Մասնակից:A. Yeghiazaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակցիզային հարկը(անգլ.՝ excise tax ,ռուս.՝ акцизный налог ) անուղղակի հարկ է, որը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար:Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է 1992 թվականից:Ակցիզային հարկը որոշվում է ակցիզային հարկով հարկման բազայի (բացթողման գին, մաքսային արժեք, կամ ծավալ) նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափը կիրառելով:

Ակցիզային հարկը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկ վճարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկ վճարողներ են համարվում`

   • ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողները
   • ՀՀ-ում  ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողները (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող անձինք)

Ակցիզային հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանվել են առանձնահատոկություններ, մասնավորապես,

   • ՀՀ-ում սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ չստացած  անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) ՀՀ-ում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները): 
   • որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող: 

Ֆիզիկական անձինք ակցիզային հարկ վճարում են, եթե նրանք ներմուծում են ՀՀ կառավարության կողմից սահմանված արժեքային կամ բնեղեն չափերը գերազանցող ծավալի ապրանքներ կամ ՀՀ տարածքում օտարում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ:

Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ՝ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով,բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), օրենքով սահմանված արժեք կամ արտադրման տարեթիվ և շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները, շարժիչային յուղերը:

Ենթաակցիզային ապրանքների պարտադիր դրոշմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքով նախատեսվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ: Ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա են ՀՀ ներմուծվող և ՀՀ-ում արտադրվող ալկոհոլային խմիչքները և ծխախոտի արտադրանքը: Այդ ապրանքատեսակների դրոշմավորումը իրականացվում է օրենքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան: Պարտադիր դրոշմավորումը իրականցվում է համապատասխան թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով: Համապատասխան թվագրումով ակցիզայինն դրոշմանիշերը կիրառում և կիրառությունից հանվում են ՀՀ կառավարության որոշման համաձայն: Արգելվում է համապատասխան թվագրումով ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ապրանքների ՀՀ ներմուծումը և ՀՀ տարածքում իրացումը:

«Ակցիզային պահեստ» ռեժիմը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակցիզային պահեստ» ռեժիմը որոշ ապրանքների արտադրության կամ ներմուծման պահից մինչև այդ ռեժիմը դադարելու պահը այդ ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ), դրանց իրացման ծավալների ու գների գրանցման և գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողությունն է: Ակցիզային պահես ռեժիմը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2203, 2206, 2207, 2208 (բացառությամբ 220820120 ծածկագրին դասվող ապրանքի) և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների նկատմամբ: Օրենքով սահմանված է ակցիզային պահեստ ռեժիմի կիրառման փաստաթղթավորման, ակցիզային պահեստում գտնվող ապրանքների հաշվառման, բացթողնման և հսկողության իրականացման կարգը:

Ակցիզային հարկի պետբյուջե վճարման ժամկետները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ենթակցիզային ապրանքների ներմուծումների համար ակցիզային հարկ վճարվում է ներմուծման օրվանից հետո 10 օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկվում և վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ակցիզային հարկի հաշվարկ ներկայացնում են ՀՀ-ում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Տուգանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիզային հարկի գումարները սահմանված կարգով չհաշվարկելու կամ պակաս հաշվարկելու, ինչպես նաև մեկից ավելի անգամ ակցիզային հարկի ճշտված հաշվարկներ ներկայացնելու համար նախատեսվում են մի շարք տուգանքներ, որոնք սահմանված են ՀՀ հարկային օրենքներում: Ենթաակցիզային ապրանքների պարտադիր դրոշմավորման պահանջները չպահպանելը կամ առանց ակցիզային դրոշմանիշերի ենթաակցիզային ապրանքներ իրացնելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: