Մասնակից:Adel.Shahinyan/Ավազարկղ26

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպություններ» իրավական տերմին, օգտագործվում է նկարագրելու այն ձեռնարկությունները, որոնք փոխանցում կամ փոխակերպում են փողը: Սահմանումը ստեղծվել է, որպեսզի ներառի ոչ միայն բանկերը, որոնք սովորաբար մատուցում են այդ ծառայությունները, այլև ոչ բանկային ֆինանսական հաստատությունները։

Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպությունները ունեն տարբեր իրավասություններ, ընդհանուր առմամբ, ներառում է ցանկացած ֆինանսական ծառայություններ․ գումարի փոխանցում և ստացում, արտարժույթի փոխանակում, գումարի կանխիկացում կամ փողի հետ կապված այլ գործիքներ: Այս կազմակերպությունները կարող են ներառել նաև ցանկացած այլ ծառայություններ, օրինակ փողերի լվացման դեմ պայքարի գործընթացների կազմակերպում[1][2]։ Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարգավորվում են տեղական կարգավորող մարմինների կողմից և պետք է համապատասխանեն հաշվապահական հաշվառման պահանջներին՝ հաճախորդների պատշաճ ստուգում իրականացնելու համար, եթե հաճախորդները պահանջում են արտարժույթի գումար, որը գերազանցում է փողերի լվացման հայտնաբերման համար սահմանված որոշակի շեմը[3]։

Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաճախ կարևոր ֆինանսական ծառայություններ են մատուցում թերզարգացած շրջաններին, որոնք ունեն սահմանափակ կամ առանց բանկային ծառայություններ։ Այն կարող է ներառել փոստային բաժանմունքներ, բանկերի կամ գործակալների տարածաշրջանային ցանցեր:[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Money Service Businesses and Money Laundering Regulations». HM Revenue and Customs. Վերցված է 20 November 2011-ին.
  2. «Money Services Business (MSB) Registration». Fincen. Վերցված է 20 November 2011-ին.
  3. «Triggering Amounts for Record Keeping». Biz4x (անգլերեն). Վերցված է 2019-05-27-ին.
  4. «FATF Guidance on the Risk-Based Approach for Money Services Businesses». www.fatf-gafi.org (անգլերեն). Վերցված է 2019-05-21-ին.