Մասնակից:Տարոն Հարությունյան/Մաջիդ Բուգերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաջիդ Բուգերա (араб. مجيد بوغرة‎‎, фр. Madjid Bougherrá, հոկտեմբերի 7,1982, Լոնվիկ, Բուրգունդիա, Ֆրանսիա), ալժիրցի ֆուտբոլիստ: ԱՄԷ-ի «Ալ Ֆուջայրա» ակումբի խաղացող: Ալժիրի ազգային հավաքական նախկին ավագ: Հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, կարող է խաղալ նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Մինչև 2014 թվականի օգոստոսին «Ալ Ֆուջայրա» տեղափոխվել է հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են ֆրանսիական «Գենիոնը», անգլիական «Կրու Ալեքսանդրան», «Շեֆֆիլդ Ուենսդեյը», «Չարլթոն Ատլետիկը», շոտլանդկան «Ռեյնջերսը» և կատարյան «Լեխվիան».

Ալժիրի ազգային հավաքականում խաղացել է 70 խաղ, խփել 4 գոլ: Աֆրիկայի ազգերի գավաթ 2010-ի և 2015-ի, նաև աշխարհի առաջնություն 2010-ի և 2014-ի մասնակից: 

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուգերան ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 7-ին, ֆրանսիական Լոնվիկ կոմունայում, ալժիրցի էմիգրանտներ Աբդելուհաբայի և Ռահիի ընտանիքում: Հայրը, ով մասնագիտությամբ ներկարար-ծեփող էր, առողջության հետ կապված խնդրի պատճառով ստիպված է եղել թողնել աշխատանքը, ուստի ապագա ֆուտբոլիստի մանկությունը շատ դժվար է անցել՝ Բուգերաները ապրել են կիսաքաղց, երբեմն պատահական աշխատավարձով մի կերպ գլուխ են պահել: Ընտանիքում եղել է 5 երեխա՝ երեք տղա (Մաջիդը երրորդն էր) և երկու փոքր աղջիկ:

Ծանր իրավիճակի փոխվել է, երբ Մաջիդի մեծ եղբայրը՝ Սուխիլը, կրթությունն ավարտելուց հետո դարձել է պրոֆեսիոնալ շինարար: Նրա աշխատած գումարը թույլ է տվել սովորել երկրորդ եղբորը՝ Ռաբահին, որը շարժվել է հոր հետքերով և դարձել ներկարար-ծեփող: Հիմա Բուգերայի մեծ եղբայրները ղեկավարում են փարիզյան խոշոր շինարարական ընկերություն:

Клубная карьера[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին Մաջիդը խաղացել է «Կետինիի» սիրողական ակումբում, 2000 թվականին վերադարձել է Լոնվիկ, որտեղ սկսել է խաղալ տեղական ակումբում

«Геньон»[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին երիտասարդ ալժիրցու խաղը նկատեցին «Գենիոն» ակումբի սկաուտները, և նույն տարվա հուլիսին Մաջիդը ակումբի հետ կնքեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը:

Բուրգունդյան թիմում Բուգերայի դեբյուտը կայացավ 2003 թվականի մայիսի 24-ին, երբ «դարբինները» արտագնա հանդիպման ժամանակ խաղում էին «Մեցի» հետ:

2004 թվականի ապրիլի 24-ին Լիգա 2-ի 2003-04 մրցաշրջանի 33-րդ տուրում, երբ «Գենիոնը» խաղում էր «Շամուա Նիորտե» ակումբի դեմ,  ալժիրցին մասնագիտական կարիերայում խփեց իր առաջին գոլը:

Երեք ու կես տարի խաղալով «Գենիոնի» կազմում, Մաջիդը ֆրանսիական Լիգա 2-ում խաղաց 49 խաղ, խփեց 1 գոլ: Ալժիրցին մեկ անգամ էլ հայտնվեց Լիգայի գավաթի խաղում:

«Кру Александра»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարի վերջին Մաջիդը տեղափոխվեց Մեծ Բրտանիա, որտեղ վարձակալվեց անգլիական «Կրու Ալեքսանդրա» ակումբում: Հինգ հազար ֆունտ ստերլինգը, որը վճարվել էր ալժիրցու գործակալ Չարլզ Կոլլիմորին, չեշիրյան ակումբի պատմության մեջ դարձան առաջին դեպքը, երբ փողերը վճարվել են ոչ թե ակումբին, որը համարվում է ֆուտբոլիստի իրավունքների տերը, այլ ֆուտբոլիստի պաշտոնական ներկայացուցչին:

Բուգերայի համար վարձակալումը հաջող էր՝ «Կրու Ալեքսանդրայի» կազմում նա հաճախ էր դուրս գալիս խաղադաշտ և ցուցադրում էր լավ խաղ: Մարտի 25-ին ալժիրցին հարվածեց  «Քովենթրի Սիթիի» դարպասին և «Ալեքսանդրայի» կազմում խփեց իր առաջին, և ինչպես հեագայում պարզվեց՝ եզակի գոլը:

Տեսնելով, որ Բուգերան չեշիրյան ակումբին զգալի օգուտ է բերում, «երկաթուղայինների» երկրպագուները փորձում էին գլխավոր մարզիչ Դարիո Գրադին և ակումբի ղեկավարությանը համոզել գնել Մաջիդի իրավունքները, սակայն նրանց բոլոր փաստարկները անտեսվեցին: Ապրիլի վերջին ալժիրցին հայտարարեց, որ չի կարող այլևս սպասել «Կրու Ալեքսանդրայի» կողմից պայմանագրի երկարացմանը, այդ պատճառով նա սկսում է փնտրել նոր գործատուների և մինչև մրցաշրջանի ավարտը հաստատ կլքի «Կրուն»:

«Шеффилд Уэнсдей»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբներ, որոնք հետաքրքրված էին հեռանկարային ալժիրցով, շատ արագ գտնվեցին՝ Բուգերայի վրա միագամից ուշադրություն դարձրեցին մի քանի պոտենցիալ գործատերեր, այդ թվում Անգլիայի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչներ: 

2006 թվականին մայիսին Մաջիդը «Շեֆֆիլդ Ուենսդեյ» ակումբի հետ կնքեց պայմանագիր: Գինը, որ «բուերը» ալժիրցու համար վճարեցին «Գենիոնին», կազմեց 300 հազար ֆունտ ստերլինգ:

Օգոստոսի 5-ին, «Պրեստոն Նորտ Էնդի» դեմ խաղում Բուգերան դեբյուտեց նոր ակումբի կազմում: Ընդամենը երկու ամիս անց նոր ակումբի կազմում սեպտեմբերին լավ խաղի համար նա արժանացավ Չեմպիոնշիպի «Ամսվա խաղացող» խաղացող կոչմանը:

2006-07 մրցաշրջանի առաջին կեսում Մաջիդը խաղաց 29 խաղ, խփեց 2 գնդակ, որոնցից մեկը «Իսպվիչ Թաունի», իսկ մյուսը՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դարպասին:

«Чарльтон Атлетик»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարին անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբները վերսկսեցին Բուգերայի հետ պայմանագիր կնքելու փորձերը: Այդ ակումբների շարքին էին «Էվերտոնը», «Ռեդինգը», «Բիրմինգհեմ Սիթին» և «Չարլթոն Ատլետիկը», որի առաջին առաջարկը՝ 1,3 միլիոն ֆունտ ստերլինգ Մաջիդի համար, «Շեֆֆիլդի» ղեկավարությունը մերժեց: «Չարլթոնը» շարունակեց բանակցությունները և այն գինը, որն անհրաժեշտ էր վճարել «Շեֆֆիլդին», բարձրացրեց մինչև 2,5 միլիոն ֆունտ: Այս առաջարկը ձեռնտու էր ակումբի ղեկավարությանը, և Բուգերայի անձնական պայմանագրի հաջող բանակցություններից հետո, հունվարի 28-ին նա դարձավ «Չարլթոնի» լիարժեք խաղացողը:

Այնուամենայնիվ, ալժիրցին չկարողացավ էապես օգնել իր նոր ակումբին, որը փորձում էր մնալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում, և 2006-07 մրցաշրջանի արդյունքներով Պրեմիեր Լիգայում զբաղեցնելով նախավերջին, 19-րդ տեղը, դուրս թռավ Չեմպիոնշիպ: Հաջորդ ֆուտբոլային տարում «Ատլետիկը» չկարողացավ վերադառնալ Պրեմիեր Լիգա, և Բուգերան հայտնեց իր՝ լոնդոնյան ակումբը լքելու ցանկությունը:

«Рейнджерс»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ամռանը ալժիրցու կերպարի շուրջ կրկին սկսեցին տրանսֆերային կրքեր բորբոքվել: Թերթերում շատ լուրեր էին չափազանցեցվում, Մաջիդին «հետամտում» էին այս կամ այն ակումբ: Բուգերայի նոր ավելի հավանական գործատուն այն ժամանակ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնն» էր՝ 2,5 միլիոն ֆունտ «Չարլթոնը» տրամադրել էր ալժիրցուն, բայց ինքը ֆուտբոլիստը չէր ցանկանում տեղափոխվել «կեռնեխների» երամը, բանակցությունների վճռորոշ փուլում «Վեստ Բրոմվիչի» նախագահ Ջերիմի Փիսի բացակայության պատճառով[1]:

Ընթացիկ իրադարձությունը Փիսն այսպես մեկնաբանեց:

Հուլիսի 1-ին ալժիրցին դարձավ շոտլանդական «Ռեյնջերսի» խաղացողը: «Ջերսը» «Չարլթոնին» վճարեց 2,5 միլիոն ֆունտ[2][3]:

Գլազգոյում առաջին իսկ մրցաշրջանում Մաջիդը «Ռեյնջերսների» կազմում մշտական տեղ վաստակեց՝ արժանվույնս փոխարինելով «Աստոն Վիլլա» տեղափոխված թիմի պաշտպանության նախկին առաջնորդ Կառլոս Կուելյարին:

Օգոստոսի 9-ին ալժիրցին առաջին անգամ խաղաց գլազգոյականների շապիկով, որը տեղի ունեցավ Շոտլանդիայի առաջնության «Ռեյնջերս»-«Ֆալկրիկ» խաղի ժամանակ[4]: Սեպտեմբերի 28-ին Բուգերան «Հայբերնիանի» դարպասին գոլ խփելով՝ բացեց իր գնդակների հաշիվը «Ջերսի» օգտին[5][6]:

2009 թվականի մայիսի 16-ին Մաջիդը Շոտլանդիայում իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դաշտից հեռացվեց«ռեյնջերսների» «Արբեդինի» հետ մրցախաղում խաղային մեկ  միջադեպում նա ընդհարվեց «կարմիրների» դարպասապահ Ջեյմ Լանգֆիլդի հետ,դատավորը ալժիրցու մեղքը գնահատեց որպես վաղաժամկետ վաստակած հանգիստ  հանդերձարանում:[7]Այնուամենայնիվ, Тем не менее «ռեյնջերսները» կարողացան բողոքարկել այս հեռացումը և Բուգերան կարողացավ մասնակցել իր ակումբի հաջորդ խաղին «Դանդի Յունայթեդի» դեմ: 2008-09 մրցաշրջանը Մաջիդը և «Ռեյնջերսը» ավարտեցին հաղթական՝ Շոտլանդիայի գավաթի եզրափակիչ խաղում 1-0 հաշվով հաղթելով «Ֆալկիրկին»[8]:

2008-09 մրցաշրջանի արդյունքներով «Ռեյնջերսի» երկրպագուները այդ ֆուտբոլային տարում ակումբի լավագույն ֆուտբոլիստ ընտրեցին Մաջիդին:

Սեպտեմբերի 16-ին ալժիրցին դեբյուտեց եվրոգավաթներում՝ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում խաղալով գերմանակն Շտուտգարտի հետ: Այդ խաղում Բուգերան 77-րդ րոպեին խփելով գոլ՝ իր թիմին բերեց ոչ ոքի[9][10]:

Հոկտեմբերին Մաջիդը Ռուանդայի դեմ Ալժիրի հավաքականի խաղից հետո Գլազգո վերադարձավ 2 օր ուշացումով, որի պատճառով էլ բաց թողեց իր ակումբի հաջորդ՝ «Սենտ Միրենայի» դեմ խաղը[11]: Մեկ ամիս անց Բուգերան ազգային հավաքականի խաղից հետո Գլազգոյում կրկին հայտնվեց ուշացած: Այս դեպքից հետո «ռեյնջերսների» գլխավոր մարզիչ Ուոլտեր Սմիթը ստիպված եղավ ֆուտբոլիստի հետ լուրջ խոսակցություն ունենալ հետագայում նման միջադեպեր թույլ չտալու մասին[12]

Դեկտեմբերի 24-ին Ալժիրի լրագրողները Բուգերային հայտարարեցին այդ աֆրիկյան երկրի լավագույն խաղացող[13]: 2010 թվականի մայիսի 3-ին շոտլանդական ֆուտբոլի ամենտարյա մրցանակաբաշխությանը Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների վարկածով ալժիրցին արժանացավ «Մրցաշրջանի գոլ» մրցանակին: 2009-10 մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլը Բուգերան խփել էր 2010 թվականի դեկտեմբերին, «Դանդի Յունայթեդի» դեմ խաղի 84-րդ րոպեին[14]:

Բուգերան «Լեխվիայի» կազմում

2010-11 մրցաշրջանի սկզբին ալժիրցին ցույց տալով լավ խաղ՝ հեշտությամբ կայուն տեղ ապահովեց «Ջերսի» հիմանական կազմում: Սեպտեմբերի 14-ին, Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, «Օլդ Տրաֆորդում», Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում Մաջիդը ճանաչվեց լավագույն խաղացող: Այդ խաղում Մաջիդը իրեն դրսևորեց գլազգոյական ակումբի իրական առաջնորդ՝ վստահորեն հետ մղելով մանկունիանցիների հարձակումները: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով[15]: 2011 թվականի մարտի 10-ին, անցկացնելով Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի ամբողջական խաղը նիդերլանդական «ՊՍՎ» ակումբի դեմ, ալժիրցին «Ռեյնջերսների» առաջին կազմում խաղաց հարյուրերորդ հանդիպումը: Ապրիլի սկզբին Մաջիդը հայտնեց «Ջերսը» մինչև մրցաշրջանի ավարտը լքելու ցանկություն:

Մաջիդի վերջին խաղը «Ջերսի» կազմում կայացավ օգոստոսի 3-ին, Եվրոպայի Լիգայի շրջանակներում, շվեդական «Մալմյոյի» դեմ: Հրաժեշտը տխուր էր՝ 66-րդ րոպեին ռուս մրցավար Վլադիսլավ Բեզբորոդովը անմիջապես կարմիր քարտով ալժիրցուն խաղադաշտից հեռացրեց[16]: Մամուլում միանգամից նորությունները հայտնվեցին, որ Բուգերայի նոր՝ ամենահավանական գործատուն, կդառնա կատարյան «Լեխվիան»[17]:

«Лехвия»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 10-ին «Ռեյնջերս» ակումբի մամլո ծառությունը պաշտոնապես հրատարակեց, որ ալժիրցի պաշտպանը լքել է Գլազգոն և համալրել է կատարյան «Լեխվիա» ակումբի շարքերը: Բուգերայի տրանսֆերի արժեքը կազմեց 1,7 միլիոն ֆունտ: «Կարմիր-սպիտակնների» կազմում Մաջիդի դեբյուտը կայացավ սեպտեմբերի 16-ին, երբ իր թիմը ազգային առաջնության շրջանակներում խաղում էր «Ալ Վակրա» ակումբի հետ: Ալժիրցին այդ խաղում խփեց միակ գոլը և հաղթանակ բերեց «Լեխվիային», իսկ գոլը Կատարի 2011-12 մրցաշրջանի առաջնությունում դարձավ առաջինը: 2011-12 և 2013-14 մրցաշրջաններում Բուգերան «Լեխվիայի» կազմում դարձավ Կատարի չեմպիոն: 2014 թվականի մայիսին ազատ գործակալի իրավունքներով լքեց թիմը: 

