Jump to content

Մասնակից:Alen Mirzzoyan/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթիլահոսություն, գուտացիա (<լատիներեն gutta-կաթիլ), տերևների հեղուկ կաթիլային արտադրությունը՝ արմատային ճնշման ազդեցությամբ։ Իրականանում է տերևների ծայրերի ու եզրերի ջրային հերձանցքերի (հիդատոդներ) միջոցով։ Տեղի է ունենում այն դեպքում, երբ բույսի մեջ ջրի մուտքը գերազանցում է տրան սպիրացիային, առավելապես գիշերը, վաղ առավոտյան կամ բարձր խոնավության պայմաններում։ Հաճախ նկատվում է երիտասարդ ընձյուղների վրա (օրական՝ հացազգիների), երբ արմատային համակարգը զարգանում է ավելի արագ, քան տերևները։