Jump to content

Մասնակից:Anna Marti Martirosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհաքաղաքականության մտքի պատմությունը և ավանդական աշխարհաքաղաքական դպրոցները

Աշխարհաքաղաքականության բրիտանական,գերմանական և ամերիկյան դպրոցները--Anna Marti Martirosyan (քննարկում) 18:30, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)[ [Աշխարհաքաղաքականության մտքի պատմությունը և ավանդական աշխարհաքաղաքական դպրոցները]][1]

Աշխարհաքաղաքականությունը որպես գիտություն հայտնվելու ժամանակ տեղի ունեցավ պրոցես, որը որոշ հետազոտողներ անվանում են աշխարհի փակում /global closure/: Իմաստը կայանում է նրանում, որ Եվրոպան և ԱՄՆ-ն հետզհետե միացնում են աշխարհի բոլոր երկրները միասնական քաղաքական համակարգերը, որտեղ նրանք փորձում են հիմնել իրենց սեփական տնտեսական և քաղաքական իշխանությունը: Վերջնականապես ձևավորվում է գլոբալ քաղաքական համակարգ, որի մեջ ներառվում է ամբողջ Օյկումեան: Գլոբալիզացիան դառնում է անդառնալի գործընթաց, իսկ նրա հակառակ կողմը հանդիսանում է մշտական մրցակցություն աշխարհի իշխելու համար: Քաղաքական աշխարհագրության ոլորտի մասնագետների համար առաջանում է հրաշալի հնարավորություն ներկայացնելու իրենց պետական շահերը աշխարհագրական քարտեզի վրա և դրանք հիմնավորել իրենց աշխարհագրական դիրքով: Այսպես առաջանում է աշխարհաքաղաքական մոդելը, որը ավանդական աշխարհաքաղաքականության հիմքն է: Իր գոյության առաջին տասնամյակի ընթացքում աշխարհաքաղաքականությունը հիմնվել է երեք տեսության հիմքի վրա՝ աշխարհագրական դետերմինիզմ, սոցիալ-դարվինիզմ և քաղաքական ռեալիզմ: Աշխարհագրական դետերմինիզմը ուսումնասիրում էր բնական պայմանների ազդեցությունը քաղաքական համակրգերի վրա և բացահայտում էր քաղաքական ոլորտի կախվածությունը բնությունից: Բնական պայմանները որոշում են գյուղատնտեսկան յուրահատկությունը, որն իր հերթին ազդում է քաղաքական համակարգի վրա: Բնական ռեսուրսների անհավասար բաշխումը երկրի վրա դրդում է պետություններին պայքարի դրանց տիրանալու համար և այդպիսով որոշվում է երկրների միջև հարաբերությունները: Սոցիալ-դարվինիզմը անցկացնում է անալոգիաներ սոցիալական և կենսաբանական համակարգերի միջև: Թվում է, որ քաղաքական համակարգի շրջանակներում տեղ ունի բնական ընտրություն, տեղի է ունենում գոյութան պայքար: Միջազգային հարաբերությունների տեսության մեջ աշխարհաքաղաքականությունը սերտորեն կապվում է ռեալիզմի գաղափարի հետ: Ըստ այդ տեսության պետությունն ընկալվում է որպես միակ իրական սուբյեկտ միջազգային հարաբերություններում, որը չունի մշտական ընկերներ և գործում է իր սեփական, եսասիրական և պրագմատիկ շահերից ելնելով: Ռեալիստների պատկերացմամբ ռազմական ուժը հանդիսանում է միջազգային հարաբերություններրի հիմնական գործոնը: Աշխարհաքաղաքականությունը ի հայտ է եկել 19-րդ դարի վերջում: Նրա գիտական նորրամուծությունը կայանում է նրանում, որ աշխարհաքաղաքակնությունը