Մասնակից:Ann99ka/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակոլի
ՏեսակԹաքջու
ԵնթատեսակՍոջու , Չոնգջու
Ալկոհոլի պարունակություն6%
Ծագման երկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Գույնմարմնագույն


Մակոլի , կորեերեն՝ 막걸리 , կորեական ավանդական լիկյոր, որը հայտնի է նաև որպես Թաքջու, Նոնգջու,Ցեջու, Հոջու և Փեքջու: Սովորաբար պատրաստում են բրնձի կամ ցորենի խմորմամբ՝ավելացնելով խմորիչ։

Խմորման ընթացքում կաթնաթթվային բակտերիաների խմորումը կատարվում է ալկոհոլային խմորման հետ միասին:Մակոլիի ալկոհոլային պարունակությունը կազմում է մոտ 6-ից 18%: Կպչուն բրինձը, ոչ կպչուն բրինձը, գարին, ցորենի ալյուրը և այլ հացահատիկներ շոգեխաշում և հովացնում են, ապա ավելացնելով խմորիչ և ջուր , խմորում են կայուն ջերմաստիճանում ` նստվածքը զտելու համար: Այդ պահին այն կոչվում է Թոնգթոնգջու,այսինքն ՝ չզտված բրնձի հեղուկ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի երկու տեսություն,համաձայն որոնց՝ մակոլիի անվանումը «մակ + գորը - + - ի» [1] , այսինքն ՝ «քիչ առաջ ֆիլտրացված լիկյոր» և <<մագու + գորըն + սուլ [2] ՝«թեթև զտված լիկյոր» բառերի համադրություն է: Ի տարբերություն Չոնջուի ՝ մակոլին իր ամպամած տեսքի պատճառով, կոչվում է նաև «Թաքջու» կամ «Թաքբեգի»[3], կամ «Նոնգջու», քանի որ այն խմում էին նաև գյուղատնտեսությամբ զբաղվելիս։ [4]



Մակոլին պարունակում է համեմատաբար ավելի շատ սննդանյութեր, քան որևէ մեկ այլ ալկոհոլային խմիչք: Այն պարունակում է էական ամինաթթուներ ՝ լիզին, տրիպտոֆան, ֆենիլալանին, մեթիոնին, վիտամին B խումբ (վիտամին B1, B2, B6, նիասին, ֆոլաթթու) և վիտամին C, կաթնաթթու, տարթաթթու, կիտրոնաթթու, ալկոհոլ, էսթեր և այլն:Մակոլի պատրաստելիս խմորմանը օգնելու համար ավելացվում է նուրուք / խմորիչ,որն անվանում են նաև քուք/ ապուր:Այդպես հացահատիկի խմորին բորբոս առաջացնող խմորիչ են ավելացնում: 60-70-ականների այս խմորիչի միատարրության և մասսայական արտադրության պատճաով , մակոլին ներայումս սովորաբար ճանաչված է բնորոշ թթու և քաղցր համերով: Բայց նախկինում դա այդպես չէր: Բացի այդ, կախված խմորիչի տեսակից, կա մի փոքր տարբերություն մակոլիի համերի միջև։

Ինչ վերաբերում է մակոլիի շրջանառությանը , նախկինում, դժվար էր այն գործարանից որոշակի հեռավորության վրա շրջանառելը, քանի որ խմորումը շարունակապես ավելացնում էր թթու համը :Իհարկե, փոքր գործների դեպքում իրավիճակն այժմ նույնն է, բայց խոշոր գործների դեպքում արտադրվում և շրջանառվում է մակոլլին, որը կարելի է համտեսել ցանկացած վայրում: Նախկինում մանրէազերծման գործընթացի ներդրումը, որը մանրէազերծում է խմորիչը և այլ միկրոօրգանիզմներ իրարից, կենտրոնացած լինելով հում մակոլիի վրա, մեծապես նպաստեց մակոլիի համատարած բաշխմանը: Այնուամենայնիվ, նշվում է, որ մանրէազերծված մակոլին ավելի ցածրակարգ համ և բույր ունի, քան հում մակոլին,և բոլոր կաթնաթթվային բակտերիաները , որոնք համարվում են մակոլիի հիմնական առավելություն,ոչնչացվում են մանրէազերծման ժամանակ։Վերջերս ջանքեր են գործադրվում սպառողական մակարդակի հասնելու համար, ավելացնել տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք են` ժենշեն կամ մրգեր, որոնք համապատասխանում են ժամանակակից մարդկանց ճաշակին, կամ ուսումնասիրություններ են իրականացվում թթվային համը նվազեցնելու ուղղությամբ:

Բացի այդ, 2009 թ.-ին մակոլիի ալիքով պայմանավորված ավելի շատ ապրանքներ էին թողարկվում, և դրա վաճառքը զգալիորեն աճում էր: Ներկայումս,Asiana Airlines- ավիաընկերությունը մակոլի է վաճառում նաև օդանավում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակոլին Կորեայում ամենահին ալկոհոլային խմիչքն է:[5] Այն պատրաստում էին Երեք թագավորությունների ժամանակաշրջանից սկսած [6] , և XIII դարի Կորեո դինաստիայի «Կայսր Ունգի» գրքում պատմվում է այն մասին, որ Յուհվան հարբել է է Հեմոսուի տված ալկոհոլից և ի վերջո հղիացել Ջումոնգով: Ով այդ ալկոհոլը համարվում է, որ մակոլին է եղել[7]:

