Jump to content

Մասնակից:Ani Yeghyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Short description Կաղապար:Infobox artist

Աննա Մարիա վան Շուրմանը (նոյեմբերի 5, 1607 - մայիսի 4, 1678) հոլանդացի նկարչուհի, փորագրիչ, բանաստեղծուհի, դասական բանասեր, փիլիսոփա և ֆեմինիստական հայացքների տեր գրող էր, ով առավել հայտնի էր իր բացառիկ սովորելու ունակությամբ և պաշտպանում էր կանանց կրթություն ստանալու իրավունքը։[1][2] Նա ստացել է բարձրագույն կրթություն, աչքի է ընկել արվեստի, երաժշտության և գրականության ասպարեզներում և եղել է շուրջ տասնչորս լեզուների՝ լատիներենի, հին հունարենի, աստվածաշնչյան եբրայերենի, արաբերենի, սիրիերենի, արամեերենի և եթովպական, այդ թվում ժամանակակից եվրոպական այլ լեզուների տիրապետող պոլիգլոտ։[3] Նա առաջին կինն է, ով ոչ պաշտոնապես սովորել է Հոլանդիայի համալսարանում:[4]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Engraving of Anna Maria van Schurman
Աննա Մարիա վան Շուրմանի փորագրությունը
Կոռնելիս վան Դալեն Կրտսերը Կորնելիս Յոնսոն վան Սեուլենի անվ. Աննա Մարիա վան Շուրման, ք. 1657, փորագրություն

Վան Շուրմանը ծնվել է Սրբազան Հռոմեական կայսրության Քյոլն քաղաքում, ունևորի ընտանիքում. հայրը Ֆրեդերիկ վան Շուրմանն էր՝ Անտվերպենից (մահ. 1623), իսկ մայրը՝ Եվա ֆոն Հարֆ դե Դրեյբորն: [5]Չորս տարեկան հասակում նա արդեն կարողանում էր կարդալ, իսկ վեց տարեկանում ստեղծում էր իրենց պատրաստմամբ բավականին բարդ թղթե նախշեր, որոնցից չէր կարող պատրաստել իր հասակակիցներից ոչ ոք: Տասը տարեկանում իրենից պահանջվել է երեք ժամ ասեղնագործություն սովորելու համար։ Իր որոշ գրվածքներում նա խոսում է, թե ինչպես է հորինել մոմով քանդակելու տեխնիկան. «Ես ստիպված էի բացահայտել շատ բաներ, որոնք ոչ ոք ինձ չէր սովորեցնում»: Նրա ինքնադիմանկարի մոմե քանդակն այնքան իրականին մոտ էր, (հատկապես վզնոցը), որ նրա ընկերուհին՝ Նասաուի արքայադուստրը, ստիպված էր եղել քորոցով ծակել այն՝ համոզվելու համար, որ այն քանդակված է: .[6] 1613-ից 1615 թվականներին նրա ընտանիքը բնակություն է հաստատում  Ուտրեխտում, և մոտ տասը տարի անց նրանք կրկին տեղափոխվել են, այս անգամ՝ Ֆրանեկեր Ֆրիսլանդիա: Մոտ 11 տարեկանից Շուրմանի հայրը որդիների հետ միասին աղջկան էլ էր սովորեցնում լատիներեն և այլ առարկաներ՝ ինչը անսովոր որոշում էր այդ շրջանում, հատկապես, երբ ազնվական ընտանիքների աղջիկներին հիմնականում չէին սովորեցնում դասական առարկաներ:[7] Լատիներեն սովորելու համար հայրը նրան տվել էր Սենեկայի գրքերից: Մասնավոր կրթությունը և ինքնուրույն ուսումը լրացվեցին նշանավոր մարդկանց հետ նամակագրության և քննարկումների շնորհիվ: Նրանցից էին՝ Անդրե Ռիվետը, Ֆրիդրիխ Սպանհեյմը (Լեյդենի համալսարանի պրոֆեսորներ), և ընտանիքի հարևան Գիսբերտուս Վոետիուսը (Ուտրեխտի համալսարանի պրոֆեսորը):.[8] Նա աչքի էր ընկնում իր նկարչական տաղանդով, թղթե նախշերի պատրաստությամբ, ասեղնագործությամբ և փորագրությամբ։ Արվեստի մյուս ձևը գեղագրությունն էր, որին նա սկսեց տիրապետել մոդել-գրքի ընթերցմամբ: Գեղագրությոան լիարժեք տիրապետմանը հաջորդեց նոր ոճերի ստեղծումը, որոնք թույլ տվեցին նրան գրել այն  լեզուներով, որոնց տիրապետում էր:[6] Հոր մահից հետո՝ 1626 թվականին, ընտանիքը վերադարձավ Ուտրեխտ:[7] 20 տարեկան Շուրմանի տունը շուտով դարձավ մտավորականների հանդիպման վայր: Նրա ընկերներից էին՝ Կոնստանտին Հյուգենսը, Յոհան վան Բևերվեյկը, Յակոբ դե Վիտը, Կոռնելիուս Բոյը, Մարգարեթա վան Գոդևեյկը և Ուտրիսիա Օգլը։[9] 1630-ականներին նա սովորել է փորագրություն Մագդալենա վան դե Պասեի մոտ։[7] Համատեղելով փորագրության տեխնիկան գեղագրության իր հմտությունների հետ՝ նրա հայտնի փորագրված գեղագրության կտորները գրավեցին բոլորդիտորդների, այդ թվում՝ իր ժամանակակիցների ուշադրությունը:[10] Չնայած իր ճարպկությանն ու փորձառությանը, Աննա Մարիան շատ լուրջ էր վերաբերվում իր արվեստին, և նրա ժամանակակիցները գիտեին դա: Նրա իսկ խոսքերն են. «Արվեստում Աստծո կողմից անչափ շնորհված եմ»:[6]

