Մասնակից:Anny Astx/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Monsta X

Monsta X (Մոնսըթա Եքսը) (կոր.` 몬스타엑스)- հարավկորեկան հիփ-հոփ բոյ-բենդ, կազմված 7 տղաներից: Ստեղծվել է 2015 թվականի սկզբին Starship Entertainment-ի կողմից՝ «NO.MERCY» գոյատևման շոուի արդյունքներով: Խմբի անվանումը նշանակում է ՛՛ Հրեշներ, որոնք կնվաճեն k-pop բեմը՛՛, ինչպես նաև գոյություն ունի ևս մեկ նշանակություն. ՛՛ Իմ աստղ՛՛, ՛՛Mon՛՛- Իմ, անգլերեն ՛՛Star՛՛- աստղ բառերից և "X"- նշանակում է անհայտություն, անսահման ներուժ: Խմբի պաշտոնական դեբյուտը կայացել է 2015 թվականի մայիսի 14-ին, «Trespass» մինի-ալբոմով:

Պատմություն Մինչ դեբյուտը

Գրեթե բոլոր փորձաշրջան անցնող մասնակիցները ընտրաված են եղել Starship Audition լսումների միջոցով, որոնք Starship Entertainment-ը կազմակերպել է Հարավային Կորեայի բազմաթիվ քաղաքներում:

Շոնուն մինչ Starship Ent.-ում փորձնակ դառնալը, երկար ժամանակ եղել է թրեյնի JYP Entertainment-ում, 2009 թվականին, լսումների ժամամանակ զբաղեցնելով առաջին տեղը նա պետք է դեբյուտ ունենար GOT7 խմբի մասնակիցներ՝ JB-ի և Jr-ի հետ, բայց անհայտ պատճառներով լքել է գործակալությունը: 2011 թվականին կատարել է «Protect The Boss» դորամայի OST-ը՝ «Now we know why»: 2013 թվականին նկարահանվել է D-UNIT («Talk to my Face») խմբի տեսահոլովակում,ինչպես նաև եղել է հարավկորեական երգչուհի՝ Ի Հյորիի պարային խմբի մեջ, նրա «Bad Girls» սինգլի պրոմոուշենի ժամանակ:

Ջուհոն 7 տարի շարունակ եղել է թրեյնի Starship Entertainment-ում:2012 թվականին նկարահանվել է C-REAL խմբի երկու տեսահոլովակներում՝ «Sorry but I» և «Joma Joma», մասնակցություն է ունեցել Mad Clown-ի «깽값 » երգի ձայնագրման մեջ:

Հյոնվոնը մինչ փորձնակ դառնալը երկար ժամանակ զբաղվել է մոդելային բիզնեսով, ինչպես նաև Սըն Րիի (Big Bang) հետ սովորել է պարային ակադեմիայում:

Վոնհոն եղել է հանրաճանաչ ուլզզանգ-մոդել, աշխատել է «Big Pai» և «Bubble Style» բրենդների հետ, նկարահանվել է Ulzzang Shidae շոուում, եղել է Sistar-ի պարային խմբի մեջ և Starship Entertainment-ի նախկին փորձնակ՝ Փաք Սունհոի հետ նկարահանվել է "Наследники" դորամայի կրկնորինակման մեջ:

Կիհյոնը Alpha Music-ում անցել է լսումների փուլը և ելույթ է ունեցել տարբեր երաժշտական փառատոններում:

Մինհյոկը նկարահանվել է PLAY PASTAR 6-ում:

I.M-ը մինչև No.Mercy շոույում հայտնվելը եղել է Nu'Bility խմբի մասնակիցը, խմբից հեռացել է 2014 թվականի հունիսի 1-ին: Խմբի դեբյուտը այդպես էլ տեղի չի ունեցել: Փորձնակ դառնալու սկզբնական շրջանում ելույթ է ունեցել Starship X-ի ընտանեկան համերգին:


Մինչ No.Mercy շոուն, Starship Entertainment-ում կար մի խումբ՝ NuBoyz, կազմված չորս մասնակիցներից- երկու վոկալիստ՝ Շոնուն և Վոնհոն (ներկայանում էր Շինո կեղծանունով) և երկու ռեփեր՝ Ջուհոն և Գան: 2014 թվականի հոկտեմբերին նրանք թողարկել են իրենց առաջին միքսթեյփը, որի մեջ ներառվում էր 5 երգ և ելույթ են ունեցել Starship-X-ի միջոցառումների ժամանակ, այդ պատճառով էլ շատերը զարմացել էին, թե ինչու արդեն իսկ ձևավորված խումբը գոյատևման համար պետք է մրցակցի ընկերության մյուս փորձնակների հետ: Պատճառները չեն նշվել և NuBoyz խմբից երեք տղաներ ընդգրկվել են Monsta X-ի կազմի մեջ, խմբի անկման մասին նույնպես հայտարարություն չի եղել :