Сборная Алжира[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Բուգերայի ծնողները անձնագրով համարվում են ֆրանսիացիներ, նրա պապը եղել է ու կմնա Ալժիրի քաղաքացի, համապատասխանաբար, Մաջիդի համար ոչ մի խնդիր չի առաջացել դառնալ և՛ այս երկրի քաղաքացի:

2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերի որակավորման փուլի ժամանակ ֆուտբոլիստը հրավիրվել է Ալժիրի օլիմպիական հավաքական: Բուգերան ալժիրցիների կազմում խաղաց երեք խաղ, բայց չկարողացավ օգնել թիմին հայտնվել մրցաշարում: 

Մաջիդի դեբյուտը ազգային հավաքականի կազմում կայացել է 2004 թվականի հունիսի 20-ին, երբ Մունդիալ 2006-ի որակավորման խաղերի շրջանակներում «կանաչները» հանդիպել են Զիմբաբվեի հետ:

«Անապատի աղվեսների» կազմում Բուգերան իր առաջին գոլը խփել է 2007 թվականի հուլիսի 2-ին, Կաբո Վերդեի հավաքականի դեմ խաղում: Ալժիրի հավաքականում Բուգերան իր երկրորդ գոլը խփել է երկու տարի անց, երբ 2009 թվականի հունիսի 20-ին, արձագանքելով տուգանային հարվածից կատարված փոխանցմանը՝ նա գլխի հարվածով Զամբիայի դարպասապահին ստիպեց նահանջել: Աֆրիկայի ազգերի գավաթ 2010-ի 1/4 եզրափակչում Կոտ դ՛Իվուարի դարպասին խփած երեք գոլերից մեկի հեղինակն է, որոնք թույլ են տվել «անապատի աղվեսներին» դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ, որտեղ նրանք պարտվել են եգիպտացիներին:  

2010 թվականի մայիսի 5-ին Բուգերան հայտնվել է ալժիրցի ֆուտբոլիստների ցուցակում, որոնք իրենց մեջ պայքարում էին Մունդիալ 2010-ին խաղալու իրավունքի համար: 2010 թվականի հունիսի 1-ին Մաջիդը հաստատվել է 23 ֆուտբոլիստների ցուցակում, որոնք իրենց երկրի գույները պաշտպանելու էին ՀԱՀ-ի աշխարհի առաջնությանը:

Մունդիալում ալժիրցիները չկարողացան հայտնվել մրցաշարի փլեյ օֆում՝ իր C խմբում զբաղեցնելով վերջին տեղը: Առաջնությունում Բուգերան առանց փոխարինվելու խաղաց   «անապատի աղվեսների» բոլոր խաղերը՝ Սլովենիայի (0-1), Անգլիայի (0-0) և ԱՄՆ-ի (0-1) հետ:

2013 թվականի նոյեմբերի 19-ին Մունդիալ 2014-ի որակավորման փուլի փլեյ օֆի որոշիչ խաղում Բուրկինա Ֆասոյի դարպասին խփել է միակ գոլը:  

2014 թվականին Մունդիալ 2014-ի եզրափակիչ մասում խաղալու համար մարզիչ Վախիդ Խալիլխոջիչի կողմից ընդգրկվել է Ալժիրի կազմում և նշանակվել թիմի ավագ: Մրցաշարում խաղացել է երեք անգամ՝ խմբային փուլի Բելգիայի և Հարավային Կորեայի դեմ խաղերում ու 1/8 եզրափակչի Գերմանիայի դեմ խաղում:

2015 թվականի փետրվարի 2-ին Բուգերան հայտարարել է Ալժիրի հավաքականում կարիերայի ավարտի մասին:

Игровые характеристики[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաջիդը հանդիսանում է բազմակողմանի ֆուտբոլիստ, ով միանշանակ վստահորեն կարող է խաղալ կենտրոնական պաշտպանի և  հենակետային կիսապաշտպանի դիրքերում [18]. Վստահ է իր թիմի դարպասների նպաշտպանությունում, այդ առումով հաճախ և հաջող է անցնում հարձակման[19]. Մաջիդի ուժեղ կողմերը հանդիսանում են հակառակորդին կանխելը,վստահ գործողությունները«երկրորդ հարկում», հանգիստ պահվածքը խաղադաշտում,ուժեղ և դիպուկ հարվածը:Իր հերթին պաշտպանությունում դիրքերի ընտրության սխալը  ալժիրցու գլխավոր թերությունն է:[20][21].

Мнения специалистов и футболистов о Бугерра[խմբագրել | խմբագրել կոդը]

Энди Грей, бывший шотландский футболист:

Алли Маккойст, бывший шотландский футболист, ныне главный тренер «Рейнджерс» (после игры Англия — Алжир на чемпионате мира 2010):

Личная жизнь[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Մաջիդը ամուսնացել է իր ընկերուհու՝ Սաֆիայի, հետ, ով մեկ տարի անց նրան պարգևեց աղջիկ, ում անվանեցին Հիլեյ: 2008 թվականին Բուգերայի փոքր ընտանիքը մեծացավ՝ Սաֆիան լույս աշխարհ բերեց ևս մեկ աղջկա՝ Ինեսին:

Достижения[խմբագրել | խմբագրել կոդը]

Командные достижения[խմբագրել | խմբագրել կոդը]

[./Файл:Flag_of_Scotland.svg link=|20x20px] «Рейнджерс»

Примечания[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Прозвище футболистов «Вест Бромвич Альбиона»
  2. Rangers sign defender Bougherra, BBC Sport (31 July 2008).  
  3. «Рейнджерс» приобрёл защитника «Чарльтона», Чемпионат.ру (1 августа 2008)
  4. Falkirk 0–1 Rangers, BBC Sport (9 August 2008).  
  5. Прозвище футболистов «Рейнджерс»
  6. Hibernian 0–3 Rangers, BBC Sport (28 September 2008).  
  7. Rangers 2 — 1 Aberdeen, soccerbase.com  (англ.
  8. Rangers 1 — 0 Falkirk, soccerbase.com  (англ.
  9. Bougherra earns Rangers Champions' League point, BBC Sport (16 September 2009).  
  10. «Штутгарт» сыграл вничью, Погребняк отметился голом, Чемпионат.ру (17 сентября 2009)
  11. «Smith seeks Bougherra explanation» BBC Sport (17 October 2009)  (англ.
  12. «Bougherra late for Rangers return» BBC Sport. 21 November 2009.  
  13. Маджид Бугерра получил алжирский «Золотой Мяч», soccer.ru (24 декабря 2009)
  14. «Danny Wilson & Madjid Bougherra shrug off exit talk» BBC Sport. 3 May 2010.  
  15. A Team Effort, rangers.co.uk (14 September 2010). Проверено 9 октября 2010.  
  16. Annie McGuire.
  17. Бугерра может покинуть «Глазго Рейнджерс» и отправиться в Катар, Чемпионат.com (4 августа 2011). Проверено 16 января 2012.
  18. First Team Profiles.
  19. Англия — Алжир.
  20. Алжир. № 2 Маджид Бугерра, worldcup10.ru
  21. Африка — 2010. Группа «А»: В гостях у «черных антилоп», Футбол (16 декабря 2009)

[[:Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] [[:Կատեգորիա:Հոկտեմբերի 7 ծնունդներ]] [[:Կատեգորիա:1982 ծնունդներ]] [[:Կատեգորիա:Ֆրանսիացի ֆուտբոլիստներ]] [[:Կատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգով]]