առաջարկում էր պետական աշխարհագրական վերլուծություն որպես գլոբալ համակարգի սուբյեկտ: Հենց այդ ուղղությամբ է աշխատել գերմանացի քաղաքագետ աշխարհագրագետ Ֆրիդրիխ Ռատցելը և շվեդ գիտաշխատող-հետազոտող Ռուդոլֆ Չելլենը: Առաջին դեպքում աշխարհաքաղաքականությունը դա պետության տեսությունն է որպես աշխարհագրական օբյեկտ, որը ձևավորում է որոշակի տարածք և դիրք աշխարհում: Ըստ Ռատցելի պետությունը մի օրգանիզմ էր, որը ծնվում է, ապրում է, մեծանում է և վերջապես մահանում է: Պետությունն ունի բնական սահմաններ և բնական էքսպանսիայի ուղղվածություններ, որոնք և աշխարհաքաղաքականության որոշելու խնդիրներն են: Աշխարհաքաղաքականություն հասկացությունը գիտության պատմությն մեջ ձևակերպել է Չելլենը 1899 թվականին: Նա աշխարհաքաղաքականությունը ընկալում էր որպես գիտություն, որը պետությունը դիտարկում է որպես աշխարհագրական օրգանիզմ և տարաշքային երևույթ: Նրա աշխատությունն ուներ բնորոշ վերնագիր՝ <Պետությունն ինչպես կյաքի ձև>: Հեղինակը ստեղծել է նաև աշխարհաքաղաքականություն հասկացությունը՝ կենսաբանական կայսրություն: Ավանդական աշխարհաքաղաքականության մեջ գոյություն ունեն մի քանի դասական դպրոցներ: Աշխարհաքաղաքականության մեջ ի սկզբանե կարևոր խնդիր էր հանդիսանում տարածքներում ռեսուրսների անհավասարությունը: Այդ ռեսուրսներին տիրանալու համար պետությունը պետք է որոշակի աշխարհառազմավարություն դրսևորի՝ հստակ պատկերացնելով իր տեղը աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Հենց այդ նույն նպատակով աշխարհաքաղաքականության հիմնախնդիրները հիմնավորում են աշխարհի ձևաչափերը՝ համատեղ ձևավորելով իրենց երկրների ազգային շահերը:

Աշխարհաքաղաքականության ավանդական դպրոցները

Աշխարհաքաղաքականության աշխարհի առաջին ձևաչափը առաջացել է բրիտանական դպրոցում, որրի հիմնադիրն է աշխարհագրագետ Հելֆորդ Մակինդերը: Նրա առաջին աշխատությունը՝ <Պատմության աշխարհագրական առանցքը> լույս է տեսել 1904 թվականին: Այնուհետև 1919 թվականին առաջին համաշխարհային պատերազմից հետո լույս է տեսել <Դեմոկրատական իդեալներ և իրականություն> աշխատությունը: Այդ աշխատությունում նա առաջարկում էր նոր հայացք աշխարհին և նրա տարածքային և քաղաքական կառուցվածքին: Բրիտանական դպրոցի հաջորդ խոշոր հեղինակն է Ջեյմս Ֆերգրիվը, որի հիմնական աշխատությունը լույս է տեսել 1915 թվականին: Ըստ Մակինդերի ծովային տարածքները ներառվում են աշխարհի քաղաքականության մեջ ռազմական և առևտրային նավատորմերի օգնությամբ: Նավատորմի շնորհիվ նրանք ի զորու են հսկել ոչ միայն իրենց սահմանները, այլև պաշտպանել իրենց սեփական շահերն ամբողջ աշխարհով մեկ: Ավանդական աշխարհաքաղաքականության մեջ հիմնական է համարվում ծովային և ցամաքային ֆունդամենտալ պայքարի թեզը: Ամերիկայի ադմիրալ Ալֆրեդ Մեխենը համարվում է աշխարհաքաղաքական այն դպրոցի հիմնադիրը, որը վերլուծում է պետությունների աշխարհաքաղաքական հնարավորությունները՝ կապված ծովի ելքի և նրա արդյունավետ ծործածման հետ: Նրա <Ծովի ուժի ազդեցությունը պատմության վրա> գիրքը լույս է տեսել 180 թվականին:Այս հեղինակը հիմնավորեց ծոովի առավելությունը քաղաքականության մեջ: Եվ հենց Բրրիտանիայի ծովերի վրա ակտիվ էքսպանսիա դրսևորելու քաղաքականության մեջ էր տեսնում նրանց հզորության սկզբնաղբյուրը: նա ԱՄՆ-ին խորհուրդ տվեց որդեգրել նման քաղաքականություն՝ պայքարել Խաղաղ օվկիանոսին և Կարիբյան ծովածոցին տիրապետելու համար: Առաջացավ մի ամբողջ աշխարհաքաղաքական տեսություն, որրի համաձայն ծովերին վերահսկել նշանակում է աշխարհը վերահսկել: Համաշխարհային պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ պետություններ իսկապես ընտրություն էին կատարում էքսպանսիայի երկու տեսակների՝ ծովային և ցամաքային միջև: գործածվում են տալասոկրատիա և տելուրոկրատիա տերմինները ծովային և ցամաքային տերությունները բնորոշելու համար: Միևնույն ժամանակ տալասոկրատիայի և տելուրոկրատիայի հավերժ պայքարի թեզն անկայուն է, ինչպես նաև գործնականում անհնար է, որ պետություններն իդեալական լինեն: Պատմությունը ցույց է տվել, որ ծովային և ցամաքայիին տերությունները հավերժ չեն և անմրցունակ են: Մակինդերը կարևորել է Բրիտանիայի շահերը որպես խոշորագույն ծովային տերություն՝ ծովերի թագուհի: Նրա աշխարհաքաղաքական հակապատկերը ճանաչվել էր Եվրասիայի կենտրոնի ներքին շրջանը՝ համաշխարհային ցամաքային բևեռ, որը մոտավորապես համընկնում է Կենտրոնական Ասիայի հետ: Այդ տարածքը սկզբում անվանել են պատմության աշխարհագրական առանցք: Այնուհետև առաջացավ նոր հասկացություն՝՝ հարթլենդ: Հարթլենդում ներառված էր ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլ նաև Սիբիրը, հարավային եվրոպական հարթավայրերը, նրա բոլոր ներքին շրջանները, որոնք չունեն ուղիղ ելք դեպի Ատլանտիկ, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներ: Հարթլենդը առանձնացնելու իմաստը կայանում է նրանում, որ տալասոկրատիան չի կարող վերահսկել հարթլենդում աճող ուժերը: Այդ իսկ պատճառով հարթլենդը ղեկավարող երկիրը դառնում է դառնում է տալասոկրատիայի հիմնական աշխարհաքաղհաքական մրցակիցը: Հարթլենդը հզորացնելու միտքը հեղինակին դրդեց երկաթգծի շինարարության, որն ապահովում էր ցամաքային տարածությունների տարածքային միացումը: Ըստ մակինդերի աշխարհը բաղկացած է երեք մասից: Կենտրոնում գտնվում է պատմության աշխարհագրական առանցքը կամ հարթլենդը /Եվրասիայի ցամաքային տարածքները/: Հարթլենդը պարագծով եզրագծված է ներքին կիսալուսնով՝ Եվրասիայի մերձափնյա գծով, որը ձգվում է Սկանդինավիայից մինչև հեռավոր Արևելք: Մնացած աշխարհը կոչվում է արտաքին կիսալուսին /Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա և Օկեանիա, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի կղզային պետությունները, ինչպիսիք են Բիտանիան և Ճապոնիան/: Նաև առաջանում է աշխարհի կղզի հասկացությունը, որը ներառում է խոշորագույն