Մասնակից:Anitochek/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոկոսի կղզի կամ Մոկու Օլա, փոքր կղզի Հիլո ծովածոցում, որը գտնվում է Հավայի կղզու մոտ գտնվող Հիլոյում` Լիլիոակալանի այգուց և պարտեզներից մի քիչ հեռու: Այն փոքր զբոսայգի է, որը միացված է գլխավոր կղզուն հետիոտնային կամրջի միջոցով։ Կղզին ներառում է մեծ խոտածածկ դաշտ, պիկնիկի տարածքներ, զուգարաններ և մի քանի փոքրիկ ավազոտ լողափեր[1] [2]: Հանրաճանաչ ժամանցային զբաղմունք է աշտարակից ցատկել Հիլո ծովածոցի ջրերը:

Մոկուոլա անունը հավայերենից թարգմանաբար նշանակում է «բուժող կղզի» կամ «կյանքի կղզի»: «Moku» նշանակում է «կղզի» և «ola» նշանակում է «կյանք»[3]: Այն հնագույն տաճարի վայր էր, որը նվիրված էր բժշկությանը:

Լեգենդը պատմում է, որ յուրաքանչյուր ոք, ով հիվանդ էր կամ վատառողջ էր, կբուժվի՝ երեք անգամ լողալով Մոկուոլայի շուրջը: Հին ժամանակներում Մոկուոլան «pu'uhonua»-ն (ապաստան) էր, որտեղ բնիկները կամ ռազմիկները կարող էին «փրկել» իրենց՝ այնտեղ պատսպարվելով: Շատ բնիկ հավայացիներ սովորություն ունեին թաղել իրենց երեխաների «piko»-ն (պորտալարերը) հարթ ժայռերի տակ, այնպես որ առնետները չգտնեն դրանք (պիկոները հաճախ սուրբ են համարվում Հավայացիների համար, քանի որ դրանք ապահովում են կապը մայրերի և իրենց երեխաների միջև)[4]:

Մոկուոլայի տեսարանը Լիհիվայ փողոցից
  1. «Letʻs Go Hawaii - Coconut Island, Hilo Hawaii». Letʻs Go Hawaii. 2009. Արխիվացված է օրիգինալից March 21, 2006-ին. Վերցված է 2010-01-20-ին.
  2. «Coconut Island». Love Big Island. 2018. Վերցված է 2018-07-23-ին.
  3. Lloyd J. Soehren. «lookup of mokuola». Hawaiian Place Names web site. University of Hawaii. Վերցված է 2010-03-17-ին.
  4. unknown. «lookup of mokuola». Mokuola website. County of Hawaii Planning Department. Վերցված է 2013-07-30-ին.