Jump to content

Մասնակից:Վահրամ Բաբայան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարսեղյան Իփկար Հակոբի (ծնվել է հունիսի 7 1918, գյուղ Շինուհայր, Դորիսի շրջան), հայ խորրդային պատմաբան, լրագրող։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1966թվական)։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1941թվականին ավարտել է Երևանի Աբովյանի անվ․ մանկավարժական ինստը։ 1941–1944թվականին ծառայել է սովետական բանակում։ 1944–1953 թվականին աշխատել է «Սովետական Հայաստան», «Բանվոր» թերթերում, ՀԿԿ Կենտկոմում, 1953–1961թվականինին՝ ՄԼԻ հայկական ֆիլիալում, սկըզբում որպես դիրեկտորի տեղակալ, ապա՝ դիրեկտոր, 1961–1967 թվականին՝ Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության ինստում։ 1967–1970 թվականին եղել է «Հայաստան» հրատարակչության դիրեկտոր։ 1970թականից աշխատում է որպես Հայկական ՍՍՀ ԳԱ Նախագահությանն առընթեր հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի սեկտորի վարիչ։ 1948թվականից դասավանդում է Երևանի բուհերում։ Բարսեղյանը Հայկական ՍՍՀ հինգերորդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ է։ Աշխատությունները նվիրված են Անդրկովկասի հեղավւոխական շարժումների,բոլշևիկյան հայ պարբերական մամուլի, ՍՄԿԿ պատմության պրոբլեմներին։ Երկ․ Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն․ 19001920, Ե․, 1956թվական։ Ստեփան Շահումյան։ Կյանքի և գործունեության վավերագրական տարեգրություն, Ե․․ 1968թվական: