Մասնակից:Սոֆի Շահնազարյան/ԱվազարկղՎիքիընկեր2
Քեյ-քար[1], Kei car, K-cars կամ կեյձիդոսյա (ճապ.՝ 軽自動車, բառացի՝ «փոքր ավտոմեքենա»), փոքր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մարդատար ավտոմեքենաների, ֆուրգոնների և փիքափների ճապոնական կատեգորիա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյ-քար կատեգորիան ստեղծվել է 1949 թվականին Ճապոնիայի կառավարության կողմից, որից հետո դրա չափորոշիչները մի քանի անգամ վերանայվել են։ Այդ չափորոշիչները առանձնացնում են տրանսպորտային միջոցի առավելագույն չափսերը, ծավալը և շարժիչի ելքային հզորությունը։ Այս սահմանափակումների ենթակա տրանսպորտային միջոցների սեփականատերերը օգտվում են հարկային և ապահովագրական արտոնություններից: Ճապոնիայի գյուղական շրջանների մեծ մասում քեյ-քարի օգտագործման համար չի պահանջվում կայանման վայրի առկայության մասին վկայագիր[2][3][4]։
Քեյ-քարերը մեծ հաջողություն ունեն Ճապոնիայում․ 2016 թվականին դրանք կազմել են նոր մեքենաների վաճառքի ավելի քան մեկ երրորդը, թեև դրանց բաժինը ընկել է 2013 թվականի ռեկորդային 40 տոկոսից***[5][6]։ Սակայն այս կատեգորիայի մեքենաները չափազանց փոքր են և մասնագիտացված, որպեսզի շատ մոդելներ կարողանան շահութաբեր լինել արտասահմանյան շուկաներում[7]։ Ուշագրավ բացառություններ են համարվում Suzuki Alto և Suzuki Jimny մոդելները, որոնք պարբերաբար արտահանվում են 1980 թվականից ի վեր։
Շատ քեյ-քարեր մշակվել և արտադրվել են Ճապոնիայում, բայց որպես քեյ-քար՝ Ճապոնիա են ներմուծվել վաճառքի համար արտասահմանյան մոդելներ ևս:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյ-քարերը կրում են դեղին պետհամարանիշներ (սև համարներ դեղին ֆոնի վրա մասնավոր օգտագործման համար և դեղին համարներ սև ֆոնի վրա առևտրային օգտագործման համար)[3]։ Ճապոնիայի կառավարության չափորոշիչները թելադրում են չափի, հզորության և տեղաշարժման նորմեր քեյ-քարերի համար:
Քեյ-քարերի չափորոշիչներ[8][9]՝
Ամսաթիվ | Առավելագույն երկարություն | Առավելագույն լայնություն | Առավելագույն բարձրություն | Շարժիչի առավելագույն ծավալ | Առավելագույն հզորություն | Ուղևորների առավելագույն քանակ | Առավելագույն բեռնունակություն | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Քառատակտ | Երկտակտ | |||||||
1949 թվականի հուլիսի 8 | 2,8 մ | 1 մ | 2 մ | 150 սմ³ | 100 սմ³ | n/a | 4 | 350 կգ |
1950 թվականի հուլիսի 26 | 3 մ | 1,3 մ | 300 սմ³ | 200 սմ³ | ||||
1951 թվականի օգոստոսի 16 | 360 սմ³ | 240 սմ³ | ||||||
1955 թվականի ապրիլի 4 | 360 սմ³ | |||||||
1976 թվականի հունվարի 1 | 3,2 մ | 1,4 մ | 550 սմ³ | |||||
1990 թվակնի մարտի 1 | 3,3 մ | 660 սմ³ | 47 kW, 64 ձիաուժ | |||||
1998 հոկտեմբերի 1 | 3,4 մ | 1,48 մ |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Suzuki Suzulight (1955)
-
Subaru 360 (1958)
-
Daihatsu Midget MP (1959)
-
Mazda R360 (1960)
-
Mitsubishi Minica (1962)
-
Honda N360 (1967)
-
Daihatsu Copen
-
Daihatsu Tanto
-
Daihatsu Move-Custom
-
Suzuki Alto
-
Suzuki Wagon R Stingray
-
Suzuki Jimny
-
Mitsubishi i
-
Mitsubishi Pajero Mini
-
Subaru R1
-
Subaru Sambar Dias
-
Honda Zest Spark
-
Honda Life Pastel
-
Suzuki Wagon R+ (2002)
-
Honda Beat
-
Suzuki Cappuccino
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Черевко Ю.М. Экономическое проникновение Японии на Ближний и Средний Восток. — Наука, 1986. — С. 71.
- ↑ cite web | url = http://www.jama-english.jp/europe/news/2005/jan-feb/peternunn.html | title = Minicars: Cheap and Cheerful | first = Peter | last = Nunn | publisher = JAMA |date=January–February 2005 | accessdate = 2012-05-10
- ↑ 3,0 3,1 "Owning a Car in Japan", ALTs in Sendai (via Internet Archive)
- ↑ "Small Things in Good Packages", Jerry Garrett, New York Times, November 25, 2007
- ↑ Auto sales in Japan rebound to 5m units, led by Toyota – Нихон кэйдзай симбун|Nikkei Asian Review
- ↑ Japan Seeks to Squelch Its Tiny Cars – The New York Times
- ↑ Rees, Chris. Microcar Mania : [անգլ.]. — Minster Lovell & New Yatt, Oxfordshire, UK : Bookmarque Publishing, 1995. — С. 79. — ISBN 1-870519-18-3.
- ↑ Martin, Schaefers. «History of Mitsubishi Kei Jidosha». Far East Auto Literature. Վերցված է 29 November 2016-ին.
- ↑ «道路運送車両法». 一般財団法人 自動車検査登録情報協会 (Automobile Inspection & Registration Information Association) (ճապոներեն). 一般財団法人 自動車検査登録情報協会. Վերցված է 29 November 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- History of Mazda Kei Jidosha (անգլ.)
- History of Mitsubishi Kei Jidosha (անգլ.)
- History of Honda Kei Jidosha (անգլ.)
- History of Daihatsu Kei Jidosha (անգլ.)
- History of Subaru Kei Jidosha (անգլ.)
- History of Suzuki Kei Jidosha (անգլ.)