Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախ, այս երեխաները'
Rugrats
Պատկեր:Rugrats logo.gif
Ժանրարկածներ, ընտանեկան, մանկական հեռուստատեսական մուլտսերիալ
ՍտեղծողԱրլին Կլասկի, Գաբոր Չուպո, Պոլ Ջերմեյն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքNickelodeon, СТС, ТНТ, Культура[1]
Եթերաշրջաններ9 եթերաշրջան


Ախ, այս երեխաները կամ Չարաճճի երեխաներ (անգլ.՝ Rugrats՝) մուլտսերիալը ստեղծվել է Klasky Csupo ստուդիայի կողմից Nickelodeon հեռուստալիքի համար, որն էլ թողարկվել է 1991 թվականից մինչև 2004 թվականը: Այս մուլտսերիալի հիման վրա ստեղծվել է «Չարաճճի երեխաներ» մանկական ամսագիրը: Ինչպես նաև մուլտսերիալի հիման վրա ստեղծվել է 3 լիամետրաժ մուլտֆիլմ: Որպես մուլտսերիալի գլխավոր հերոսներ հանդես են գալիս երեխանները՝ Թոմի Պիկլզ, Չակի Ֆինստեր, Ֆիլ և Լիլ Դևիլները, Անժելիկա Պիկլզև և նրանց ծնողները: Երեխաները հաճախ են հայտնվում արկածների մեջ, բայց միշտ ելք են գտնում: Նրանց սպասվում են շատ արկածներ, որոնց համար նրանք միշտ ելք ինչպես միշտ կգտնեն:

Մուլտֆիլմի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմին սողալով հասնում էր իր շշին և հանդիպում է խաղալիք կատվին: Չակին նստած է փոշեկուլի վրա, Ֆիլը և Լիլը չարաճճիություն են անում, իսկ Անժելիկան տիկին է ձևացնում շուն Սպայկի հետ: Չակին պոկում է փոշեկուլի խողովակը և Անժելիկան հայտնվում է ամբողջությամբ փոշու մեջ: Գալիս են Դիդին և Ստյուն, Թոմին սողում է նրանց մոտ և կաթով է տալիս նրանց: Ընդհանուր սյուժեն սա է բոլոր սերիաներում, բացառությամբ «Կախարդական երեխա» սերիայի:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմի Պիկլզ՝ միամյա ճաղատ երեխա, հաճախ նաև խիզախ: Չակիի լավագույն ընկերը: Շուտով նա կունենա փաքր եղբայր՝ Դիլը:
  • Չակի Ֆինստեր՝ երկամյա շիկահեր երեխա, ակնոց է կրում, շատ անկեղծ և վախենալու երեխա է: Թոմիի լավագույն ընկերն է:
  • Ֆիլ և Լիլ Դևիլներ՝ երկվորյակներ(քւյր և եղբայր), սիրում են կեզտոտվել և չարություն անել: Հաճախ են կռվում, բայց շուտ են հաշտվում: Սիրում են ուտել որդեր:
  • Անժելիկա Պիկլզ՝ երեքամյա երեխա է: Թոմիի զարմուհին է: Շատ ինքնահավան է, սիրում է ղեկավարել երեխաներին: հաճախ է խաբում երեխաներին, պատմելով սուտ պատմություններ, նեղանում է, երբ իր մտահաղցումները չեն կարևորում: Համարում է իրեն նորաձև: Ունի սիրելի խաղալիք՝ տիկնիկ Սինտիյա: Սիրում է ուտել թխվածքներ: Միակն է երեխանների մեջ, ով նորմալ խոսում է:
  • Սյուզի Կարմայքլ՝ սևամորթ երեխա է, Անժեիկայից մի քիչ տարիքով փոքր, հայտնվում է 2-րդ եթերաշրջանի վերջում: Թոմիի և Չակիի հարևանն է բազմաերեխատար ընտանիքում ապրող: միշտ պատրաստ է օգնել երեխաներին: Անժելիկայի մրցակիցն է: Հաճախ է նրա հետ վիճում:
  • Կիմի Ֆինստեր՝ Չակիի խորթ քույրը: Շատ աշխույժ երեխա է, հաճախ է օգնում իր եղբորը՝ Չակիին:

Հայտնվում են հաջոր եթերաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիլ Պիկլզ՝ Թոմի կրտսեր եզբայրը(հայտնվում է 6-րդ եթերաշրջանում), շատ փոքրիկ է: Չի խոսում ոչ մեկի հետ, սիրում է փուչիկներ անել քթով և բերանով:
  • Բաստեր՝ Սյուզիի ավագ եղբայրը, շատ աշխույժ երեխա է: Սիրում է կատակել ավագ քրոջ՝ Ալիսայի հետ:
  • Ալիսա՝ Սյուզիի ընտանիքը ավագ երեխան: Նա 16 տարեկան է: Համարում է նրան մեծ, սակայն հաճախ է նրան պահում երեխայի նման:

Ծնողներ և մեծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիդի Պիկլզ՝ Տոմիի և Դիլայի մայրը: Ունի տարօրինակ հարդարանք:
  • Ստյու Պիկլզ՝ Դիդիի ամուսինը, Թոմի և Դիլայի հայրիկը: Վախկոտ է, բայց կարողանում է փրկել Թոմիին:
  • Լուի Պիկլզ՝ Թոմիի, Անժելիկայի, Դիլայի պապիկը: Հաճախ է քնում հեռուստացույց դիտելիս, սիրում է ձկնորսությունը:
  • Չարլզ Ֆինստեր՝ Չակիի հայրը: Ակնոց է կրում և շատ է նման Չակիին: Վախկոտ է:
  • Դրյու Պիկլզ՝ Լուի տղան է և Ստյուի ավագ եղբայրը: Աշխատում է իրավաբան:
  • Շարլոտտա Պիկլզ՝ Անժելիկայի մայրիկը և Դրյուի կինը:
  • Բեթի Դեվիլ՝ Ֆիլայի և Լիլի մայրիկը: Շատ խելոք և խիզախ կին է:
  • Գովարդ Դեվիլ՝ Ֆիլի և Լիլի հայրիկը, Բեթիի ամուսինը:
  • Սպայկ՝ Ստյուի և Դիդիի շունը, սիրում է խաղալ Թոմիի և մյուսների հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]