1634 թվականին, լատիներենի լավ իմացության շնորհիվ, նրան հրավիրեցին Ուտրեխտի համալսարանի բացմանը նվիված բանաստեղծություն գրել։ Բանաստեղծության մեջ նա գովաբանում էր Ուտրեխտ քաղաքը և նոր բացված համալսարանը։ Նա նշում էր համալսարանի պոտենցիալի մասին՝ օգնելու քաղաքին հաղթահարել ջրհեղեղների հետևանքով տնտեսությանը հասցված վնասները, ինչպես նաև ներառել էր Հռենոս գետի հոսքի փոխվելու հանգամանքը: Նա նաև վիճարկում էր կանանց համալսարանից դուրս մնալու խնդիրը։ Ի պատասխան նրա բողոքի՝ համալսարանի իշխանությունները նրան թույլ տվեցին մասնակցել պրոֆեսոր Վոետիուսի դասախոսություններին:[11] 1636 թվականին նա դարձավ Հոլանդիայի համալսարաններում առաջին կին ուսանողը։[12] Կանանց այդ ժամանակ արգելված էր սովորել Բողոքական Նիդեռլանդների համալսարանում, և երբ նա դասախոսությունների էր հաճախում, նստում էր լսարանի հետևում կամ վարագույրապատ կրպակում, որպեսզի տղա ուսանողները չտեսնեին նրան:[13]Համալսարանում նա սովորել է եբրայերեն, արաբերեն, քաղդեերեն, սիրիերեն և եթովպերեն:[12] Նրա փիլիսոփայության և աստվածաբանության նկատմամբ հետաքրքրությունը և գեղարվեստական տաղանդը նպաստեցին նրա համբավի տարածմանը  որպես «Ուտրեխտի աստղ»: 1640-ական թվականներին նա վարժ տիրապետում էր 14 լեզուների, գրում էր լատիներեն, հունարեն, եբրայերեն, իտալերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, եթովպերեն, գերմաներեն և հոլանդերեն:[11]

Ըստ իր ժամանակակից Պիեռ Իվոնի՝ Շուրմանը գերազանց տիրապետում էր մաթեմատիկայի, աշխարհագրության և աստղագիտությանը։ Բարեպաշտ, երիտասարդ գիտնականը, ըստ երևույթին, ունեցել է մի շարք երկրպագուներ: 1631 թվականին Կոնստանտին Հյուգենսը իր կնոջ մահից հետո  խնդրեց Շուրմանի ձեռքը և 1634 թվականին գրեց նրան նվիրված 10 բանաստեղծություններ  երեք տարբեր լեզուներով ։ Հոլանդացի մտավորականները ծաղրում էին Հյուգենսին ։ Սակայն Շուրմանի հավատարմությունը ինքն իրեն և  իր ուսմանը, թվում էր, թե անսասան էր: Երբ նա որպես նշանաբան ընտրեց Amor Meus Crucifixus Est (Իմ սերը խաչված է) արտահայտությունը, նրա մտավորական ընկերները վերջնականապես համոզվեցին, որ չամուսնանալու նրա ընտրությունը պայմանավորված է իր բարեպաշտությամբ, և ոչ այնքան իր կրթությամբ:[14]