ցամաք ունեցող Եվրասիան և Աֆրիկան: Մակինդերն առաջարկել է հայտնի թեզ. – Ով ղեկավարում է Արևելյան Եվրոպան՝ կառավարում է հարթլենդը, ով ղեկավարում է հարթլենդը՝ կառավարում է աշխարհի կղզին, ով ղեկավարում է աշխարհի կղզին՝ կառավարում է աշխարհը: 1943 թվականին լույս տեսած <Կլոր աշխարհ և աշխարհի նվաճում> հոդվածի մեջ Մակինդերն առաջարկեց նոր ձևաչափ՝ հարթլենդի միությունը /ԽՍՀՄ/ մեջտեղյան օվկիանոսի /Բրիտանիա և ԱՄՆ/ հետ ընդդեմ ընդդեմ հանդիպակաց Գերմանիայի: Ինչպես հայտնի էէ այդ միությունը հարատև չէր: Թեպետ գիտության համար կարևոր է, որ Մակինդերն առանձնացրեց նոր աշխարհաքաղաքական գոյացություն՝ մեջտեղյան օվկիանոս կամ տրանսատլանտյան համայնք, որը գոյություն է ունեցել մի քանի տասնամյակ եվրոամերիկյան միության տեսքով Հյուսիսատլանտյան կնքված պայմանագրի համաձայն: Աշխարհաքաղաքականության գերմանական դպրոցը ծագել է Չելլենից և Ռատցելից: Այդ դպրոցը զարգանում էր սոցիալ-դարվինիզմի ազդեցության տակ: Խոշորագույն հեղինակ է եղել Կարլ Հաուսհոֆերը, ով ի տարբերություն այլ աշխարհաքաղաքականության հիմնադիրների հիմնել է մի ամբողջ գիտական դպրոց և հրատարակել է պատմության մեջ առաջին աշխարհաքաղաքական ամսագիրը: Շատ հաճախ աշխարհաքաղաքականության գերմանական դպրոցը ասոցացվում է Հիտլերի էքսպասիոնիստական պլանների հետ: Հաուսհոֆերի աշխատություններում կարևորագույններից մեկն է համարվում պանռեգիոնների կոնցեպցիան, այն է՝ ինքնաբավ պետությունների շարք, որոնք ապրում են տնտեսական ավտարկիայում և ունեն հեգեմոն /գերիշխող/ պետություն, որպես իրենց աշպարհաքաղաքական կենտրոն: Հեգեմոն պետության համար պանռեգիոն համարվում է այն կենսական տարածությունը, որը ղեկավարին ապահովում է բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով: Պանռեգիոնների տնտեսական ինքնաբավությունը բաշխվում է ըստ իրենց աշխարհագրական հատկանիշների: Հաուսհոֆերը առանձնացնում էր երեք պանռեգիոն: Առաջինը Ամերիկան էր /կենտրոնը ԱՄՆ/, մյուսը ներառում էր Եվրոպան, Հնդկաստանը և Աֆրիկան /կենտրոնը Գերմանիա/, երրորդը՝ Արևելյան Ասիան /Սիբիրը ներառյալ/, Ավստրալիան և Օկեանիան /կենտրոնը Ճապոնիա/: Գերմանացի հեղինակներիաշխատություններում առանձնացված է նաև չորրորդ պանռեգիոնը, որի կազմն է Ռուսաստանը, Պարսկաստանը, Աֆղանստանը /կենտրոնը Ռուսաստան ԽՍՀՄ/, իսկ Հնդկաստանը ներառված էր ճապոնական պանռեգիոնում: Աշխարհաքաղղաքականության գերմանական դպրոցի գաղափարները արտացոլում են ցամաքային տերությունների մտածելակերպը, որոնք ձգտում են ստեղծել ազդեցության աշխարհագրական չընդհատվող ոլորտ: Գերմանիայի համար դա նշանակում էր տիրապետել Արևելքի կենսական տարածքը: Ձևավորվեց նաև Միջին Եվրոպայի մասին պատկերացում՝ գերմանական մշակութա-քաղաքական գիրաշխանության տարածք /զոնա/: Այս հարցի վերաբերյալ երկու գիրք է հրատարակել աշխարհաքաղաքական գերմանական դպրոցի մեկ այլ հայտնի ներկայացուցիչ Ֆրիդրիխ Նաումանը: Դրանք են <Միջին