Jump to content

Մասնակից:Վարդուհի 2018/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարենցավանի քաղաքային գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակքաղաքային գրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
Հիմնվել է1950-ական թվականներ
ՏեղադրությունՉարենցավան, Կոտայքի մարզ
Հասցե6-րդ թաղամաս, 19-րդ շենք, առաջին հարկ
Այլ տվյալներ
ՏնօրենԳոհար Մանասյան
Անձնակազմ19

Չարենցավանի քաղաքային գրադարան, գրադարանային հաստատություն Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Գրադարանը գործում է Չարենցավանի 6-րդ թաղամասի 19-րդ շենքի առաջին հարկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցավանի քաղաքային գրադարանը հիմնադրվել է 1950-ական թվականներին: Սկզբնական շրջանում այն գործել է որպես խրճիթ-ընթերցարան` 50 միավոր գրականությամբ: Հետագայում, պայմանավորված քաղաքի բնակչության թվի աճով և կրթական մակարդակի բարձրացմամբ, ավելի մեծ գրադարաններ ունենալու անհրաժեշտություն է առաջացել: Քաղաքում հիմնվել են մի քանի գրադարաններ, որտեղ բնակչությունը հնարավորություն է ունեցել բարձրացնելու իր մասնագիտական գիտելիքները և զբաղվել ինքնակրթությամբ:

1997 թվականին Չարեցավանի քաղաքային գրադարանը միավորվել է՝ իր մեջ ընդգրկելով նախկին թիվ 11 մանկական, թիվ 7 և թիվ 12 քաղաքային գրադարանների գրքային ֆոնդերը: 2008 թվականին Չարեցավանի քաղաքային գրադարանը վերանվանվել է Չարեցավանի քաղաքային գրադարան ՀՈԱԿ-ի:

2010 թվականի սեպտեմբերի 8-ին վերաբացվել է Չարենցավանի քաղաքային գրադարանը։ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հիմնանորոգման էր ենթարկվել գրադարանի ցուցասրահը, ձեռք էր բերվել գույք և համակարգիչներ[1]։

Գրադարանային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցավանի քաղաքային գրադարանը քաղաքի և շրջակա գյուղերի ազգաբնակչության բոլոր շերտերի համար ապահովում է կրթության, ինքնազարգացման, բովանդակալից ժամանցի պայմաններ` ապահովելով քաղաքում մշակութային ակտիվություն: Գրադարանն աշխատում է բացդարակային համակարգով և հագեցած է նորագույն տեխնիկայով` համակարգիչներով, հեռուստացույցով, DVD-ով, պատճենահանման սարքով և նոր գրականությամբ, ունի լուսավոր և ընդարձակ ընթերցասրահ, որտեղ պարբերաբար անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ, սեմինարներ, գրական երեկոներ, ցուցահանդեսներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ:

Գրադարանն ակտիվ կերպով համագործակցում է քաղաքի նախակրթարանների, հանրակրթական դպրոցների, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների հետ: 2013 թվականից գրադարանում գործում է նաև Ամերիկյան անկյուն[2]: Գրադարանում անցկացվում է անգլերենի, մաթեմատիկայի, հայոց լեզվի, նկարչության և ձևավորման անվճար դասընթացներ, որտեղ ընդգրկված են շուրջ 200 երեխա: 2018 թվականի տվյալներով, գրքային ֆոնդը կազմում է շուրջ 43000, իսկ ընթերցողների թիվը մոտ 1300:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեպտեմբերի 8-ին կվերաբացվի Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային գրադարանը». armenpress.am. Վերցված է 2018-11-11-ին.
  2. «ԱՄՆ դեսպանատան ու Չարենցավանի քաղաքային գրադարանի գործակցությամբ բացվում է նոր Ամերիկյան անկյուն | AraratNews». AraratNews. Վերցված է 2018-11-11-ին.