Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանձակի նոր կամուրջ
ՏեղանքՀյուսիսային Արցախ, Գանձակ
Հատում էԳանձակ գետ

Գանձակի կամուրջ, գտնվում է Հյուսիսային Արցախի Գանձակ քաղաքում՝ համանուն գետի վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ 1870 թվականի հունիսի 26-ին Գանձակ գետի վարարման հետևանքով վնասվել էր քաղաքի ձախափնյա թաղամասերը աջափնյա Քիլիսաքյադ թաղի հետ կապող փայտե կամուրջը: Մինչ այդ՝ նույն թվականի փետրվարի վերջերին, սկսվել էին նոր կամրջի շինարարական աշխատանքները, ընդ որում, կառուցման համար կառավարությունը հատկացրել էր 70,000 ռուբլի , որից մոտ 20,000-ը՝ քարե հատվածի համար: Կառույցը, որը հունիսի վերջերին արդեն գրեթե պատրաստ էր, աչքի էր ընկել իր հետաքրքիր հորինվածքով «…կամրջակալները կամրջասյուներից գտնվում էին 12 սաժեն հեռավորության վրա, սակայն չնայած այդքան մեծ տարածությանը, կամուրջը պետք է ունենար ոչ թե սովորական կամարներ, այլ երկաթե վանդակավոր հեծաններ»: 1880 թվականին նույն կամրջի մասին «Կովկասի» թղթակիցը նշել է. «Գանջինկայի կամուրջը՝ երկաթե, …քարե կամրջակալներով, հոյակապ կառույց է…»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Արցախի կամուրջներ, Երևան, 2009թ.