Կորեական թերակղզում Չոնջուի վերաբերյալ շատ այլ վաղ արձանագրություններ կան: Կորյո դինաստիայի << Լրացումներ երեք պետությունների պատմության մասին>> գիրքը, Քարակուկի վերնագրով վերաբերում է 661 թվականին Գայա թագավորի համար Շիլլայում 17-րդ ժառանգական խոհանոցում մակոլիի եփմանը: Չին դինաստիայի պատմության գրքում նշված երեք թագավորությունների վերևում գտնվող Դոնգիի կողմերում , կա մի դիտարկում, որ գոգուրեացիաները լավ են պատրաստում խմորված կերակուրներ, ինչպիսիք են մակոլին, սոյայի մածուկը և աղ դրած ձուկը: Ճապոնիայում Ասուկայի ժամանակաշրջանում կայսր Օջինի մասին պատմող գլխում, հիշատակվում է, որ Փեքչեի Ինբոն (番) անունով մի մարդ քարոզում էր մակոլիի պատրաստման եղանակը: Կոնֆուցիոսին ձոնված բանաստեղծության մեջ, որը գրել է Թանգ դինաստիայի բանաստեղծ Լի Սանընը, կա նաև անդրադարձ այն մասին, որ Շիլլայի անկոհոլը(羅 酒) պատրաստվում էր ոչ մաքրված բրնձից:

Կորյո դինաստիայի ժամանակ Մակոլին կոչվում էր Իհվանգջու , քանի որ այն պատրաստում էին տանձի ծաղկման ժամանակ: Դա կապված էր ամբողջ գիշեր Կորեայի շատ համայնքներում հատուկ արարողությունների ժամանակ խմելու և պարելու ավանդույթի հետ: Մակոլին դարեր շարունակ եփում էին տանը ,և այն համարվում էր խմիչք գյուղացիական ցածր խավի համար։

Մակոլին ՝ 1960-70-ականներին Կորեայում ամենաշատ սպառվող ալկոհոլային ըմպելիքը, սկսեց կորցնել ժողովրդականությունը 1970-ականներին ՝ ներմուծվող ալկոհոլային խմիչքների աճի պատճառով: Տեղական սննդամթերքի սղության պատճառով, այս ժամանակահատվածում կառավարության կողմից իրականացվող բրնձի ցորենի համակարգը պատրաստեց բրնձի փոխարեն գարի և ցորենից պատրաստված մակոլի, ինչը հանգեցրեց վաճառքի կտրուկ անկման: Քանի որ մակոլին էժան էր և հնացած, շատ ընկերություններ սկսեցին մակոլիի զանգվածային արտադրություն, և վաճառողները կենտրոնանում էին ոչ թե որակի, այլ զանգվածային արտադրության վրա: Այս գործընթացում սովորաբար Չոնգջուն եփում են ոչ ավանդական խմորման թերթերով։Այն նաև զտվում է ջրով:

21-րդ դարում մակոլին վերածնունդ է ապրում քաղաքային բնակավայրերում և երիտասարդ սերնդի շրջանում: Մակոլիի առողջությանն օգտակար լինելը, ալկոհոլի ցածր տոկոսայնությունը և աճող հետաքրքրությունը մշակութային ավանդույթների նկատմամբ , վերջին տասնամյակների ընթացքում նպաստել են դրա վերածննդին: Այն մշտապես լինելով էժանագին և պլաստիկ տարրայով 750 մլ տարողությամբ ըմպելիք ՝ արժե մոտ 1,200 վոն ($ 1,06 դոլար): Այսօր արտադրվում է նոր բարձրորակ մակոլի `օգտագործելով ավանդական մեթոդներ` առանց արհեստական ​​հավելումների: 2017-ին Կորեայում բացվել է առնվազն 700 փոքր գործարան:

Արտերկիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայում մակոլին համեմատաբար էժան է, սական Ճապոնիայում պատկերն այլ է: Այն ցածր գնով ալկոհոլային խմիչք չէ , այլ հայտնի է որպես բարձրորակ ըմպելիք, որն օգտակար է առողջության համար: Ռեստորաններում նույնպես այն վաճառում են յուրաքանչյուր շիշը մոտ 1800 իենով (մոտ 20,000 կորեական վոն): Ճապոնացիները հաճույք են ստանում մակոլի խմելուց, քանի որ կարծում են, որ այն լավ է համակցվում կծու կերակուրների հետ, ինչպիսիք են քիմչին կամ թանձր սոուսները: Ճապոնիա մուտք գործած հայտնի մակոլի ընկերությունը վերջերս փոխել է կորպորատիվ լոգոտիպերն ու պիտակները նորաձեւորեն գովազդվելով եթերում և քրտնաջան աշխատում է նոր ապրանքներ մշակելու համար:Քյոնգի շրջանը Ճապոնական Իդոնգ ըներության (զբաղեցնում է շուկայի 80%) հետ համաձայնագիր է կնքել ` Քյնոգիի մակոլին Ճապոնիա արտահանելու մասին ։