Եվրոպա> /1915թ./ և <Բուլղարիա և Միջին Եվրոօպա> /1916թ./: Խոսքը գնում էր Գերմանիայի իշխանության ներքո կենտրոնական և հարավ-արևելյան Եվրոպայի հողերի միացման մասին: Հարկ է նշել, որ ոչ բոլոր գերմանական հեղինակներն ու քաղաքական գործիչներն են, որ շեշտը դրել են գերմանական իշխանության ներքո ցամաքային բլոկ ստեղծելու վրա: Ձևավորվեց աշխարհի քաղաքականություն գաղափարը, որը նախատեսում էր ծովային գաղութների զավթումը և այլ երկրների օրինակով նավատորմերի ընդլայնումը: Այդ քաղաքականության առաջնորդներն ենեղել Վիլհելմ երկրորդ կայսրը, ով կարծում էր, որ Գերմանիան պետք է մասնակցի աշխարհի փոփոխման մեջ և պայքարի արևի տակ իր տեղի համար և ադմիրալ Ալֆրեդ Ֆոն Տրիպիցը՝ գերմանակն նավատորմի հիմնադիրը: Եվ իսկապես 1914 թվականին Գերմանիան ծովի վրա սկսեց պատերազմ ամբողջ Ատլանտիկայով՝ Գերմանիայի միակ աշխարհառազմավարությունը: 20-րդ դարի առաջին կեսերին ինտեգրված մեծ տարածություններ ստեղծելու գաղափարը հատուկ է եղել այլ տերություններին: Կարելի է օրինակ բերել Ճապոնիային՝իր Արևելյան Ասիային տիրապետելու նախագծով /Տանակիի մեմորանդումները, 1927թ./: 1920-40 թվականներինՃապոնիան ձգտում էր իրականացնել պանռեգիոնալ նախագիծը, այն ՝ Կորեան և չինաստանը դիտարկվում էին որպես ներքին օղակ, հետո Հարավ-Արևելյան Ասիան, Միկրոնեզիան և Մալանեզիան որպես պաշտպանության օղակ: Հատուկ առանձնացնում էին հարավ-Արևելյան Ասիան, որպես մատակարարման շրջան /ռեսուրսային տարածք/: Պանռեգիոն ստեղծելու տակ միշտ ենթադրվում է գաղափարական հիմնավորում: Այդպիսի հիմնավորումների համակարգը պանռեգիոն ձևավորելու համար կոչվում է պան-գաղափար: Այն Հաուսհոֆերի հիմնական աշխատություններից մեկն է, որը լույս է տեսել 1931 թվականին և որը կոչվում էր <Պան-գաղափարների աշխարհաքաղաքականություն>: Սկզբում պան-գաղափարի համաձայն տեղի էր ունենում որոշակի տերության իշխանության հիմնավորումը որոշակի տարածությունում: Ժամանակակից աշխարհում պան-գաղափարները, որոնք ասոցացվում են աշխարհաքաղաքական էքսպանսիայի հետ, եկան փոխարինելու ինտեգրացիոն գաղափարները եվրոպականի նման: Պան-գաղափարները կարող են ի հատ գալ երկրների ինքնակամ և մոտ մշակույթ ունենալու սկզբունքով /պանեվրոպեիզմ, պանիսլամիզմ, պանթուրքիզմ և այլն/: Աշխարհաքաղաքականության երրորդ խոշորագույն դպրոցը ամերիկյանն է որը ժառանգել է բրիտանական դպրոցի սկզբունքները և հիմնվում է Մակինդերի տեսությունների վրա: 1940-ական թվականներին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլոսաքսոնական աշխարհաքաղաքականության նախաձեռնությունն անցնում է ամերիկացիներին: Աշխարհաքաղաքական ամերիկյան դպրոցի զարգացման խթան հանդիսացավ ԱՄՆ-ն որպես աշխարհի տերություն վերելքը, որը նշանակում էր եվրոպական տերությունների՝ աշխարհին իշխելու վերջը: Աշխարհաքաղաքականության ամերիկյան դպրոցի հինադիրը դարձավ Նիկոլաս Սփիքմենը: 1942 թվականին լույս տեսավ նրա հիմնական աշխատությունը ՝ <Աշխարհի քաղաքականության մեջ ամերիկյան ռազմավարությունը>, 1944 թվականին՝ Աշխարհի աշխարհագրությունը>: Սփիքմենի աշխարհի ձևաչափը ստեղծվել էր Մակինդերի ձևաչափից, սակայն հաշվի էին առնված 20-րդ դարի կեսերի նոր աշխարհաքաղաքական իրողությունները: Ամերիկացի հեղինակների կարծիքով իշխող ծովային տերությունների դերը վերցրեց իր վրա ԱՄՆ-ն /արտաքին կիսալուսնի խոշորագույն տերությունը/, իսկ ցամաքային մրցակցի դերը՝ ԽՍՀՄ-ը: Ինչպես կանխագուշակում էր Մակինդերը տալասոկրատիան ունեցավ հզոր ցամաքային մրցակից: Դա ԽՍՀՄ-ն էր: Մակինդերի ձևաչափը ամերիկացիները մենաբանեցին հետևյալ կերպ: Իրար դեմ պայքարող տալասոկրատիան և տելուրոկրատիան բաժանվում են շփման գծով: Այդ շփման գիծը, որը Մկինդերն անվանում էր ներքին կիսալուսին, վերանվանվեց րիմլենդ, որը հանդիսանում էր դեպի հարթլենդ տանող բանալին: Աշխարհաքաղաքական նպատակն էր չեզոքացնել Հարթլենդը: Սփիքմենի թեզը հնչում էր այսպես. – Ով ղեկավարում է րիմլենդը՝ կառավարում է Եվրասիան, ով ղեկավարում է Եվրասիան՝ կառավարում է աշխարհը /1944թ./: Սառը պատերազմի իրականությունը բարենպաստ հիմք դարձավ Մակինդերի և Սփիքմենի գաղափարները զարգացնելու համար: Բանը նրանումն է, որ նրանց աշխարհի ձևաչափերը տեսանելի ցույն են տալիս հակառակորդի /ԽՍՀՄ/ տեղը աշխարհագրական քարտեզի վրա և ապացուցում էին նրա վտանգը և ցույց էին տալիս նրանց հետ պայքարելու ձևը: Այդպես ծնվեց աշխարհաքաղաքական կապվածության ռազմավարությունը, որի իմաստը կայանում էր ԽՍՀՄ /հարթլենդ/ շրջապատում գտնվող թշնամական երկրների և ռազմական բազաների մեջ: Այն ժամանակվա ամերիկյան քաղաքականությունը թույլ է տալիս խոսել այդ տեսության գործնական կիրառման մասին, եթե հիշենք ԱՄՆ-ի պայքարը ղեկավարելու Կորեան և Վյետնամը, ՆԱՏՈ, ՍԵԱՏՈ և ՍԵՆՏՈ /Բաղդադի պակտ/ ռազմական բլոկերի ստեղծումը, Թուրքիայի, Իրանի, Հարավային Կորեայի , Թայվանի, Ճապոնիայի հմաձայնությունները, Խաղաղօվկիանոսյան կամարները Ալեուտից մինչև Ֆիլիպիններ: Ամերիկյան աշխարհառազմավարների մոտ յուրահատուկ հայտնիություն ձեռք բերեց Դոմիոյի տեսությունը /ավելի լավ է խոսել դոմինո-էֆեկտի մասին/: Դոմինոյի խաղաքարերի նման մի պետության անկմանը հաջորդում էին հարևան պատությունները շղթայական ռեակցիայի համաձայն: Դեռ Մակինդերն է գիտակցել, որ փոքր պետությունները մեկը մյուսի հետևից ենթրկվում են հարթլենդին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դոմինոյի հետ նմանություն /անալոգիա/ անցկացնում է Էյզենհաուերը՝ նկարագրելով կոմունիստների հնարավոր հաջողությունները Հարավ-Արևելյան Ասիայում: Մեկ այլ ամերիկացի նախագահ Թրումենը խոսում էր խնձորներով լի տակառի մասին, որտեղ կհայտնվի մեկ փտածը և հետզհետե կփչացնի մնացածին: Խոսքը գնում էր Հունաստանում սովետական ազդեցության կանխարգելման մասին: Պարզ է, որ դոմինո-տեսությունը ոչ թե բացատրում է, այլ միայն մատնանշում է աշխարհաքաղաքական գործընթացները: Սակայն ամերիկյան