Jump to content

Մասնակից:Anna Marti Martirosyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհաքաղաքականության կատեգորիաները

Որպես կանոն բոլոր աշխարհաքաղաքական տարածքները զարգացնում են այդ գիտության հիմնական դասակարգը , այն է՝ տարածության վրա վերահսկում: Աշխարհաքաղաքականությունը ուսումնասիրում է քաղաքական ինստիտուտների կողմից տարածությունների հիմքերը, մեխանիզմներն ու վերահսկման ձևերը, առաջին հերթին պետությունների և պետությունների միությունների: Պետության կամ նրանց միությունների կողմից վերահսկվող տարածությունը անվանում են աշխարհաքաղաքական դաշտ: Աշխարհաքաղաքագետ Պլեշակովը նման տեսակ դաշտերի համար առաջարկել է հետևյալ դասակարգումը. Էնդեմիկ դաշտ /տեղական – հուն./ - տարածություն է, որը շարունակաբար վերահսկվում է պետության կողմից: Սահմանապահական դաշտ – տարածություն է, որը գտնվում է տվյալ պետության հսկողության տակ, սակայն չունի բավարար դեմոգրաֆիկական, տնտեսական և քաղաքական յուրացվածություն: Հաճախ այդպիսի տարածություններ են համարվում ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածությունները: Այդպիսի տարածություններ են ՌԴ ասիական, հյուսիսարևելյան և հեռավոր արևելյան շրջանները, ինչպես նաև Կովկասը, Կալինինգրադը, Կարելիան և Վոլգայի վրա գտնվող մուսուլմանական անկլավը: Խաչվող դաշտ- տարածություն, որին հավակնում են մի քանի հարակից պետություններ: Այդ տարածություններ են նախկին ԽՍՀՄ մեծ տարածքները, որոնք բնակեցված են եղել ռուսներով և ռուսախոս ազգերով, ովքեր իրենց կամքին հակառակ հայտնվել են ԱՊՀ անկախ պետությունների շարքում: Տոտալ դաշտ – չընդհատվող տարածություն, որը գտնվում է ազգային հասարակության հսկողության տակ: Այն ներառում է ժամանակակից Ռուսաստանի մեծ մասը /այս պահին բացառություն է կազմում Չեչնիան/: Բելոռուսիայի հետ միությունը խելացի դրսևորման դեպքում կտա պատմական հնարավորություն մեծացնելու այդ տարածությունը: Աշխարհաքաղաքական հենակետ- տեղ /տարածություն/, որը գտնվում է տոտալ դաշտից դուրս և որը վերահսկվում է որևէ պետության կողմից, սակայն այդ տարածքի հարաբերությունները հսկվում են այլ պետության կամ պետությունների կողմից: Օրինակ ՌԴ հենակետը այժմ հանդիսանում է Կալինինգրադը: Մետադաշտ- տարածություն է, որը միաժամանակ յուրացվում է մի քանի երկրների պետությունների կողմից: Առավել հաճախ այն յուրացվում է աշխարհաքաղաքական ներքին ճնշման հետ պայմանավորված: Դեռ հնուց հայտնի են աշխարհաքաղաքական տարածությունների վերահսկման տարբեր ձևեր: Դրանք են՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիկական , հաղորդակցման, կրոնական և այլն: 20-րդ դարի վերջում մեծ դեր էր խաղում տեղեկատվական, տեխնոլոգիական և մշակութաքաղաքակրթական վերահսկումը: Աշխարհաքաղաքական հարաբերություններ - դա հարաբերական ամբողջություն է և տարբեր աշխարհային ուժերի պայքար : Ավելի հաճախ այն հակադրությունների պայքար է ցամաքի և ծովի , կենտրոնի և պերիֆերիայի միջև: Աշխարհի պատմական գործընթացի ամբողջությունը ժամանակավոր երևույթ է: Մեծ Բրիտանիայի հայտնի քաղաքական գործիչ Վինսթոն Չերչիլին /1874-1965/ է պատկանում այն միտքը, որ Անգլիան չունի հարատև