Jump to content

Մասնակից:Վալերիյ Կարապետյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիվանագիտական իմունիտետ լատին․՝ immunitas ՛՛անկախություն;անհնազանդություն՛՛՝ Նման իմունիտետի կրողներ են հանդիսանում,առաջին հերթին,դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը և դիվանագիտական անձնակազմի այլ աշխատակիցներ:Դրա հետ մեկ տեղ,լինում են դեպքեր,երբ այդպիսի իմունիտետից օգտվում են դեսպանատների դիվանագիտական անձնակազմի մեջ չմտնող ամձինք: Դիվանագիտական իմունիտետը պետք է տարբերել դիվանագիտական արտոնություններից,որոնք իրենցից ներկայացնում են արտոնություններ,որոնք տրվում են համապատասխան անձի իր գտնվելու պետության հետ որոշ իրավահարաբերությունների մեջ մտնելիս.առաջին հերթին,հարկային,մաքսային,գաղթային ոլորտներում: Դիվանագիտական իմունիտետի աղբյուր է հանդիսանում դիվանագիտական հարաբերությունների մասին Վիենայի կոնվենցիայով կոդիֆիկացված միջազգային սովորույթը: Նրա դրույթների զարգացման համար պետությունների ազգային(գլխավոր կերպով,վարույթային)օրենսդրությունը ևս կարգավորում է դիվանագիտական իմունիտետի հարցերը: Այսպես,Ռուսաստանում դիվանագիտական իմունիտետի մասին դրույթներ է պարունակում Ռուսաստանի Դաշնության 2002 թ.նոյեմբերի 14-ին ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգռքի 401-րդ հոդվածը: № 138-ФЗ 2012թ.փետրվարի 6-ի խմբագրությունը,Ռուսաստանի Դաշնության 1996թ.հունիսի 13-ին ընդունված Քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածը № 63-ФЗ 2011թ.դեկտեմբերի 7-ի խմբագրությունը: ԽՍՀՄ-ում դիվանագիտական իմունիտետի հարցերը կարգավորվում էին ԽՍՀՄ տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտակաան և հյուպատոսական ներկայացուցչությունների մասին