Մասնակից:Քրիստինա Հովհաննիսյան/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Հովհաննիսյան/Ավազարկղ 2

Կիմ Պիտալա Քրիստոֆտե (դան․՝ Kim Piitala Christofte,), դանիացի ֆուտբոլիստ, պաշտպան, որը հայտնի է «Բրոնդբյուում» և Դանիայի հավաքականում իր ելույթներով: 1992 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆտեն իր կարիերան սկսել է «Բրոնդբյուում»։ 1979 թվականին ակումբի կազմում նորամուտը նշել է դանիական Սուպերլիգայում։ 1981 թվականին Կիմը տեղափոխվել է բելգիական «Լոքերեն», սակայն երեք մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Բրոնդբյու»։ 1985 թվականին Քրիստոֆտեն հաղթել է Դանիայի առաջնությունում և նույն թվականին մեկնել է իսպանական «Մալագա», բայց ոչ Իսպանիայում, ոչ շվեյցարական «Ուիթինգենում» նա չի դարձել հիմքի ֆուտբոլիստ: 1987/88 մրցաշրջանը Կիմն անցկացրել է «Օդենսեում», որից հետո երրորդ անգամ վերադարձել է «Բրոնդբյու»։ Թիմի հետ նա հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ և երկու անգամ հաղթել է առաջնությունում։ Եվրո-92-ից հետո Կիմը տեղափոխվել է գերմանական «Քյոլն»: Առաջին մրցաշրջանում նա հաճախ էր վնասվածքներ ստանում և նոր մարզչի գալուց հետո զրկվում էր իր տեղից: 1994 թվականին Քրիստոֆտեն տեղափոխվել է «Լյերս», բայց ոչ մի խաղ չխաղալով վերադարձել է Դանիա, որտեղ դեռ մեկ մրցաշրջան էր անցկացրել ակումբում, իսկ հետո ավարտել է կարիերան։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Կիմ Քրիստոֆեն իր նորամուտը նշել է Դանիայի հավաքականում։ Վնասվածքը խանգարել է նրան մեկնել Մեքսիկա՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 25-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Եվրո-92-ի ընտրական խաղում Կիմը խփել է առաջին և միակ գնդակը ազգային թիմի կազմում[1]։ 1992 թվականին Քրիստոֆտեն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և դարձել մրցաշարի հաղթող։ Մրցաշարում մասնակցել է Անգլիայի[2] Շվեցարիայի[3], Նիդերլանդների[4], Ֆրանսիայի[5] և Գերմանիայի հավաքականների դեմ բոլոր խաղերին[6]։ Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում Կիմը որոշիչ 11 մետրանոց է խփել հետխաղյա սերիայում, որը թույլ է տվել դանիացիներին դուրս գալ եզրափակիչ:

Գոլերը Դանիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 1991 թվականի սեպտեմբերի 25 Տորսհավն, Ֆարերյան կղզիներ Կաղապար:Флаг Фарерские острова 0:1 0:4 Եվրոպայի առաջնություն 1992 ընտրական մրցաշար

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային Դանիա «Բրոնդբյու»

  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն-1985
  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն-1990
  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն-1991

Միջազգային Դանիա Դանիա

  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն-1992

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фарерские острова VS. Дания 0:4» (ռուսերեն). allsoccer.ru. 1991-09-25. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  2. «Дания VS. Англия 0:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-11. Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  3. «Швеция VS. Дания 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-14. Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  4. «Нидерланды VS. Дания 2:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-22. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  5. «Франция VS. Дания 1:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-17. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-08-ին.
  6. «Дания VS. Германия 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-26. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-08-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]