ընկերներ, դաշնակիցներ, այն միայն ունի հարատև /մշտական/ քաղաքական /աշխարհաքաղաքական/ հետաքրքրություններ: Այդ իսկ պատճառով միանշանակ է միայն հակադրությունների պայքարը: Դա է մշտական: Այստեղից հետևում է, որ հաջորդ աշխարհաքաղաքականության կարևոր կատեգորիան է ուժերի հավասարակշռությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո ուժերի բալանսն աշխարհում էապես փոփոխվեց: Աշխարհը դադարեց երկբևեռ լինելուց: Աշխարհաքաղաքականության կարևոր կատեգորիա էր համարվում քաղաքական տարածք հասկացությունը, որն ընդգծված է սահմաններով: Քաղաքական տարածքը պետության կարևորագույն նշանն է : Այդպիսին են դարձնում նրան որոշակի սահմանները, որոնք նրա անվտանգության գործոնն են: Աշխարհաքաղաքականության սահմանների խնդիր առաջանում է, երբ սկսվում է քաղաքական տարածքի վերահսկման, միացման պայքար: Այդ հատկությունը նշել է Ռատցելը: Նա պնդում էր, որ սահմանը հանդիսանում է պետության պերիֆերալ օրգանը և որպես այդպիսին վկայում է նրա չափը, ուժը և թուլությունը, ինչպես նաև պետություն-օրգանիզմում փոփոխությունները: Գերմանական աշխարհաքաղաքականության մեջ հետազոտությունների գլխավոր թեման է սահմանների խնդիրը: Հաուսհոֆերը գերմանական ժողովրդի մեջ սերմանում էր ոչ միայն աշխարհաքաղաքական զգացողություններ, այլ նաև սահմանային զգացողություններ: Նա նշում էր, որ սահմանները պետք է դիտարկեն որպես կենդանի օրգան, որը կարող է մեծանալ և փոքրանալ: Առաջիններից մեկը, ով ուսումնասիրել է սահմանների խնդիրը եղել է բրիտանացի Լորդ Կերզոնը/ 1859-1925/: Լինելով Հնդկաստանի Վիցցե Թագավորը՝ նա լավ ուսումնասիրել է ասիական փոփոխվելու փորձը՝ նշելով, որ ասիական շատ ազգեր խուսափում են սահմանազատումներից, որն էլ կապված է իրենց քոչվոր կյանքի ձևին և դժկամությամբ են ընդունում որևէ կանոնակարգ: Սահմանազատումները բնորոշ են եվրոպական երկրներին: Պետությունների միջև սահմանային սուր վեճերի դեպքում Կերզոնը խորհուրդ է տվել ստեղծել բուֆերային տարածք: Սահմանը կատարում է որոշակի գործառույթներ՝ անցանկալի դեմքերի մուտքի սահմանափակում կամ բացառում , հանցագործների, կոնտրաբանդիստների ձերբակալում, ներմուծող կամ արտահանող ապրանքների օրինականացում, փոխարժեքի շրջանառում, սանիտար վերահսկում և այլն: Աշխարհաքաղաքական հիմնական կատեգորիա է համարվում շահ / ինտերես/ հասկացությունը: Իմանալով ինչումն է պետության շահը՝ դժվար չէ բնորոշել երկրի ընդհանուր ռազմավարական կուրսը: Կարող է լինել դասական , ազգային, պետական և այլ շահեր: Եթե գոյություն ունի ազգ-պետություն, ապա շահերը համընկնում են: Աշխարհում շատ մեծ խնդիրները կապված են ազգային շահերի հետ: Աշխարհում տեղի է ունենում միջազգային կյանքի բռնի գլոբալիզացիա: Հաշվի առնելով , որ մարդիկ և ինստիտուտները կորցնում են ինքնուրույնությունը նրանք ավելի ու ավելի են ջանում պաշտպանել իրենց շահերը, հասնել հոգեբանական կոմֆորտի, ձգտում են դեպի իրենց պատկանող հասարակությանը/ էթնիկ, կրոնական, դասական/: Պետական շահերի մասին խոսելիս շատ խնդիրներ վերանում են: Կարևորագույն պետական շահերը ձևակերպվել են միջազգային փաստաթղթերում՝ ՕՕՆ կանոնադրության մեջ, Հելսինկիի բանակցության վերջնական ակտի մեջ, ՌԴ և ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունների հիմնական ակտի մեջ: Նմանօրինակ միջազգային իրավունքի սկզբնաղբյուրում նշվում է երկրի քաղաքական անկախությունը, երկրների խմբերը, նրանց ֆիզիկական գոյատևման պայմանները, պետության կյանքից դուրս ցանկացած ձևով խառնվելու կանխարգելումը, նրա սահմաններից զերծ պահելը: Աշխարհագրական դիրքի յուրահատկությունը, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական դրությունը, ազգային-մշակութային և քաղաքակրթական հատկությունները, համաշխարհային միությունում գերիշխող մակարդակը - այս ամենը ձևավորում է պետական շահերը:Բացի դրանից հատուկ դեր են խաղում նաև աշխարհագրական, բնական ռեսուրսային և տնտեսական գործոնները: ԱՄՆ-ն իր պատմության ընթացքում բազմիցս խառնվել է լատինոամերիկյան և արաբական երկրների կյանքին , իսկ հիմա դեմ չէ խառնվել Ուկրաինայի և Վրաստանի ներքին գործերի մեջ, նախկին միջինասիական հանրապետությունների, ինչպես անում էր Հարավսլավիայում: Դիտարկված կատեգորիայի հետ սերտորեն կապակցված է նաև մեկ այլ բազային հասկացություն՝ աշխարհաքաղաքականություն գիտության պետական շահերի իրականացման մեխանիզմ: Այս շահերը պաշտպանելու համար ինչպիսի՞ սկզբունքներ, իրավական նորմեր պետք է ունենան քաղաքագետները: Փորձը ցույց է տալիս, որ առաջնահերթ են պրագմատիկ շահերը, որոնց հասնում են ուժով, առանց հաշվի առնելու որևէ նորմ կամ բարոյական սկզբունքներ: Տարբերությունը կայանում էր և կայանում է նրանում, որ որոշ աշխարհաքաղաքական ուժեղ պետությունները կամ նրանց խումբը ուզում են ամեն ինչ և միանգամից, իսկ մյուսները մաս-մաս և հետզհետե: Որոշները փորձում են իրականացնել իրենց պետական շահերը ակտիվ էքսպանսիայի միջոցով, իսկ մյուսները՝ սողալու միջոցով: Այս մեթոդները կիրառվել են դարերով: Նրանք ունեն իրենց պամությունն ու մեթոդաբանությունը: Որոշները ամրապնդում են ազգային աշխարհաքաղաքականության ուժը /Չինաստան, Ճապոնիա/, մյուսները ստեղծում են նոր կոալիցիա /ՆԱՏՕ, Եվրամիություն և այլն/: Քաղաքական ոժը սկսել է աճել տնտեսական, ֆինանսական, ինտելեկտուալ պոտենցիալի ավելացման չափով: 20-րդ դարի երկրորդ կեսը ցույց է տվել, որ աշխարհի փոփոխման պայքարը կարող է լինել ոչ միայն ռազմական ուժի գործադրմամբ, այլ նաև տնտեսական, ֆինանսական, մշակութաբանասիրական էքսպանսիայի միջոցով: Պետական շահերը ծնում են երկրների և ազգերի այս կամ այն գործողությունները: Այդ գործողությունները կարող են կրել պասշտպանական կամ հարձակվող, գրավող կամ ազատագրող բնույթ: Աշխարհաքաղաքականության մեջ ամենից հաճախ գործածվում է էքսպանսիա կատեգորիան , որի տակ սովորաբար հասկանում են, որևէ տարածքային ձեռքբերումներ կամ ռազմաքաղաքական ոլորտների ազդեցության հաստատում: Փորձը ցույց է տվել, որ էքսպանսիան ոչ միայն կարող է լինել ռազմական, այլ նաև տնտեսական, ինչպես նաև մշակութաբանասիրական տեղեկատվական և այլն: Էքսպանսիայի կարևոր տեսակ է մնում տարածքայինը, այսինքն՝ հումքի, ցամաքի և ծովի, բիոռեսուրսների, այլ կերպ ասած գոյատևման համար պայքարը: Տարախքային ձեռքբերումները դրանք ամենից հաճախ երկարաժամկետ ձեռքբերումներն են՝ <<կենսական տարածություններ>>:

Թարգ՝ Աստղիկ Ասլանյանի