Jump to content

Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբոսկիններ
Барбоскины
Ժանրկոմեդիա, ընտանեկան մուլտֆիլմ
ՍտեղծողԼյուդմիլա Ստեբլյանկո (1—100 սերիա), Ալեսյա Բարսուկովա (91—130 սերիա), Մարինա Մակարովա (սկսած 131 սերիայից)
ՀեռուստաալիքՌուսաստան - 1, Կարուսել, Կոիլտուրա, Մուլտ
Սերիաների քանակ164 սերիա
ՊրոդյուսերԱլեքսանդր Բոյարսկի[1], Սերգեյ Սելյանով, Անտոն Զլատոպոլսկի
Ռեժիսորսերիալի ռեժիսոր Եկատերինա Սալաբայ և Ելենա Գալդոբինա, գործող սերիանների ռեժիսոր Ֆյոդոր Դմիտրիև և Ալեքսեյ Պիչուժին

Բարբոսկիններ, ռուսական անիմացիոն սերիալ, որը պատմում է մարդակերպ շների բազմազավակ ընտանիքի մասին: «Բարբասկիներ»-ը հեռարձակվում է «Կարուսել» և «Մուլտ» հեռուստալիքներով: Յուրաքանչյուր մուլտֆիլմի թողարկում (սերիա) տարբեր իմաստ ունի, միայն ամեն սերիայում նույն կերպարներն են ու նույն գործողության վայրը: Գործողության վայրը հիմնականում լինում է Բարբոսկինինների տանը, որն էլ գտնվում է բազմաբնակարան շենքում և շենքն էլ ունի խաղահրապարակ:

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրուժոկ (հնչյունավորող Ելենա Շուլման), ակտիվ շնիկ, որը սիրում է սպորտ, համակարգչային խաղեր, բայց չի սիրում սովորել: Անգրագետ և անբան, բայց շատ բարի:
  • Գենա (հնչյունավորող Միքայել Չերնյակ), լուրջ շնիկ, որը տարված է կրթությամբ և հաճախ է նստում սենյակում, անցկացնելով փորձեր (ֆիզիկա, քիմիա): Չի սիրում, երբ նրան շեղում են իր աշխատանքից չնչին բաների համար: Կարող է օգնել բոլորին ուսմամբ:
  • Ռոզա (հնչյունավորող Մարիա Ցվետկովա), սիրում է զարդարեղեն և կոսմետիկա: Կարողանում է կարել և պարել, բայց չի կարողանում երգել: Սիրահարված է Տիմոխին: Սիրում է սիրո մասին ֆիլմեր:
  • Լիզա (հնչյունավորող Եկատերինա Գորոխովսկայա), պատասխանատու, խիզախ, սիրում է խաղալ «բժշկի» դեր: Երազում է դառնալ երգչուհի, ինչպես իր սիրելի երգչուհի Ժաննա Կիսկան, բայց անտանելի է երգում: Սիրում է կարգուկանոն և պաշտում է քաղցրավենիքներ:
  • Մալիշ (հնչյունավորող Քսենիյա Բրեժովսկայա), շատ բարի, սիրում է Լունտիկին, խաղալիքներ և խաղալ քույրերի և եղբայրների հետ: Հետաքրքրվում է եղայրների և քույրերի զաբաղմունքներով: Չի սիրում, երբ իր ընկերները վիճում են: Սիրում է քաղցր և ճարություններ անել, սակայն խուսափում է պատժվելուց:

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրիկ (հնչյունավորող Օլեգ Կւլիկովիչ), ընտանիքի հայր: Խիստ, բայց արդար:
  • Մայրիկ (հնչյունավորող Իրինա Գորյաչեվա), ընտանիքի մայր: Շատ բարի: Հոգ է տանում տան մասին, հոգատար է, սիրում է իր երեխաներին: Համով ճաշեր է պատրաստում: Երբեք ոչ մեկի վրա չի ջղայնացել:
  • Պապիկ (հնչյունավորող Վադիմ Բոչանով), ընտանիքի պապիկը: Ուրախ մարդ, սիրում է թոռներին և պատրաստում է ծովային սնունդ: Սովորեցրեց թոռներին խաղալ «Ծովային պայքար» խաղը:
  • Տիմոխա (հնչյունավորող Մաքսիմ Սերգեև), Դրուժոկի և Ռոզայի ընկերը, Բարբոսկինինների հարևանը: Զբաղվում է սպորտով և համակարգչային խաղերով, ինչպես իր մոտ ընկեր Դրուժոկը: Սիրահարված է Ռոզային, հոգ է տանում նրա մասին, բայց հաճախ ամաչում է նրանից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]