Մասնակից:Ananyan Syuzanna/Գեհեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնոմի հարթավայր

Գեհեն (եբրայերեն՝ גהנום, גהנם‎, հուն․՝ γέεννα), հուդաիզմում և քրիստոնեությունում դատաստանի օրվա խորհրդանիշ: Իսլամում համարվում է «Դժոխք» բառի հոմանիշը, իսկ համաձայն ուղղափառ ուսմունքի, այն կգա դժոխքի փոխարեն[1]:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունարենում (հին հունարեն՝ γεεννα)։Հանդիպում է Նոր Կտակարանում, որը հանդիսանում է հնչյունական տառադարձության արամեյական Gēhannā (גהנא) ձևը։

Ղուրանում «Գեհեն» (արաբ․՝ جهنم‎‎, Gahannam, Джаханнам) հանդիսանում է Դժոխքի հոմանիշը և հարում է սեմական լեզուներց արամեերենին (արամե. גהנא, Gēhannā; եբրայերեն՝ גהנם‎, Gehinnam):

Թալմուդում հանդիպում է ինչպես Gehinnam (եբրայերեն՝ גהנם‎) կամ Gehinnom (եբրայերեն՝ גהנום‎): Եբրաերենում Ge Hinnom «Էնոմի հարթավայրը», որը հայտնի է Թորում ինչպես Gai Ben-Hinnom, տառացի նշանակում է «էնոմի որդիների հարթավայրը»:

ԷՆՈՄԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ

Էնոմի Հարթավայրը, Էնոմների Հարթավայրը, կամ Էնոմի որդիների ( եբրայերեն՝ גיא בן הִנֹּם‎ ) երկու հարթավայրերից առաջինն է։ Երկրորդը՝Կեդրոնյան հարթավայր հին Երուսաղեմի մոտ: Արաբական անվանումը Վադի-Էր-Ռաբի[2][3][4]: Սկզբում այս տեղանքի անվանումը կապ չուներ կրակի և տանջանքի հետ: Այդ հարթավայրը գտնվում էր Երուսաղեմից հարավ, «Արևային դարպաս»-ից ոչ հեռու: Ականատեսները տեղեկացրել են, որ այդ հարթավայրում վառում էին աղբ և մահացած կենդանիներին:Դրա հիման վրա ժամանակակից բառարանները այդ տեղ նվանումը կապում են տանջանքների վայրի հետ, որտեղ այրվում են տարբեր մնացորդներ[5]:

Սակայն Գեհենի խոհրդանիշը ավելի խորը արմատներ ունի: Պետք է հիշեցնենք, որ հին մշակույթում ամեն մի գործողություն կրոնա-մոգական արարողական բնույթ էր կրում: Կենդանիների և աղբի այրումը նույնպես բացառություն չէ: Էնոմի հարթավայրը համապատասխանաբար եղել է կրակի հետ կապված տարբեր արարողությունների և հեթանոսական ծեսերի վայր: Վ. Վ. Եմելյանովն իր գրքում նշում է, որ «Էնոմի հայտնի հարթավայրը» մոտիկ էր գնվում Երուսաղեմի հյուսիսում գտնվող Արևային դարպասներից, իսկ այդտեղ հաստատված օրենքների համաձայն, երեխաներին պետք է կրակի միջով անցկացնեին: Հին Կտակարանի մարգաներենը սպառնում էին Էնոմի հարթավայրին Աստծո պատիժով, անեծքով, որոնք հիմք հանդիսացան աստվածաշնչային և ղուրանական քարոզողների համար, որոնք խոստանում էին մեղավորներին կրակի մեջ հավերժական տանջանքները[6]:

Կտակարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կտակարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ է տեղակայված եղել Տոֆետը, վայր, որտեղ կռապաշտնորը այրում էին երեխաներին զոհաբերելով Մոլոհին:

Կտակարանը ասում է, որ Աստծո դատաստանից հետո Երուսաղեմում այդ վայրը պետք է անվանվեր «սպանվածների հարթավայր» մահացածներին թաղելու համար նախատեսված տեղերի պակասության պատճառով:

Հրեա գիտնական Դավիթ Կիմհինի (David Kimḥi) բերում է հետևյալ պատմական տեղեկությանը «գեհինոմ» բառի մասին:

« Սարսափելի տեղանք, որ գտնվում է Երկրի վրա Երուսաղեմին մոտ, այնտեղ գցում են աղբեր և դիակներ»:
Այնտեղ նաև,  անմար կրակ է  վառվում, որտեղ վառում են աղբ և դիակների ոսկորներ: 