Շուրմանը նուրբ փորագրություններ է կերտել՝ օգտագործելով ադամանդը ապակու վրա, զբացվել է քանդակագործությամբ, մոմի մոդելավորմամբ և փղոսկրից ու փայտից փորագրումների ստեղծմամբ։ Նա նկարել է հիմնականում  դիմանկարներ՝ դառնալով առաջին հայտնի հոլանդացի նկարչուհին, ով դիմանկարում օգտագործել է պաստել։ 1643 թվականին նա պատվավոր ընդունվել է նկարիչների Սուրբ Ղուկաս գիլդիա՝ ազդարարելով իր արվեստի հանրային ճանաչումը:

Շուրմանը նամակագրական կապի մեջ էր դանիացի ազնվական Բիրջիթ Թոտի հետ, ով թարգմանում էր դասական հեղինակների և կրոնական հայացքներով գրվածքներ։ Թոթի կողմից Սենեկայի փիլիսոփայական ստեղծագործությունների թարգմանությունը ներառում էր նախաբան, որտեղ նա պաշտպանում էր կանանց սովորելու իրավունքը: Թոթը նշում էր, որ թարգմանել է դասական ստեղծագործություններ, քանի որ քչերն են կարողանում լատիներեն կարդալ։ Շուրմանը հրապարակայնորեն գովաբանել է Թոթին և նրան անվանել «Հյուսիսի տասներորդ մուսա»:[15] Շուրմանը նամակագրության շնորհիվ ստեղծեց գիտուն կանանց ցանց ամբողջ Եվրոպայում: Նա լատիներեն և եբրայերեն նամակագրական կապի մեջ էր Դորոթեա Մուրի հետ, հունարեն՝ Բաթսուա Մակինի, ֆրանսերեն, լատիներեն և եբրայերեն՝ Մարի դե Գուրնեի և Մարի դյու Մուլենի հետ,Marie du Moulin (nl),լատիներեն և ֆրանսերեն՝ Բոհեմիայի Եղիսաբեթի, իսկ լատիներեն՝ Քրիստինա Շվեդիայի թագուհի Քրիստինայի հետ։Այս նամակագրության հաճախակի թեման կանանց կրթությունն էր լինում։ Շուրմանը նամակագրության մեջ իր հիացմունքն էր հայտնում  կրթված կանանց հանդեպ, ինչպիսիք էին Լեդի Ջեյն Գրեյը և թագուհի Էլիզաբեթ I-ը:[16]

Կանանց կրթության մասին Շուրմանի  գրվածքների չարտոնված տարբերակը տպագրվել է 1638 թվականին Փարիզում՝ Dissertatio De Ingenii Muliebris ad Doctrinam, & meliores Litteras aptitudine (Ատենախոսություն՝ նվիրված ուսուցման մեջ կանացի հնարամտությանը և գրական լավագույն ընդունակությանը) վերնագրով։ Քանի որ նրա գրվածքների չարտոնված ժողովածուն շրջանառվում էր, Շուրմանը որոշեց հրատարակել հեղինակավոր լատիներեն տրակտատը 1641 թվականին: 1657 թվականին տրակտատը տպագրվեց անգլերեն՝ «The Learned Maid or, Whether a Maid may be a Scholar. » վերնագրով:[17]

Լաբադիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնադիմանկար, 1633 թ

60 տարեկանում  Շուրմանը Լաբադիստների գլխավոր առաջնորդներից մեկն էր:[18] 1660-ականներին Շուրմանը ավելի ու ավելի էր հիասթափվում Նիդեռլանդների բարեփոխված եկեղեցուց:[19] Նա եկեղեցում նոր բարեփոխումներ կատարելը դարձրել էր իր գլխավոր նպատակը : Նախարարների հետ նամակագրական կապը պահելու հետ մեկտեղ նա շրջագայում էր երկրով մեկ և հանդիպումներ ունենում նրանց հետ։ Նա ափսոսանք էր ապրում հոգևոր նվիրվածության պակասի և եկեղեցու ամբիոնները զբաղեցրած «եկեղեցականների ցուցանմուշների» համար:[20]