Շոու No.Mercy

Monsta X խումբը կազմավորվել է No.Mercy գոյատևման շոուի ընթացքում, որի ժամանակ Starship Entertainment-ը՝ գործակալություն, որը ներկայացնում է այնպիսի արտիստների, ինչպիսիք են ՝ SISTAR-ը, Boyfriend-ը, UNIQ-ը (Յու Սեուն Վու, Մադ Քլոուն, Ջունգգիգո, Ջույոնգ) միավորել է իր ուժերը Mnet և 1theK հեռուստատեսությունների հետ,տղաների նոր հիփ-հոփ խումբ ձևավորելու համար: Շոուն անցկացվել է այնպիսի արտիստների համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Rhymer-ը, San E-ն, Giriboy-ին և Vasco-ն, և իրենից ներկայացնում էր գործակալության 12 փորձնակների ունակությունների ճշգրտում՝ տարբեր համատեղ ելույթների միջոցով: "No Mercy" շոուին զուգահեռ ստեղծվեց Deokspatch շոուն՝ 1theK հեռուստատեսության կողմից, որի ժամանակ հանդիստաեսը կարող էր ավելի մոտիկից ծանոթանալ փորձնակների հետ: Դրվագների թողարկումը սկսվել և ավարտվել է շոուի հիմնական դրվագներից մեկ շաբաթ ավելի ուշ: No Mercy-ն սկսվել է 12 փորձնակների մասնակցությամբ, որոնք զբաղեցրել էին 1-12 հորիզոնականները, կախված իրենց աշխատանքից և ժյուրիի գնահատականներից: Յուրաքանչյուր ելույթից հետո, շաբաթը մեկ անգամ, փորձնակները, որոնք ցուցաբերել էին ցածր արդյունք, դուրս էին մնում շոուից: Եզրափակիչ դրվագում, որը եթեր հեռարձակվեց փետրվարի 11-ին, հայտարարվեցին նոր խմբի 7 մասնակիցները, ներառյալ նոր փորձնակը, ով միացել էր շոուին ավելի ուշ, քան մնացած բոլորը: Monsta X-ի վերջնական կազմի մեջ ընդգրկվեցին՝՝ Ջուհոնը,Շոնուն, Կիհյոնը, Վոնհոն, Հյունվոն, I.M-ը, Մինհյոկը:

Ընդհանուր առմամբ, խումբը հետաքրքրություն է ունեցել դեռ դեբյուտից առաջ, No.Mercy շոուում մասնակիցների թողարկած սինգլերի և նրանց սոլո գործունեության շնորհիվ: Այդ սինգլերից էր «Coach Me» երգը, որը թողարկվել է 2015 թվականի հունվարի 2-ին՝ San E-ի, Հյորինի (SISTAR) և Ջուհոնի մասնակցությամբ:

2015 թվականի հունվարի 15-ին թողարկվեց «Pillow» սինգլը՝ Սոյուի (SISTAR), Giriboy-ի և Կիհյոնի կատարմամբ:

2015 թվականի փետրվարի 4-ին, Ջուհոնը, Կիհյոնը, Վոնհոն,I.M-ը և Սոկվոնը Giriboy-ի, MadClown-ի և Ջույունգի հետ համատեղ թողարկեցին «0 (YOUNG)» սինգլը:

2015 թվականի փետրվարի 12-ին թողարկվեց «Interstellar» սինգլը, որի ձայնագրման մեջ իրենց մասնակցությունն են ունեցել I.M-ը, Ջուհոնը, Հյոնվոնը և Yella Diamond-ը:

2015 թվականի փետրվարի 26-ին թողարկվեց ևս մեկ սինգլ՝ «Hieut», Շոնուի, Մինհյոկի, Հյուվոնի, Գանի, Յունոի ինչպես նաև Nochang-ի, Vasco-ի, Junggigo-ի կատարմամբ:

Մարտի 15-ին Հյոնվոնը՝ Grace Shin-ի հետ, ելույթ ունեցավ KPop Star 4-ում:

Ապրիլի 27-ին I.M-ը՝ Քիսումի, Լիլչամի, Ջեյսի («Unpretty Rapstar» շոուի մասնակիցները) և Բորաի (SISTAR) հետ համատեղ, ներկայացրել է «Feedback» երգի տեսահոլովակը, Adoonga բեմական անունով:

Ապրիլի 28-ին Ջուհոնը ներկայացրեց իր առաջին երգը՝ «No No», «Middle Finger» («JUNG JI») միքսթեյփից, այդ երգի կատարման մեջ մասնակցություն է ունեցել ռեփեր BlackNut-ը՝ JustMusic Entertainment-ից:

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Ջուհոնը կմիանա «Show Me the Money 4»-ի մասնակիցներին:

Ինչպես նաև, դեբյուտից առաջ, Կիհյոնը և Ջուհոնը կատարել են «Orange Marmalade» դորամայի OST-ը՝ «Attracted Woman» («끌리는 여자»):

2015 թվականի ապրիլի 30-ից, Starship Entertainment-ը, ամեն օր, մասնակիցների մասնակցությամբ սկսեց թողարկել դեբյուտային անհատական թեյզերները: Առաջին թեյզերը եղել է Ջուհոնի մասնակցությամբ, այնուհետև Կիհյոնի, Մինհյոկի, Հյոնվոնի, Վոնհոի, Շոնուի և մասիսի 6-ին թողարկվեց վերջին թեյզերը Այեմի մասնակցությամբ: Դեբյուտ

Խմբի պաշտոնական դեբյուտը կայացել է 2015 թվականի մայիսի 14-ին, «Trespass» («무단 침입») մինի-ալբոմի թողարկմամբ: . В этот же день был выпущен клип на заглавную песню «Trespass»[23], а так же проведено выступление на сцене музыкального шоу «M!Countdown». За день до дебюта Monsta X провели свой первый шоукейс «MelOn Premiere» и представили там две песни: «No Exit» и «Trespass».