Մասնակից:AramAmiraghyan/Ավազարկղ

    Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
    Picto infobox map.png
    AramAmiraghyan/Ավազարկղ

    Մեծ Արալի ծով (Մեծ Արալ), բնաղաջրային լճերի համակարգ նախկին Արալի ծովի` 1989 թվականին վերջինիս չորացման արդյունքում ձևավորված ավազանում։ 2001 թ. Մեծ Արալի ծովը բաժանվել է արևելյան և արևմտյան մասերի, որոնք միավորվում էին ծովի մակարդակից 34 մ բարձրության վրա գտնվող Ուզուն-Արալ նեղ վտակով[1]։ Ջրի հոսքի սկզբնական ուղղվածությունը` արևելքից արևմուտք, սակայն ամուդարիական ջրերի լիճ մուտքի դադարեցումից հետո փոխարինվեց հակառակով[1]։ Մեծ Արալի ծովի արևմտյան մասի մակերեսը պահպանվում է 3500-3800 կմ² շրջանում, միջին խորությունը`14-15 մ, առավելագույնը` 37-40 մ[2]։ Ծովի արևմտյան հատվածը մի փոքր լցվում է գրունտային ջրերով, որը զգալիորեն դանդաղեցնում է նրա չորացումը[3]։ Ստորգետնյա ջրերը տալիս են վտակ, որը հավասար է տարեկան միջինում 2 կմ³ ջրի[2]։ Համեմատաբար խոնավ տարիներին Արևելյան ծովը մասնակի վերականգնվում է, սակայն գետերում ջրհեղեղների ավարտին արագ անհետանում է` արևմտյան մասում ջրի արտահոսքի և մանրացած աղակալած հողերի մեծ տարածքում ջրի գոլորշիացման պատճառով:

    Աղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    2007 թվականին աղիությունը Մեծ Արալի ծովի արևմտյան մասում կազմում էր 70 գ/լ, արևմտյանում՝ 100 գ/լ, որը ամբողջովին ներառում է ինչ-որ տնտեսական գործունեություն շրջանում[2]: 2009 թվականին արժեքները հասել են համապատասխանաբար 100 ‰ և 200 ‰-ի[1]: Մեծ Արալի պահպանման ներկայիս նախագծի համաձայն՝ Ամուդարյայի հունի ցամաքուրդը կկարողանար իջեցնել նրա ջրի աղիությունը[1] և վերականգնել ջկնորսությունը[4]:

    Ջրամբարի դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1992 թվականին Փոքր Արալի ծովը Մեծից ցանկապատվել է Կոկարալյան ամբարտակով, ինչը հանգեցրել է Փոքր Արալի ծովի պահպանմանը, սակայն առաջացրել է Մեծ Արալի չորացումը[1]: 2009 թվականի մայիսին Արևելյան Արալի ծովը ամբողջությամբ չորացավ[5][6]: 2009 թվականին մինչև աշուն վտակը չորանում է և դադարեցվում է ջրի մուտքը Արևմտյան Արալի ծովից Արևելյանը[1]: 2010 թվականին լիճը կրկին լցվել է Ամուդարյայի հալված ջրով[7], սակայն չորս տարի հետո կրկին չորացել[6]: 2015 թվականի աշնանը ժամանակավոր թափվելով (2014 թվականի ամբողջ Արալյան ծովի 7300 կմ²-ից մինչև 10780 կմ²-ը)՝ 2015 թվականին մինչև աշուն ջրամբարը նորից նվազել է, իսկ Արևելյան Արալը նորից չորացել (ամբողջ ծովի մինչև 8303 կմ²-ը Արևելյան)[8]: Արևելյան ծովը կամ ամբողջապես կչորանա այս ամառ, կամ մասնակի կլցվի գետերում ջրհեղեղների ընթացքում, իսկ Արևմտյան ծովը տարեցտարի շարունակում է չորանալ՝ շատ դանդաղորեն[9]:

    Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Плотников И.С., Аладин Н.В. Современное состояние остаточных водоемоввозникших на месте бывшего Аральского моря // Материалы XI научного семинара "Чтения памяти К.М. Дерюгина". — С. 44—64.
    2. 2,0 2,1 2,2 Peter O. Zavialov, 2005, Physical oceanography of the dying Aral Sea, С. 112
    3. Groundwater discharge into the Aral Sea after 1960(անգլ.). — 2004. — doi:10.1016/j.jmarsys.2003.12.013
    4. «Реабилитация экосистем и биопродуктивности Аральского моря в условиях дефицита воды» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-25 
    5. «Aralsee: Ostbecken ist jetzt Wüste» (գերմաներեն)։ Scinexx։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-04-25 
    6. 6,0 6,1 «World of Change: Shrinking Aral Sea : Feature Articles»։ earthobservatory.nasa.gov։ Վերցված է 2019-12-13 
    7. «Аральское море восстанавливается» (անգլերեն)։ Earth Observatory։ Վերցված է 2011-04-25 
    8. «Карта динамики Аральского моря с 1960 по 2015 годы»։ www.ntsomz.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-12-13 
    9. «Снимки NASA на конкретную дату»։ lance.modaps.eosdis.nasa.gov։ Վերցված է 2019-12-13