1661 թվականին Շուրմանի եղբայրը աստվածաբանություն էր սովորում եբրայագետ Յոհաննես Բուքստորֆի մոտ Բազելում, երբ տեղեկացավ պաշտոնազրկված ֆրանսիացի քահանա Ժան դե Լաբադիի մասին։ Նա մեկնեց Ժնև՝ հանդիպելու նրան։[20] 1662 թ.-ին նա երկար նամակագրություն է ունեցել Շուրմանի հետ Լաբադիի ուսմունքների մասին։ Երբ Լաբադին և նրա փոքր հետևորդնեի խումբը կանգ առան Ուտրեխտում՝ Միդդելբուրգ տանող ճանապարհին, նրանք հյուրընկալվեցին Շուրմանի տանը: Լաբադին դարձավ Միդդելբուրգի ուսուցիչը, քարոզելով միլենարիզմ, վիճելով բարոյական վերածննդից, և որ հավատացյալները պետք է ապրեն անհավատներից զատ: Շուրմանը շարունակում էր աջակցել  նրան նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինիս հեռացրին քարոզչի դերից: Երբ 1669 թվականի վերջին Լաբադին բնակություն հաստատեց Ամստերդամում՝ անջատողական եկեղեցի հիմնելու համար, Շուրմանը վաճառեց իր տունը և գրադարանի մի մասը։ Նա միացավ Լաբադիի աղանդավորական համայնքին:[21] 1669 թվականի մարտին նա խզեց իր կապերը Բարեփոխված եկեղեցու հետ, երբ  հրատարակեց 10 էջանոց բրոշյուր «Քրիստոսի եկեղեցում ներկայումս անհրաժեշտ բարեփոխումների մասին»: Նա դատապարտեց եկեղեցու տղամարդկանց «երկնային իմաստությունը» ոտնահարելու մեջ՝ պնդելով, որ Աստծո ժողովրդին պետք է բաժանել «մոնդեյններից» «աշխարհի ատելության» և «աստվածային սիրո» միջոցով:[18]

Դրան հաջորդեց հրապարակային զրպարտչական արշավ։ Շուրմանին քննադատում  էին իր մտավորական ընկերները, այդ թվում՝ Հյուգենսը և Վոետիուսը։ Նրա գրելու ոճը դարձավ ավելի պարզ և վստահ: Երբ Լաբադիստները պետք է հեռանային Ամստերդամից, Շուրմանը հրավեր ստացավ իր ընկեր՝ Բոհեմիայի արքայադուստր Էլիզաբեթից, ով 1667 թվականին դարձել էր Հերֆորդի աբբայության Լյութերական Դամենստիֆտի վանահայրը։ 1670-ից 1672 թվականներին այնտեղ ապրել են 50 լաբադիստներ : Հերդֆորդում Շուրմանը շարունակում էր իր արվեստի գործը, իսկ լաբադիստները ձեռք էին բերել տպագրական մեքենա: Շուրմանին լաբադիստները անվանում էին մամա, Լաբադին՝ պապա։ Վարկածներ կային, որ Լաբադին և Շուրմանը ամուսնացել են. սակայն, շուտով Լաբադին ամուսնացավ Լյուսիա վան Սոմելսդեյկի հետ: 1772թ.-ին լաբադիստները տեղափոխվեցին Դանիա` Ալտոնա քաղաք, քանի որ Էլիզաբեթ Բոհեմացին պաշտպանում էր նրանց անունը Դանիայի թագավորի հետ նամակագրության մեջ: 1673 թվականին Շուրմանը հրատարակում է «Euklēría, or Choosing the Better Part» հղում Ղուկաս 10.42 հատվածին, երբ Մարիամը նստում է Քրիստոսի ոտքերի մոտ:[22]Դրանում նա ծաղրում էր Գիսբերտուս Վոետիուսի հակադրությունը Սուրբ Ջերոմիոսի աշակերտ Սենտ Պաուլայի հանդեպ իր հիացմունքին, ով օգնել էր Աստվածաշունչը թարգմանել լատիներեն։ Վոետիուսը պնդում էր, որ կանայք պետք է ունենան սահմանափակ հասարակական դեր, և որ ցանկացած այլ բան կանացի անպատշաճություն է:[20] Էուկլերիային լավ արձագանքեցին Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը և այլ նշանավոր պիետիստներ, ինչպիսիք էին՝ Յոհան Յակոբ Շյուցը, Ֆիլիպ Յակոբ Շպեները և Էլեոնորա վան Մերլաուն:[23]

1674 թվականին Լաբադին մահից հետո, Շուրմանը մտածում էր Անգլիա տեղափոխվելու հնարավորության մասին՝ նամակագրվելով լատինագետ Լյուսի Հաթչինսոնի և աստվածաբան Ջոն Օուենի հետ։ Բայց լաբադիստները տեղափոխվեցին Ֆրիսլանդիայի Վիուվերդ գյուղ և ներգրավեցին բազմաթիվ նոր անդամների, այդ թվում՝ Մարիա Սիբիլա Մերյանին: Մոտ 400 լաբադիստներ բացարձակ կտրված էին աշխարհիկ արժեքներից: Նրանք փորձեցին վերադառնալ վաղ եկեղեցու սովորույթներին՝ կիսելով ողջ ունեցվածքը: Կյանքի վերջին տարիներին Շուրմանը ծանր ռևմատիզմի պատճառով փակված էր տանը: Նա շարունակում էր գրել, նամակագրություն պահելով և աշխատելով Էուկլերիայի երկրորդ մասի վրա: Շուրմանը մահացել է 1678 թ 70 տարեկան հասակում:[24]

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Շուրմանի «The learned maid» աշխատության տիտղոսաթերթը և վերնագիրը, տպագրվել է 1659 թ.

Շուրմանի գրվածքների մեծ մասը իր կյանքի ընթացքում տպագրվել են բազմաթիվ հրատարակություններում, չնայած նրա որոշ գրություններ անհետացել են: Նրա ամենահայտնի գիրքը Նոբլիսն է: Virginis Annae Mariae A Schurman Opuscula hebraea graeca latina, Prosaica et Metrica (փոքր ստեղծագործություններ եբրայերեն, հունարեն, լատիներեն և ֆրանսերեն արձակում և պոեզիայում՝ ամենաազնիվ Աննա Մարիա վան Շուրմանի կողմից ): Այն հրատարակվել է Լեյդեն համալսարանի աստվածաբանության բաժնի պրոֆեսոր Ֆրիդրիխ Սպրուհիմի և Լեյդենի հրատարակիչ Էլզեվերների շնորհիվ:[11]

Շուրմանի «The Learned Maid or, Whether a Maid may be a Scholar» ստեղծագործությանը հիմք են հանդիսացել  Եվրոպայում աստվածաբանների և գիտնականների հետ կանանց կրթության վերաբերյալ նրա նամակագրությունները: Ստեղծագործությունում նա  օրինակ  է բերում Ջեյն  եյն Գրեյին, կին, ով ստացել է կրթություն: Շուրմանը պնդում է, որ կանանց տարբեր լեզուներով Աստվածաշնչին ծանոթացնելը կբարձրացնի Աստծո հանդեպ իրենց սերը:[25] Թեև աճում էր թագավորական եւ հարուստ ընտանիքների թիվը, ովքեր կողմ էին, որ իրենց դուստրերը կրթություն ստանան, աղջիկներն ու կանայք չունեին կրթություն ստանալու պաշտոնական իրավունք :[26] Շուրմանը պնդում է, որ «A Maid may be a Scholar (սպասուհին կարող է լինել գիտնական)…...Պնդումը կարող է ապացուցվել թե՛ առարկայի ձևի հատկությունից, թե՛ բանական հոգուց, և՛ հենց գործողություններից և ազդեցություններից: Քանի որ ակնհայտ է, որ աղախինները իրականում սովորում են ցանկացած արվեստ և գիտություն»:[27] Պնդելով, որ կանայք ռացիոնալ հոգիներ ունեն, նա նախանշեց դեկարտյան փաստարկը մարդկային բանականության համար՝ հիմնավորելով իր այն պնդումը, որ կանայք կրթություն ստանալու իրավունք ունեն: Շուրմանը և Ռենե Դեկարտերը նամակագրական կապի մեջ  էին,  և չնայած նրանք տարբեր կարծիքների էին Աստվածաշնչի մեկնաբանության հարցում,  երկուսն էլ կարծում էին, որ բանականությունը մարդու ինքնության կենտրոնում է:[28]