Անգլերեն անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակոլին, ինչպես կորեական այլ կերակուրներ, ունի տարբեր անգլերեն անվանումներ, ինչպիսիք են Makgeolli- ն և Makuly- ն: Որոշ ընկերություններ արտահանում են մակոլին Միացյալ Նահանգներ ՝ «Nigori» ճապոնական ոճով և Թաքջու բրենդավորմամբ: Բացի այդ, այն պարունակում է ,<< Pure Unfiltered Sake/ Մաքուր չզտված սաքե>> գրությամբ նկարագրություն և պիտակավորվում որպես << korea rice wine / կորեական բրնձի գինի>>։

Պարենի և գյուղատնտեսության նախարարությունը անվանեց մակոլին «Կորեական բրնձի գինի» `որպես օտարերկրացիներին մակոլին բացատրելու ամենահեշտ միջոց:Մակոլիի համաշխարհայնացմանը նպաստելու համար անցկացված «Անգլիական մականունների մրցույթում», «Drunken rice/հարբած բրինձ» անվանումը զբաղեցրեց առաջին հորիզոնականը, որ օտարերկրացիները հեշտությամբ կարող էին հասկանալ, որ դա բրնձից պատրաստված լիկյոր է:Այնուամենայնիվ, շշուկներ կան, որ «հարբած բրինձ» ծիծաղելի արտահայտությունը դեմ է կորեական սննդի համաշխարհայնացման բուն նպատակին և, ի վերջո, այն կարող է դառնալ միջազգային խայտառակություն:


Առևտրային արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային արտադրության մակոլին եփում են գործարանային խմորիչով `ավանդական խմորիչի փոխարեն, ջրի մեջ նոսրացնելով և ավելացնելով ասպարտամի նման հավելանյութեր: Այս եղանակով ալկոհոլը կարելի է քաղցրացնել առանց խմորիչ ավելացման, և պահպանման ժամկետը երկարաձգվում է: Կարող են ավելացվել մրգերի կամ ժենշենի համային տեսականի:

Սպառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակոլին սովորաբար մատուցվում է սառացված վիճակում՝ շշալցված կամ շերեփով խորը ամանի մեջ: Խմելուց առաջ շերեփով խառնում են կամ շիշը մի քանի անգամ նրբորեն շրջում առանց կափարիչը բացելու ՝ նստվածքը խառնելու համար: Դրանից հետո այն լցնում են ոչ թե բաժակ, այլ փոքր ամանի մեջ և խմում: Դա պայմանավորված է նրանով, որ եթե մակոլին մնում է անշարժ, այն ձգտում է առանձնանալ ամպամած սպիտակ մասի, որն իջնում ​​է հատակը և թափանցիկ, գունատ դեղին հեղուկի,որը բարձրանում է վերև: Մակոլին հաճախ մատուցում են նրբաբլիթների հետ, ինչպիսիք են ծովամթերային , լոբով կամ բանջարեղենային նրբաբլիթը: Կորեացիները սովորաբար այն խմում են բանջարեղենային նրբաբլիթով: Մրգային կոկտեյլ պատրաստելու համար մակոլին խառնում են մանգոյի , արքայախնձորի և սառույցի հետ, իսկ մակոլիի և գազավորված ըմպելիքի խառնումից ստանում են <<Մաքսա>> կոչվող թեթև կոկտեյլը,իսկ մակոլիի և մեղրի խառնուրդը կոչվում է մեղրի մակոլի:

Մակոլին պարունակում է օգտակար բակտերիաներ ՝ շնորհիվ ֆերմենտացման գործընթացում առկա միկրոօրգանիզմների: Այն պարունակում է բարձ մակարդակի կաթնաթթվային մանրէներ, ինչպիսիք են լակտոբացիլները, ինչպես նաև վիտամիններ, ամինաթթուներ և մանրաթելեր: Հայտնի է, որ մակոլին, որի սպիտակուցային պարունակությունը կազմում է 1.9%, արագացնում է նյութափոխանակությունը, թեթեւացնում է հոգնածությունը և բարելավում է դեմքի գույնը:

Նման խմիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնգջու, կորեերեն՝ 통주, ըմպելիք է, որը շատ նման է մակոլիին, այն մի փոքր ավելի յուղալի է և պարունակում է չզտված բրնձի հատիկներ, ուստի բրնձի հատիկները լողում են մակերեսին:

Իհվաջու, կորեերեն՝ 이황주 , ըմպելիք է, որը պատրաստվում է տանձի ծաղկման սեզոնի ընթացքում բրնձի մածուկով, և քանի որ այն խիտ է , նաև ուտում են գդալով:

Թանսուլ , կորեերեն՝ 단술 , ըմպելիք է, որը նման է պակաս խմորված մակոլիի և ունի չափազանց քաղցր համ:

Չինական Չուջու (稠酒) և ճապոնական Նիգորի սաքե , ըմպելիքներ ՝ նման մակոլիի:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]