աշխարհաքաղաքականությունը պատերազմից հետո զարգանում է հատուկ պայմաններում:Աշխարհաքաղաքակունություն հասկացությունը ողջունելի չէր, քանի որ այն ասոցացվում էր աշխարհին տիրելու և ֆաշիզմի գերմանական գաղափարների հետ և կրում էր բարոյական պատասխանատվություն երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների համար: Ժամանակի հատկանիշները աշխարհաքաղաքականություն հասկացությունից հրաժարվելը կամ լավ անգլոսաքսոնական և վատ գերմանական աշխարհաքաղաքակնության հակադրությունը ինչպես նաև ագրեսիվ աշխարհաքաղաքականությունը: Արդյունքում ամերիակցիները հետզհետե մոռացան Մակինդերի տեսության առաջացումը՝ նրա հիդրոլոգիական հիմքը, անտիգերմանիզմը, սակայն մնաց գեղեցիկ սխեմա, որի վրա հիմնվումէին քաքական գործիչները և նրանց խորհրդատուները: Հրաժարվելով աշխարհաքաղաքականությունից ամերիկացիները պահպանում էին աշխարհաքաղաքական մտածողությունը և շարունակում էին վերլուծել աշխարհագրական քարտեզը և նրա փոփխությունները: Ժամանակակից հետազոտություններից մեկում դիտարկվում է աշխարհաքաղաքակկան մտքի զարգացման երեք փուլեր: Առաջին փուլի ժամանակ Եվրոպայում գոյություն ուներ քաղաքակրթական աշխարհաքաղաքակություն, որի համաձայն անցկացվում էր գաղութացման գործընթաց, ձևավորվում էր եվրոպակենտրոնկան աշխարհ, գաղափարական հիմք էր ծառայում սպիտակ մարդու քաղաքակրթական առաքելությունների մասին պատկերացումները: Հետո զարգանում է բնակենտրոնական աշխարհաքաղաքականություն, որը կապված է Մակինդերի և Հաուսհոֆերի հետ և որը հիմնվում է աշխարհաքաղաքական դետերմինիզմի վրա: յս փուլում է, որ աշխարհաքաղաքականությունը դառնում է գիտություն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրան հաջորդում է գաղափարային աշխարհաքաղաքականությունը, որի գաղափարն է Արևելքի և Արևմուտքի իրականության հակադարձքւմը, կապիտալիզմը և սոցիալիզմը: 20-րդ դարի առաջին կեսին ավանդական աշխարհաքաղաքականության ժամանակակից շարունակողն է հայտնի ամերիկացի հետազոտող Բժեզինսկին:Նա նշում էր որ եվրասիական ցամաքային տարածքի վերահսկումը հանդիսանում է աշխարհին տիրելու բանալի /<Խաղի պլանը> 1986թ./: Բժեզինսկին նույնպես առանձնացնում է րիմլենդում տեղակայված Գերմանիայի, Լեհաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, ղանիստանի միջազգային քաղաքականության կապերը: Հենց նա էր., որ վերջին տարիներին մանրամասնորեն գրում էր աշխարհաքաղաքականության վերափոխման տարբերակների և հետսովետական տարածքների մասին: Ամբողջական ավանդական աշխարհաքաղաքականությունը տանում է դեպի որոշակի պետությունների աշխարհառազմավարական մշակում, այդ իսկ պատճառով այն ունի կիրառական բնույթ և ազգային ուղղվածություն: Յուրաքանչյուրի մեջ առկա են ազգային շահերի ձևաչափև և արտաքին քաղաքականության ծրագիրը: Աշխարհաքաղաքականությունը ավանդաբար աշխարհի աշխարհաքաղաքական կառուցվածքին մեծ ուշադրություն է դարձնում՝ առանձնացնելով տարածների