Մասնակից:1Alina1/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհանա Ռիվա Կարապետյան
Johana Riva Garapetian
Ծնվել էնոյեմբերի 23, 1993թ.
ԾննդավայրՈւրուգվայ՝ Մոնտեվիդեո
Մասնագիտությունմոդել
Գործունեություն2008թ.՝ «Միսս Զբոսաշրջություն 2008» (15-րդ տեղ), 2010թ.՝ «Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթ (Միսս ֆոտոգենիկ), «Միսս Ուրուգվայ 2014» (հաղթող), «Միսս Տրեզերք 2014»

Յոհանա Ռիվա Կարապետյան (նոյեմբերի 23, 1993թ.), ուրուգվայցի մոդել և տիտղոսակիր, որը Միսս Ուրուգվայ 2014-ի թագակիրն է և Միսս Տիեզերք 2014 մրցույթում ներկայացրել է իր երկիրը:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանան ծնվել է 1993թ.-ի նոյեմբերի 23-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Նա հայկական ծագում ունի և խոսում է իսպաներեն, հայերեն և անգլերեն: 16 տ.-ում առաջին անգամ մասնակցել է Պայսանդու քաղաքում կայացած ազգային գեղեցկության մրցույթին, որից հետո էլ սկսել է մասնակցել այլ մրցույթների: 19տ.-ում երբ որոշեց տեղափոխվել Պերու, նա արդեն վաղուց սկսել էր իր մոդելային կարիերան: Յոհանան իր նպատակին հասել է նշանավոր դիզայներների և ապրանքանիշերի կատալոգներում, գովազդներում և գովազդային ցուցադրություններում մոդելային մասնակցություն ցուցաբերելով: 2013թ.-ի կեսին Յոհանան վերադարձավ Ուրուգվայ, իսկ 2014թ.-ին մասնակցեց Միսս Ուրուգվայ գեղեցկության մրցույթին՝ համարվելով մրցույթի հաղթող և արժանանալով թագի: Ներկայումս նա ջանասիրաբար պատրաստվում է գալիք Միս տիեզերք մրցույթին մասնակցելու համար[1]:

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս Զբոսաշրջություն 2008» միջազգային մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանան դարձել է «Միս Զբոսաշրջություն Ուրուգվայ 2008»-ի թագակիր և Մալազիայում մասնակցել «Միսիս Զբոսաշրջություն 2008» միջազգային մրցույթին: Նա զբաղեցրել է 12-րդ տեղը[2]:

«Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ.-ին Ուրուգվայում Յոհանան մասնակցել է «Միս Ատլանտիկո» միջազգային մրցույթին՝ արժանանալով Միսս ֆոտոգենիկ տիտղոսին:

Միսս Ուրուգվայ 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանան «Միսս Ուրուգվայ 2014»-ի թագակիրն է: Նա պաշտոնապես կրում է «Միսս Ուրուգվայ 2014»-ի ժապավենը և իր եկրում հանդիսանում է Ուրուգվայի կանանց դեսպան: «Միսս Ուրուգվայ 2014» մրցույթն անցկացվել է 2014թ.-ի հունվարի 19-ին Չհուահուայի «Պունտա Դել Էստէ Արենաս» հյուրանոցային և հանգստյան համալիրում եղած իրադարձության արդյունքում[3]:

Միսս Տրեզերք 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանան ներկայացրել է Ուրուգվայը «Միսս Տրեզերք 2014»-ում, սակայն ոչ մի տեղ չի գրավել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Ուրուգվայ (պաշտոնական կայք)