Այդ պատճառով վայրը անվանեցին «գեհեն»[7]:Նոր կտակարանում «գեհեն» բառը հանդիպում է 12 անգամ[8]: 5 անգամ «Ավետարան ըստ Մատթեոսի» գրքում 5:22, 5:29-30, 10:28, 18:8-9, 23:15, 23:33,: 3-ը «Ավտետարան ըստ Մարկոսի» 9:43, 9:45-47 «Ավետարան ըստ Ղուկասի», «Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակ», «Հայտնություն Հովհաննեսի»[9]:

Հուդաիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշնում ասվում է մեծ վախի մասին Համաշխարհային դատաստանից առաջ [10] [11]: «Իմ առջև կա երկու ճանապարհ. առաջինը դեպի Էդեմ, երկրորդը դեպի այրվող Գեհեն, և ես չգիտեմ ինձ որ ճանապարհով կտանեն: Ինչպես կարող եմ չլացել»[12][13][14][15]

Միջին դարերում Եվրեական ավանդույթը ասում է, որ Շաբբատի օրը կհանգչեն բոլոր գեհենները, որտեղ մեղավորները կքավեն իրենց բոլոր մեղքերը. իսկ իրենց ոգիները Շաբբաթի ժամանակ ազատություն կստանան: Շաբբաթի վերջում այդ մահացածները նորից վերադառնում են գեհեն[16]:


Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒղղափառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակ ժողովրդի մոտ հասկացվում է ինչպես Դժողք, հետմահու տանջանքների վայր:

Սպասիր, դու չես խուսափի տանջանքներից, մութ խավարից, ատամների կրճտոցից... Կրակ, բոց, այրվող մազութ... 

Սակայն այդպիսի երկու հասկացությունների միավորումը Դժոխքի և Գեհենի մոլորության մեջ է գցում: Այդ պատճառով քահանա Դանիլ Սիսոեվը բացատրում է տարբերությունը

Աստվածաշնչին համաձայն, աշխարհի վերջում դժողք չի լինելու:

Դժողքը «նախնական կալանքի խուց է»: Դժողքի փոխարեն աշխարհի վերջից հետո այրվող Գեհենն է լինելու: 
«Դժողքը տվեց ծով մահացածների, որոնք եղել էին նրա մեջ, և      դատվել է ամենքն ըստ իր գործերի: 
Եվ մահը և դժողքը դատապարտում է այրվող լճի մեջ: Դա երկրորդ մահն է։

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեհեն» բառը արաբերեն Ջահանդամ (արաբ․՝ جهنم‎‎) հարում է սեմական լեզվընտնիքին (եբրայերեն՝ גהנם‎), դժողքի հոմանիշն է:

Ղուրանում հիշեցվում է որպես մեղավորների տանջանքների վայր:


Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вопросы священнику Даниилу Сысоеву. — М.: Благотворительный фонд «Миссионерский центр имени иерея Даниила Сысоева», 2013. Стр. 130
  2. Bailey, L. R. Gehenna: The Topography of Hell. Biblical Archaeologist 49, no. 3 9.1986 p187-191
  3. Dalman, Gustaf. Jerusalem und sein Gelände. Schriften des Deutschen Palästina-Institutes, 4. Gütersloh 1930 ISBN 3-487-04403-X
  4. Smith, G. A. Jerusalem: The Topography, Economics and History from the Earliest Times to A.D. 70. London 1907.
  5. Thayer, H. Greek Lexicon GEHENNA
  6. Емельянов В. В. Ниппурский календарь и ранняя история Зодиака. СПб., 1999. — С. 90, прим. 1.
  7. Philippe Mattmann. Visit the Louvre With the Bible. Near Eastern Antiquities. Leer-e, 2013. С. 159.(անգլ.)
  8. «Gehenna (12 Occurrences)». bibleapps.com. Վերցված է 2016-06-30-ին.
  9. Milikowsky, C. 1988. Which Gehenna? Retribution and Eschatology in the Synoptic Gospels and in Early Jewish Texts. NTS 34 Кембридж. 238—249
  10. «He who speaks much with a woman draws down misfortune on himself, neglects the words of the Law, and finally earns Gehenna.» (Mishnah Aboth 1,5)
  11. Мишна m.Qidd. 4.14; m.Abot 1.5; 5.19, 20
  12. Менора — Симеон ХАЙКОРН Արխիվացված է Մայիս 7, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  13. Tosefta (t. Ber. 6.15)
  14. Талмуд b. Ros Has 16b7a; b. Ber. 28b t. Sanh. 13.3
  15. Мидраш M.Tehillim 31.3
  16. Shachar 1975, с.4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]