«The Learned Maid» ներառում էր նամակագրությունը աստվածաբան Անդրե Ռիվեի հետ: Ռիվեի հետ իր նամակագրության մեջ Շուրմանը բացատրում էր, որ կանայք, ինչպիսինն էր Մարի դե Գուրլայը, արդեն ապացուցել են, որ տղամարդն ու կինը հավասա են, այնպես որ նա «չի ձանձրացնի իր ընթերցողներին կրկնությունից»:Բայց Շուրմանը նաև այն դիրքորոշումն ուներ, որ «ով իր էությամբ արվեստի և գիտության ցանկություն է զգում , հարմար է արվեստին և գիտությանը. կանայք ունեն այդ ցանկությունը, հետևաբար կանայք հարմար են արվեստին և գիտությանը»: Այնուամենայնիվ, Շուրմանը չէր պաշտպանում համընդհանուր կրթությունը կամ ցածր խավի կանանց կրթություն ստանալու իրավունքը: Նա գտնում էր, որ բարձր խավի կանայք պետք է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Շուրմանը նշում էր, որ կանայք կարող են արժեքավոր ներդրում ունենալ հասարակության մեջ, և պնդում էր, որ նրանց երջանկության համար անհրաժեշտ է նաև աստվածաբանություն, փիլիսոփայություն և գիտություններ ուսումնասիրելը:[29] Անդրադառնալով « The Learned Maid »՝ Ռիվեթը նամակով զգուշացրել է նրան, որ «թեև դու քո շնորհքով ցույց ես տվել մեզ դա, քո հորդորներն ապարդյուն են... Դու կարող ես շատ երկրպագուներ ունենալ, բայց նրանցից ոչ մեկ համաձայն չեն քեզ հետ»:[30]

Փորագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնադիմանկար փորագրություն, 1640 թ

Երբ Աննա Մարիա վան Շուրմանը ցուցադրեց իր գեղարվեստական ​​տաղանդը վաղ շրջանում, հայրը նրան 1630-ականներին ուղարկեց սովորելու հայտնի փորագրիչ Մագդալենա վան դե Պասեի մոտ:[7] Նրա առաջին հայտնի փորագրությունը ինքնանկար էր 1633 թվականին:[13] Նա դժվարանում էր պատկերել ձեռքերը և այդպիսով գտել էր իր բոլոր ինքնանկարներում դրանք թաքցնելու ուղիներ:[13] 1640 թվականին մեկ այլ ինքնանկարի փորագրության մեջ  նա ներառել է լատիներեն մակագրությունը «Cernitis hic picta nostros in imagjinate vultus. si negat ars formā[m], gratia vestra dabit»։ Սա թարգմանվում է որպես «Տեսե՛ք իմ նմանությունը, որը պատկերված է այս դիմանկարում. Թող ձեր բարեհաճությունը կատարի այն աշխատանքը, որտեղ արվեստը ձախողվել է»:[7]

Հրատարակված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Incomplete list[3]

  • «De Vitæ Termino» (Կյանքի վերջում): Լույս է տեսել Լեյդենում, 1639թ.: Հոլանդերեն թարգմանվել է որպես «Pael-steen van den tijt onses levens», հրատարակվել է Դորդրեխտում, 1639թ.:
  • Dissertatio, de Ingenii Muliebris ad Doctrinam, & Meliores Litteras Aptitudine. Էլզեվիր. 1641. Փարիզ, 1638 և Լեյդեն, 1641: Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հոլանդերեն, ֆրանսերեն (1646) և անգլերեն (1659), վերնագրված « The Learned Maid or, Whether a Maid may be a Scholar»:
Այս աշխատությունը, օգտագործելով միջնադարյան սիլլոգիզմի տեխնիկան, պնդում էր, որ կանայք պետք է կրթված լինեն բոլոր հարցերում, բայց չպետք է օգտագործեն իրենց կրթությունը մասնագիտական ​​գործունեության կամ աշխատանքի մեջ, և որը չպետք է միջամտի իրենց տնային պարտականություններին: Իր ժամանակի համար սա արմատական ​​դիրքորոշում էր։
  • Opuscula Hebræa, Græca, Latina, Gallica: Prosaica և Metrica. Ուտրեխտ. 1648 թ. Սա նրա հավաքած գործերի հրատարակությունն է, ներառյալ նամակագրությունը ֆրանսերեն, լատիներեն, հունարեն և եբրայերեն, հրատարակվել են Էլսեվիերի տան կողմից, խմբագրված Ֆրիդրիխ Սպանհայմի՝ Լաբադիի մեկ այլ աշակերտի կողմից: Հատորը վերահրատարակվել է 1650, 1652, 1723 և 1749 թվականներին:[31]
  • Εὐκληρία seu Melioris Partis Electio. Altona: Altonæ ad Albim. 1673. (Euklēría, or Choosing the Better Part,): Թարգմանվել է հոլանդերեն և գերմաներեն: Սա Լաբադիին հետևելու նրա ընտրության պաշտպանությունն է և աստվածաբանական թերթիկը:

Տուրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուդի Չիկագոյի ֆեմինիստական ​​գեղարվեստական աշխատանքը ​​The Dinner Party (1979 թ.) պատկերում էր վան Շուրմանի համար նախատեսած վայրը:[32]
  • 2000-ից 2018 թվականներին վան Շուրմանի մարմարե կիսանդրին գտնվում էր Հաագայի Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ատրիումում:[33]
  • Վան Շուրմանի անունը կարելի է գտնել  գրատախտակի վրա, որտեղ ցուցադրվում են չորրորդ սեզոնի 11-րդ դրվագում The Good Place-ի նոր տարբերակի ամենաարժանավոր մարդկանց անունները:

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pieta van Beek: The first female university student: A.M.van Schurman, Utrecht 2010, 280p. free PDF
  • Bo Karen Lee: I wish to be nothing: the role of self-denial in the mystical theology of A. M. van Schurman in: Women, Gender and Radical Religion in Early Modern Europe. Ed. Sylvia Brown. Leiden: 2008, 27 S. online at google-books
  • Katharina M. Wilson and Frank J. Warnke (eds.), Women Writers of the Seventeenth Century, Athens: U. of Georgia Press, (1989) pp 164–185
  • Mirjam de Baar et al. (eds.), Choosing the Better Part. Anna Maria van Schurman (1607-1678), Dordrecht, Boston, London: Kluwer Academic Publishers, (1996).
  • Mirjam de Baar: Gender, genre and authority in seventeenth-century religious writing: Anna Maria van Schurman and Antoinette Bourignon as contrasting examples, 30p. free PDF
  • Anne R. Larsen, "Anna Maria van Schurman, 'The Star of Utrecht': The Educational Vision and Reception of a Savante", [Women and Gender in the Early Modern World], Abingdon: Routledge, 2016.
  • Anna Maria van Schurman, Whether a Christian Woman Should Be Educated and Other Writing from Her Intellectual Circle, ed and trans by Joyce Irwin, Chicago 1998, online at google-books
  • Lennep, J, Herman F. C. Kate, and W P. Hoevenaar. Galerij Van Beroemde Nederlanders Uit Het Tijdvak Van Frederik Hendrik. Utrecht: L.E. Bosch en Zoon, 1868.
  • Martine van Elk, Early Modern Women's Writing: Domesticity, Privacy, and the Public Sphere in England and the Dutch Republic, Cham: Palgrave/Springer, 2017 .

