Մասնակից:Ann0715/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

I-motif կառուցվածքներ, առաջանում են ԴՆԹ-ի ցիտոզինով հարուստ տեղամասերում: Այս կառուցվածքը իրենցից ներկայացնում է քառապարույր ԴՆԹ:[1] 1993թ. Գիտնականներ Գերինգը, Լերոյը և Գուերոնը ցույց են տվել, որ Ցիտոզինով հարուստ տեղամասերը կարող են առաջացնել քառապարույր կառուցվածքներ թթվային միջավայրում: I-motif-ները հիմնականում բաղկացաց են ԴՆԹ-ի երկու իրար փաթաթված դուպլեքսներից, որոնք ինտերկոլացիոն կերպով ստանում են հակազուգահեռ կողմնորոշում: I-motif-ներ առաջանալու համար անհրաժեշտ է ունենալ Ց-ով հարուստ ռեգուլյար հաջորդականություն: Անհրաժեշտ պայման է, որ նուկլեոտիդների հաջորդականության մեջ իրար հաջորդեն առնվազն երեք Ցիտոզին։Պարտադիր է, որ Ց-Ց զույգի մեկ և միայն մեկ Ցիտոզին լինի պրոտոնացված՝ հակառակ դեպքում I-motif-ներ չեն առաջանա:Հաջորդականությունները, որոնք ունակ են I-motif կառուցվածքներ առաջացնե,լ հիմնականում հանդիպում են մարդու գենոմում և ենթադրվում է որ հանդիպում են նաև մարդու քրոմոսոմների ցենտրոմերային և թելոմերներային տեղամասերում, գենի պրոմոտորային տեղամասերում և ԴՆԹ-ի խաչանման կառուցվածքներում: Քառապարույր կոմպլեքսները կարող են փաթաթվել ԴՆԹ-ի չորս առանձին շղթաներով, բայց այս երևույթ կարելի է համարել հազվադեպ հանդիպող : Ավելի հաճախ այս կառուցվածքները առաջանում են այն դեպքում երբ երկպարույր ԴՆԹ-ի Գուանինով կամ Ցիտւզինով հարուստ տեղամասում պարույրները ինչ-որ պատճառով քանդվում են և նուկլեինաթթվի միակ թելիկը ուղակի հանգույց է կապում, առաջացնելուվ նման կառուցվածքներ:[2]

  1. Xu, Yan; Sugiyama, Hiroshi (2006). «Formation of the G-quadruplex and i-motif structures in retinoblastoma susceptibility genes (Rb)». Nucleic Acids Research. 34 (3): 949–954. doi:10.1093/nar/gkj485. ISSN 1362-4962. PMC 1361614. PMID 16464825.
  2. Kim, Byul G.; Chalikian, Tigran V. (2016-09-01). «Thermodynamic linkage analysis of pH-induced folding and unfolding transitions of i-motifs». Biophysical Chemistry (անգլերեն). 216: 19–22. doi:10.1016/j.bpc.2016.06.001. ISSN 0301-4622.