Մասնակից:Սոկրատ/Բորդոսյան շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորդոսյան դոգ
Այլ անուններԲորդոսյան մաստիֆ, Ֆրանսիական մաստիֆ
ԲնաշխարհՖրանսիա
Առանձնահատկություններ
Զանգված արումին. 50 կգ
Զանգված էգմին. 45 կգ
Հասակ արու60-68 սմ
Հասակ էգ58-66 սմ
Մորթիկարճ
Դասակարգում և տեսականմուշ
FCIԽումբ 2 Բաժին 2 #
Շուն (Canis lupus familiaris)

Բորդոսյան դոգ (ֆր.՝ Dogue de Bordeaux , նաև Բորդոսյան մաստիֆ կամ ֆրանսիական մաստիֆ), շան ցեղատեսակ:

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղատեսակը ծագել է Ֆրանսիայում դարեր առաջ, և ունի երկար, գրեթե դետեկտիվ պատմություն, սակայն շների այդ ցեղատեսակը ժողովրդականություն է ձեռք բերել միայն 1863 թվականին՝ Փարիզի Բուսաբանական այգում շների առաջին ցուցադրությունից հետո ։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորդոսյան դոգը բավականին մեծ շուն է՝ մի փոքր անսովոր մարմնակազմություն ունեցող: Նման շների քաշը կարող է հասնել իննսուն կիլոգրամի։ Բանն այն է, որ այդ ցեղի ներկայացուցիչների մարմինը փոքր-ինչ պպզոտ է, այն բավականին մեծ է և մկանային:
  • Բորդոսյան դոգի ամբողջ մարմինը ծածկված է հաստ մաշկով, առկա են բազմաթիվ ծալքեր:
  • Մազածածկութը խիտ է, բայց շատ կարճ է, սերտորեն հարում է մաշկին:
  • Գույնը միագույն է, որը թույլ է տալիս կարմիրի բոլոր երանգները (կարմրագույնից մինչև այլ երանգներ): Փոքր սպիտակ բծերը առկաեն կրծքավանդակի և մատների ծայրերում: Սպիտակ բիծը պոչի վերջում կամ վերջույթների շրջանում, դաստակից բարձր՝ լուրջ թերություն է: Գլխի և մարմնի վրա սպիտակ բծերը որակազրկող արատ են:
  • Դիմակ: կարող է լինել սև, շագանակագույն (նախկինում կոչվում էր «կարմիր» կամ «կարմրավուն-մոխրագույն») կամ դիմակը կարող է բացակայել:
  • Նրանք ունեն հզոր գլուխ, որը գտնվում է զարգացած կարճ պարանոցի վրա: Նա ամբողջությամբ ծածկված է բազմաթիվ ծալքերով, ականջները մի քիչ ավելի մուգ գույնի են, քան հիմնական գույնը: Ականջները կախված են:
  • Աչքերը՝ օվալաձև: Գույնը՝ ընկույզից մինչեւ մուգ-շագանակագույն՝ սև դիմակով շների դեպքում, որոշ դեպքերում, առկա են ավելի թեթև գույնը աչքեր:
Ձագուկ

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգիստ, հավասարակշռված, պատասխան ռեակցիայի բարձր շեմով: Սովորաբար ունի ուժեղ բնույթ եւ ավելի դիմացկուն է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шишкина Е. И. Дог из Бордо / Под ред. М. Н. Сотской. — М.: Викинг, 1998. — 192 с. — ISBN 5-7135-0046-2
  • Агаджанова О. Бордоский дог // Друг : журнал. — 1999. — № 4. — С. 4—8. — ISSN 0868-6246.
  • Мищиха О. Бордоский дог // Друг : журнал. — 2005. — № 2. — С. 6—15.
  • Патрушев Д. Бордоский дог // Мой друг собака : журнал. — М.: Энимал Пресс, 2012. — № 3. — С. 62—65.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]