Jump to content

Մասնակից:Վանհար/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Պառավ ձին» Հովհաննես Թումանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանհար/Ավազարկղ4
ՀեղինակԼև Տոլստոյ
ԺանրՊատմվածք
Թարգմանիչ հայերենՀովհաննես Թումանյան
ՎիքիդարանՎանհար/Ավազարկղ4

«Պառավ ձին» Լև Տոլստոյի պատմվածներից է, որը հայերեն թարգմանել է Հովհաննես Թումանյանը։ Թումանյանի թարգմանած հեքիաթներ հարուստ են իրողությամբ և շատ տոգորող զարգացման ընթացք ունեն։ Նաև երկխոսությունների հորդաբխությունը փոքրահասակ երեխաների համար ավելի հետաքրքրական ու սիրելի են դարձնում գործը։[1]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողինակը պատմում է, որ իրենց ժամանակ կար Պիմեն անունով մի հին ծերունի մարդ։ Նա իննսուն տարեկան էր։ Ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած էր, փայտը ձեռքին, ոտքերը քարշ տալով էր ման գալիս։ Բարանը անատամ էր, կնճռոտած էր, ներքին շրթունքը դողում էր շարունակ։ խուսելը չէր հասկացվում։Նա պատմում է, որ ուներ չորս եղբայր, չորսնել սիրում էին ձի նստել, սակայն ձի չունեին։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստել, որի անւնը Սևուկ էր։Պատմում է, որ մի անգամ մայրը թույլ տվեց, որ ձի նստեն։ Սկսում է քշել Սևուկին բոլոր ուժով։ Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Հեղինակը բրկանում է ու ինչքան ուժ ուներ սկսում է զարկել մտրակով ու ոտմերով։ Աշխատում էր զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրում է ու ձեռքի մնացած կտորով սկսում է գլուխը ծեծել։ Սևուկը դարձյալ չի շարժվում տեղից։ Նա ծառայից խնդրում է ավելի ծանր մտրակ։Սակայն ծառան մերժում է։ Հեղինակը նեղսրտում է։ Դարձյալ փորձում է համոզել ծառային, սակայն ապարդյուն։ ծառան թափահարում է գլուխը։Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է, տանջված, հազիվ է շունչը քաշում։ Պառավել է, հասկանում եք , թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Միթե՞ կնստեիք Պիմենի մեջքին ու այդպես մտրակով կծեծեիք։Հեղինակը հիշեց Պիմենին և ականջ դրեց ծառային։Պատմում է, որ ձիուց իջավ տեսավ վատ վիճակի մեջ էր։ Հեղինակը կարծում է, թե ձինել է իր նման ուրախանում։ Մեղքը գալիս է Սևուկը,սկսում է քրտնած շլինը համբուրել, ներեղություն խնդրել, որ ծեծել է։ Հեղինակը խոստովանում է, որ այն օրվանից ինչ մեծացել է, միշտ խղճում է ձիաներին ու, երբ տեսնում է նրանց չարչարելիս, հիշում է պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիմեն
  • Սևուկ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Երևան։ Սովետական գրող.