Մասնակից:Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ/Դեյվիդ Քարդ
Դեյվիդ Էդուարդ Քարդ (ծնված 1956 թվականին) կանադացի-ամերիկացի[1] աշխատուժի տնտեսագետ է և 1950 թվականի տնտեսագիտության պրոֆեսոր Բերքլիում՝ Կալիֆորնիայի համալսարանում, որտեղ գտնվել էր 1997 թվականից: 2021 թվականի տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի համամրցանակակիր է: Տնտեսական գիտություններում «աշխատուժի տնտեսագիտության մեջ իր էմպիրիկ ներդրման համար», Ջոշուա Անգրիստը և Գվիդո Իմբենսը համատեղ արժանացան մրցանակի մյուս կեսին[2][3]:
Վաղ կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Քարդը ծնվել է Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում 1956 թվականին[4]: Նրա ծնողները զբաղվում էին կաթնատնտեությամբ: Քարդը նախքան տնտեսագիտությանը անցնելը եղելէ ֆիզիկայի մասնագետ[5]: Այնուհետև 1978 թվականին Քուինսի համալսարանում ստացել է Արվեստի բակալավրի կոչում և 1983 թվականին տնտեսագիտությունից արժանացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանի՝ պաշտպանելով «Ինդեքսացիա երկարաժամկետ աշխատանքային պայմանագրերում» դոկտորական ատենախոսությունը՝ Օրլի Էշենֆելտերի ղեկավարությամբ[6][7]:
Քարդն իր գործունեությունն սկսել է Չիկագոյի «Graduate School of Business» համալսարանում, որտեղ 2 տարի եղել է բիզնեսի էկոնոմիկայի բաժնի ասիստենտ: Նախքան Բերքլի տեղափոխվելը 1983-1997 թվականներին Փրինսթոնի ֆակուլտետում էր: 1990 - 1991 թվականներին Կոլումբիայի համալսարանում աշխատել է որպես հրավիրյալ պրոֆեսոր[8]։ 1988-1992 թվականներին Քարդը եղել է «Աշխատուժի տնտեսագիտություն» ամսագրի օգնական խմբագիր, իսկ 1993-1997 թվականներին՝ «Էկոնոմետրիկա» ամսագրի համախմբագիր: 2002-2005 թվականներին եղել է «Ամերիկայի տնտեսության վերանայում» ամսագրի համախմբագիր[8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bailey, Ian (12 October 2021). «Canadian economist David Card's research on minimum wage wins Nobel Prize». The Globe and Mail. Վերցված է 17 October 2021-ին. «Prof. Card remains a Canadian citizen. His family still lives on the farm where he grew up.»
- ↑ «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2021». NobelPrize.org. Արխիվացված օրիգինալից October 11, 2021-ին. Վերցված է October 11, 2021-ին.
- ↑ «Canadian-born David Card among 3 winners of Nobel in economics». CBC News. The Associated Press. October 11, 2021. Վերցված է October 11, 2021-ին.
- ↑ «David Card – Facts» (ամերիկյան անգլերեն). Nobel Prize. Արխիվացված օրիգինալից October 11, 2021-ին. Վերցված է October 11, 2021-ին.
- ↑ Ravindran, Sandeep (2023-04-04). «Profile of David Card». Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն). 120 (14): e2302599120. Bibcode:2023PNAS..12002599R. doi:10.1073/pnas.2302599120. ISSN 0027-8424. PMC 10083575. PMID 36996104.
- ↑ Kagan, Sam; Fazel-Zarandi, Mahya (October 11, 2021). «Card GS '83, Angrist GS '89 win Nobel Prize in Economics». Daily Princetonian. Վերցված է October 11, 2021-ին.
- ↑ Card, David Edward (1983). Indexation in Long Term Labor Contracts (Ph.D. thesis). Princeton University. OCLC 82114591. ProQuest 303177959.
- ↑ 8,0 8,1 «Curriculum Vita - David Card» (PDF). January 2018. Վերցված է December 29, 2019-ին.