Մասնակից:Anyut2020/Ավազարկղ1
Փարիզի Էբերա թանգարան (ֆր.՝ Musée Hébert), Ֆրանսիա, Փարիզի 6-րդ թաղամաս: Թանգարանը 2004 թվականից փակվել է վերանորոգման պատճառով:
Թանգարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Petit-Montmorency հյուրանոցում, այն կառուցվել է 1743 թվականին Ֆրանսիական հայտնի Մոնմորանսի ազնվական ընտանիքի համար, հետագայում այնտեղ է ապրել նաև նկարիչ Էռնեստ Էբերան (1817–1908): 1974 թվականին՝ Էբերայի որդու մահից հետո կառույցը դարձել է պետական սեփականություն, իսկ որպես թանգարան բացվել է միայն 1984 թվականին: 2004 թվականից Էբերա թանգարանը հանդիսանում է Օրսե թանգարանի մասնաճյուղը և անորոշ ժամանակով փակ է վերանորոգման պատճառով:
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանային հավաքածուն ներկայացված է 18-րդ դարից ի վեր գրեթե չփոփոխված սենյակում, որտեղ տեղադրված են Էբերայի աշխատանքներից, դեկորատիվ իրեր, կայհույք, հուշանվերներ և լուսանկարներ: Էբերայի աշխատանքերում ներառված են նաև հայտնի գրաքննադատ Ժյուլ Լեմետրիի և մարքիզուհի Պաիվայի դիմանկարները:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Musée d'Orsay: Musée Hébert
- RMN description (French)
- Evene description (French)
- "Cultured Clutter in a Paris Museum", New York Times, December 25, 1988
- Marc Jordan, "Delaroche at the Musée Hébert, Paris", The Burlington Magazine, Vol. 126, No. 981 (Dec. 1984), pp. 804–805.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Anyut2020/Ավազարկղ1 կատեգորիայում։ |