2cxZgwSn6V0ZQm79sgHO-MJ1MCovcyAfZ5njznCZkYrTGjeYJE

=====

Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]