Մասնակից:Amirdovlat/Ավազարկղ
Սա Amirdovlat մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Աբսցես լատ․՝ abscessus–թարախակույտ–սահմանափակ թարախանեկրոտիկ խոռոչ է, որն ունի պիրոգեն թարախածին թաղանթ։ Աբսցեսը ի տարբերություն ֆլեգմոնայի սահմանափակ պրոցես է։ Պիրոգեն թաղանթը ձևավորվում է օրգանիզմի կողմից և կազմված է գրանուլյացիոն հյուսվածքից և ֆիբրոզ թելիկնից։ Աբսցեսը կարող է տեղակայվել ենթամաշկում, մկաններում, ոսկրերում, օրգաններում և վերջիններիս միջև։ Պրոցեսի զարգացման սկզբնական շրջանում տեղի է ունենում ագրեսիայի ենթարկված հյուսվածքների լեյկոցիտար ինֆիլտրացիա և առաջանում է բորբոքային ինֆիլտրատ։ Ինֆիլտրատի շուրջ առաջանում է գրանուլիացիան թաղանթ, որպես օրգանիզմի ոչ սպեցիֆիկ պաշտպանական ռեակցիա։ Աստիճանաբար ինֆիլտրացված հյուսվածքները ենթարկվում են թարախային կազմալուծման և առաջանում է խոռոչ։
Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմականում աբսցեսի առաջացման հարուցիչ են հանդիսանում ստաֆիակոկների և ստրեպտակոկների տարբեր շտամեր։ Մեծ է անաէրոբների, կլոստրիդիաների, բակտերոիդների և ցուպիկների դերը աբսցեսների առաջացման մեջ։ Երբեմն աբսցեսի խոռոչից հայտնաբերվում են մի քանի պաթոգեն միկրոօրգանիզմների ասոցիացիաներ։ Հարուցիչները օրգանիզմ են ներթափանցում մաշկի և լորձաթաղանթների վնասվածքների միջոցով, ինչպես նաև հեմատոգեն և լիմֆոգեն ճանապարհով։