հատուկ տիպեր ըստ իրենց աշխարհաքաղաքական դերի հատկությունների: Մշակվել է մի ամբողջ տերմինաբանական ապարատ, որը բնորոշ է աշխարհաքաղաքականությանը; Օրինակ՝ քաջ հայտնի է և հաճախակի գործածվում է ադեցության ոլորտ հասկացությունը: Մեկ այլ տարածված հասկացություն է սանիտարական միջանցք կամ բուֆերային տարածք հասկացությունը: Այս դեպքում խոսքը գնում է այն տարածքի մասին, որը որոշակի պետություն է շրջափակում էքսպանսիան կանխելու նպատակով/ սանիտարական միջանք/ , կամ երկու պետություններն առանձնացնող տարածք նրանց մոտեցումը խոչընդոտելու համար / բուֆերային տարածք/: Կարելի է հիշել, թե ինչպես Լեհաստանը, Չեխոսլովակիան, Վենգրիան և Ռումինիան խաղում էին սանիտարական միջանքցի դեր Սովետական Ռուսաստանի նկատմամբ: Աշխարհաքաղաքականության մասին աշխատություններում կարելի է հանդիպել նաև ուրիշ հասկացություններ, որոնք նկարագրում են աշխարհի աշխարհաքաղաքական կառուցվածքի տարրերը: Օրինակ ՝ կենսական կարևոր կապեր, կյանքի ուղիներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն, էքսպանսիայի համար լացդարմեր: Աշխարհի աշխարհաքաղաքականության կառուցվածքի բոլոր տարրերը գոյություն ունեն ոչ միայն աշխարհաքաղաքականության դասական աշխատություններում, այլ նաև գործածվում են միջազգային հարաբերությունների տեսության մեջ: Ավանդակա աշխարհաքաղաքականությանը շատ բնորոշ է իրականություն կատեգորիան: Առաջանում է նաև աշխարհաքաղաքական իմպերատիվ հասկացությունը, որն իրենից ներկայացնում է պետության կարևոր, կենսական անհրաժեշտ գործողությունների ամբողջություն արտաքին քաղաքականության հարթակում: Խոսքը գնում է էքսպանսիայի իրական ուղվածությունների, ազգային անվտան գության պահպանման, դաշնակիցների և թշնամիների ընտրության մասին: Իրական սահմանների կոնցեպցիան առաջիններից մեկն էր աշխարհաքաղաքականության մեջ: Իրական սահմաններին հասնելը եղել է Լյուդովիկ 14-րդի քաղաքական նպատակներից մեկը, ով պայքարում էր Էլզասի և Լոթարինգիայի համար: Պարզվեց, որ աշխարհաքաղաքականությունը սերտորեն կապակցված է ազգային մեծություն թեմայի հետ և ուներ մոբիլիզացիոն ազդեցություն՝ իրականում ապահովելով ազգային միասնությունը: Բրիտանական կայսրության գաղափարները, որի վրա արևը չէր ծագում, Ֆրանսիան, որը տեղակայել էր Ռեինի և Ալպերի սահմանները, Գերմանիան,որը իրեն էր ենթարկել ամբողջ Եվրոպան, Ռուսաստանը, որը տեղադրել էր ուղղափառ խաչը սբ. Սոֆիայի վրա, Իսրայելը՝ Նեղոսից մինչև Եփրատ ոգևորում էին ոչ միայն մասնագետներին և արտաքին քաղաքականություն ստեղծողներին, այլ նաև մի ամբողջ ազգություններին: Աշխարհաքաղաքական պոստուլատները դարձան ազգային գաղափարների կարևոր տարր: Աշխարհաքաղաքականությունը ավանդաբար զարգանում էր այն երկրներում, որոնք ունեին յուրահատուկ ազգային ամբիցիաներ / Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան/: Թարգմ՝. Աստղիկ Ասլանյանի

  1. աշխարհաքաղաքականության ավանդական դպրոցները