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clarke, Desmond M. (September 2013). «Anna Maria van Schurman and Women's Education». Revue philosophique de la France et de l'étranger. Paris: Presses Universitaires de France. 3 (138): 347–360. doi:10.3917/rphi.133.0347. eISSN 2104-385X. ISSN 0035-3833 – via Cairn.info.
  2. Irwin, Joyce (March 1977). «Anna Maria Van Schurman: From Feminism to Pietism». Church History. Cambridge and New York City: Cambridge University Press on behalf of the American Society of Church History. 46 (1): 48–62. doi:10.2307/3165158. ISSN 1755-2613. JSTOR 3165158. S2CID 161966359.
  3. 3,0 3,1 «About Anna Maria van Schurman». www.annamariavanschurman.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-04-ին.
  4. «Anna Maria van Schurman». Oxford Bibliography. Oxford University Press. Վերցված է 23 September 2019-ին.
  5. Anna Maria Schuurmans biography in De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (1718) by Arnold Houbraken, courtesy of the Digital library for Dutch literature
  6. 6,0 6,1 6,2 Honig, Elizabeth Alice. "The Art of Being "Artistic": Dutch Women's Creative Practices in the 17th Century." Woman's Art Journal 22, no. 2 (2001): 31-39. doi:10.2307/1358900.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Anna Maria van Schurman in the RKD
  8. Laurie J. Churchill; Phyllis R. Brown; Jane E. Jeffrey (2014). Women Writing Latin: Early Modern Women Writing Latin. Routledge. էջ 217. ISBN 9781135377564.
  9. Carol Pal (2012). Republic of Women: Rethinking the Republic of Letters in the Seventeenth Century. Cambridge University Press. էջ 60. ISBN 9781139510752.
  10. Moore, Cornelia Niekus. "Anna Maria van Schurman (1607–1678)." Canadian Journal of Netherlandic Studies 11, no. 32 (1990): n5.
  11. 11,0 11,1 11,2 Laurie J. Churchill; Phyllis R. Brown; Jane E. Jeffrey (2014). Women Writing Latin: Early Modern Women Writing Latin. Routledge. էջ 271. ISBN 9781135377564.
  12. 12,0 12,1 Frade, Sofia (2016). «Ménage's Learned Ladies: Anne Dacier (1647-1720) and Anna Maria van Schurman (1607-1678)». In Wyles, Rosie; Hall, Edith (eds.). Women Classical Scholars: Unsealing the Fountain from the Renaissance to Jacqueline de Romilly. Oxford: Oxford University Press. ISBN 9780198725206.
  13. 13,0 13,1 13,2 Van Beek 2010: 60 and n. 97, who points out that we know this from reports by Van Schurman's fellow students Descartes and Hoornbeeck.
  14. Carol Pal (2012). Republic of Women: Rethinking the Republic of Letters in the Seventeenth Century. Cambridge University Press. էջ 56. ISBN 9781139510752.
  15. Laurie J. Churchill; Phyllis R. Brown; Jane E. Jeffrey (2014). Women Writing Latin: Early Modern Women Writing Latin. Routledge. էջ 277. ISBN 9781135377564.
  16. Laurie J. Churchill; Phyllis R. Brown; Jane E. Jeffrey (2014). Women Writing Latin: Early Modern Women Writing Latin. Routledge. էջ 275. ISBN 9781135377564.
  17. Melissa Smith (2004). Reading Early Modern Women: An Anthology of Texts in Manuscript and Print, 1550-1700. Psychology Press. էջ 79. ISBN 9780415966467.
  18. 18,0 18,1 Routledge (2014). Anna Maria van Schurman, 'The Star of Utrecht': The Educational Vision and Reception of a Savante. Anne R. Larsen. էջ 65. ISBN 9781317180708.
  19. Routledge (2014). Anna Maria van Schurman, 'The Star of Utrecht': The Educational Vision and Reception of a Savante. Anne R. Larsen. էջ 62. ISBN 9781317180708.
  20. 20,0 20,1 20,2 Routledge (2014). Anna Maria van Schurman, 'The Star of Utrecht': The Educational Vision and Reception of a Savante. Anne R. Larsen. էջ 63. ISBN 9781317180708.
  21. Routledge (2014). Anna Maria van Schurman, 'The Star of Utrecht': The Educational Vision and Reception of a Savante. Anne R. Larsen. էջ 64. ISBN 9781317180708.
  22. Routledge (2014). Anna Maria van Schurman, 'The Star of Utrecht': The Educational Vision and Reception of a Savante. Anne R. Larsen. էջ 66. ISBN 9781317180708.
  23. Routledge (2014). Anna Maria van Schurman, 'The Star of Utrecht': The Educational Vision and Reception of a Savante. Anne R. Larsen. էջեր 66–67. ISBN 9781317180708.
  24. Routledge (2014). Anna Maria van Schurman, 'The Star of Utrecht': The Educational Vision and Reception of a Savante. Anne R. Larsen. էջ 67. ISBN 9781317180708.
  25. Melissa Smith (2004). Reading Early Modern Women: An Anthology of Texts in Manuscript and Print, 1550-1700. Psychology Press. էջ 59. ISBN 9780415966467.
  26. Stephanie Farrior (2017). Equality and Non-Discrimination under International Law. Routledge. էջ 222. ISBN 9781351568036.
  27. Sister Prudence Allen R.S.M. (2017). The Concept of Woman. William B. Eerdmans Publishing Company. էջ 302. ISBN 9780802868435.
  28. Sister Prudence Allen R.S.M. (2017). The Concept of Woman. William B. Eerdmans Publishing Company. էջ 303. ISBN 9780802868435.
  29. Leigh Ann Whaley (2003). Women's History as Scientists: A Guide to the Debates. ABC-CLIO. էջ 68. ISBN 9781576072301.
  30. Leigh Ann Whaley (2003). Women's History as Scientists: A Guide to the Debates. ABC-CLIO. էջ 69. ISBN 9781576072301.
  31. Whipp, Koren. «Anna Maria van Schurman». Project Continua. Վերցված է 23 September 2014-ին.
  32. Place Settings. Brooklyn Museum. Retrieved on 2015-08-06.
  33. «Beeldengalerij in Statenpassage maakt plaats». Tweede Kamer der Staten-Generaal (հոլանդերեն). 2018-09-14. Վերցված է 2020-10-11-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Commonscat-inline

Կաղապար:ACArt