Մասնակից:Argam.V/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Argam.V/Ավազարկղ
 

, հանդիսանում է Գերմանական բանվորական կուսակցության հիմնադիրը, որը հետագայում վերանվանվել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն և այն գլխավորել է Ադոֆ Հիտլերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը եղել է երկաթգծի աշխատակից, իսկ ինքը 1902-1923 թվականներին աշխատել է որպես փականագործ: 1917 թվականին նա համալրել է նորաբաց Գերմանիայի հայրենական կուսակցության, ինչպես նաև Տուլեի ընկերության շարքերը:

Նրա քաղաքական իդեալը եղել է MAN ընկերության տնօրեն և Պանգերմանական միության առաջնորդ Պաուլ Տաֆելը:

1918 թվականի մարտին Դրաքսլերը իր կոլեգաների հետ հիմնում է «ազատ աշխատողները հանուն բարի կյանքի» կոմիտեն:

1919 թվականի հունվարի 5-ին Կարլ Հարրերի հետ միասին Մյունխենի գարեջրատներից մեկում հիմնել է Գերմանական բանվորական կուսակցությունը, որը 1920 թվականի փետրվարի 24-ին վերանվանվեց և դարձավ` Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն: 1919 թվականի հունվարին Դրաքսլերը լուսաբանեց «Պրոլետարական իներնացիոնալիստների խորտակումը և համընդհանուր եղբայրության գաղափարի փլուզումը» հոդվածը: Հենց նույն տարվա ընթացքում լույս տեսավ «Իմ քաղաքական զարթոնքը, գերմանացի սոցիալիստ աշխատողի օրագրից» պամֆլետը, որին ուշադրություն է դարձրել երիտասարդ Հիտլերը:

Շուտով Հիտլերը առաջին անգամ մասնակցեց կուսակցության հավաքին, իսկ հետագայում դարձավ կուսակցության ակտիվ անդամ, այնուհետև 1921 թվականին դարձավ դրա նախագահը: Դրաքսլերը փորձեց խանգարել նրան և 1921 թվականի հուլիսի 25-ին նա դիմեց ոստիկանություն Հիտլերին մեղադրելով պրովոկացիոն գործողությունների մեջ: 1921 թվականի հուլիսի 29-ին ընտրվեց կուսակցության նախագահ, իսկ Դրաքսլերը նշանակվեց «Վաստակավոր նախագահի» սինվոլիկ պաշտոնում և մնաց այդ պաշտոնին մինչև 1923 թվականը, հենց այդ թվականին էլ նա լքեց կուսակցությունը[1]: Դրաքսլերը չմասնակցեց Գարեջրային հեղաշրջմանը, իսկ կուսակցության փակվելուց հետո 1924-1928 եղել է պատգամավոր: Կուսակցության գործունեության վերականգնումից հետո 1925 թվականից նա մասնակցել է դրա գործունեությանը, իսկ նացիոնալ սոցիալիստների իշխանության գալուց հետո կրկին համալրել է կուսակցության շարքերը, սակայն այլևս ոչ մի դեր չի խաղացել քաղաքականության մեջ չնայած մինչև 1937 թվականը մասնակցել է կուսակցական ժողովներին: Կյանքի վերջին տարիներին եղել է խոր դեպրեսիայի մեջ և զբաղվել է հարբեցողությամբ: Մահացել է 1942 թվականին Մյունխենում:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shirer, 1960, էջ 45

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]