Jump to content

Մասնակից:Վարդուհի Ղազարյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որդի որոտման
ԺանրՎեպ
ՁևԱրձակ
ՀեղինակԱկսել Բակունց
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1932 թվական
ԿերպարներԻգնատիոս Պեդեյան, Ղուրդի Իսո, Առչանց Սիմոն, Ավագ
ՎիքիդարանՎարդուհի Ղազարյան/Ավազարկղ2

Որդի որոտման, հայ գրող Ակսել Բակունցի անավարտ վեպերից է, գրված 1932 թվականին։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գործից պահպանվել է ոչ մեծ հատված, որը բաղկացած է 3 գլուխներից՝ «Մեր ծանոթը», «Վագոն մի ժաժ գար», «Ստավրապոլը և նրա բնակիչները»։ Երկի միակ աղբյուրը «Գրական թերթի» 1932 թվականին մայիսի 30-ին լույս տեսած 10-րդ և 11-րդ համարներն են։ Երկու համարներում էլ վերնագրի վերևում կա հեղինակի անվանումը։ Մայիսի 30-ի համարում բնագրի մեջ կա նաև Ակսել Բակունցի լուսանկարը։ Մայիսի 30-ի համարում երկի առաջին գլխի սկզբում տրված է հետևյալ ծանոթությունը[1]

Որդի որոտման գրքում հեղինակը նկարագրում է «ձախ» քյալյագյոզության, վարչարարության և կուսակցության՝ գյուղում տարվող քաղաքական-տնտեսական աշխատանքների աղավաղման պատկերը։ Գլխի մեջ ունենալով պատրաստի «սխեմա» բոլոր խնդիրների նկատմամբ, հերոսը՝ ՈՐՈՏՄԱՆ ՈՐԴԻՆ ստեղծում է ծաղրական վիճակ իրեն համար՝ չտեսնելով իսկական դասակարգային պայքարը։ Մեր թերթի մյուս համարում կտպվի ևս երկու գլուխ։

Այստեղից պարզ է դառնում, որ «Որդի որոտմանը» ամբողջական գիրք է, և որ այդ գրքից «Գրական թերթը» երկու համարում տպագրելու է երեք գլուխ։ Այսինքն ՝ գրողը այդքանն է հանձնել խմբագրության։ Ակսել Բակունցի կինը՝ Վար­վա­ռա Չիվիջյանը պնդում է, որ «Որդի որոտման» երկը ավարտված է եղել, սակայն ինչ ծավալի է եղել, վեպ էր, թե վիպակ, դժվար է ասել։ 1964 թվականին երկը լույս է տեսել գրողի երկերի երկրորդ հատորում, որտեղ չեն հիշատակվել խմբագրական ծանոթագրություններ, փոխարենը դրել են ենթավերնագիր՝ հատված երգիծական վիպակից[1]։

Գրության շարժառիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկի գրման շարժառիթը ներկայացրել է Վախթանգ Անանյանը՝ պատմելով իր և Ակսել Բակունցի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 1930 թվականին։ Ըստ Անանյանի՝ Բակունցը ազդված է եղել «համատարածի» առիթով հայ գյուղացիների զանգվածային տեղահանություններից։ Հեղինակը նշում է, որ երբ սկսել է ոգևորվել թեմայով, Բակունցը հանդիմանել է նրան։ Անանյանը բերում է նաև իր և Բալունցի խոսակցությունից մեկ հատված[1]

- Լավ է, լա՜վ է,- ձեռքերս շփում էի ես։

Նայեց ինձ հանդիմանանքով ու թախիծով․

-Իսկ գիտե՞ս, որ չորի հետ թացն էլ են վառում․․․անմեղներ էլ կան երեխաներ․․․կանայք․․․[2]

Եվ հեղինակը որոտման որդու միջոցով փորձել է ներկայացնել այն անհատին, որի նմանների պատճառով կատարվում էր այս ամենը։ Բակունցը հմտորեն պատկերում է ամեն մի հրահանգի տառին մեքենայորեն հնազանդ, ստեղծագործական ոգի, շրջապատի մարդկանց նկատմամբ սեր չունեցող անձնավորություն։ Բակունցը երկին հաղորդել է նաև երգիծական շունչ, և տեսանելի է, որ «Հովնաթան Մարչից» հետո «Որդի որոտման» վեպում հեղինակի երգիծական տաղանդը ավելի բարձր մակարդակի է հասել։ Երկում Լենինականի /այժմյան՝ Գյումրի/ կայարանում պատկերված դեպքերը, անախորժությունները, երկխոսությունները իրենց վառ և կենդանի ձևով հայ երգիծական գրականության լավագույն էջերից են[1]։

Անվան բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք­րիս­տո­նեա­կան ա­վան­դութ­յու­նը վկա­յում է, որ սա­մա­րա­ցի­նե­րը մեր­ժում են հյու­րըն­կա­լել Երկ­նա­վոր ­Վար­դա­պե­տին, և ­Հի­սու­սի վստա­հե­լի ա­շա­կերտ­նե­րից Ս. ­Հա­կո­բոսն իր եղ­բոր՝ Ս. ­Հով­հան­նես ա­վե­տա­րան­չի հետ խնդրում է ­Հի­սու­սին, որ Ե­ղիա մար­գա­րեի նման երկն­քից կրակ թա­փի մարդ­կանց վրա: Ք­րիս­տո­սը հան­դի­մա­նեց նրանց չար պահ­ված­քի հա­մար և ն­րանց տվեց «­Բա­նե­րե­գես» ա­նու­նը, որ նշա­նա­կում է «Ո­րոտ­ման որ­դի­ներ»։ Ա. ­Բա­կուն­ցը լրջո­րեն է նկա­րա­գրում բոլշ­ևիկ­յան հայ­կա­կան մի­ջա­վայ­րը՝ նե­րա­ռե­լով քրիս­տո­նեա­կան ի­մաս­տութ­յուն­նե­րը երկում, սակայն ստաց­վել է եր­գի­ծա­կան պատ­մութ­յուն՝ զա­վեշ­տի հա­սած տխրութ­յամբ[3]: Փոխաբերական իմաստով այս անվանումով են դիմում նաև անհնազանդ, հոխորտացող, ստամբակ մարդկանց։ Վեպում հերոսի՝ Իգնատիոս Պեդեյանի, մետրիքական անվամբ՝ Իգնատիոս Մատթևոսյանի մասին ներկայացվում է, որ նա եղել է հանդուգն աշակերտ և իր ուսուցչի կողմից անվանվել է «Որդի որոտման» դասերը չսովորելու և դասադուլ անելու պատճառով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ակսել, Բակունց (1982). Երկեր, Չորս հատորով, հատոր 3. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջեր 635-637։.
  2. Վախթանգ, Անանյան (1963). «Լեռներ հայրենի». Երևան. էջեր 581։.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Հա­կոբ Հարություն. «ՈՐԴԻՔ ՈՐՈՏՄԱՆ ՈՒ ԳԻՀԻ». {{cite web}}: soft hyphen character in |last= at position 3 (օգնություն)
  4. Ակսել, Բակունց (1982). Երկեր, չորս հատորով, հատոր 3. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 249։.