Մասնակից:Սիմոնյան Սվետլանա/Ավազարկղ
![]() |
Սա Սիմոնյան Սվետլանա մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍԻ ԱԹՈՌԸ Քրիստոնեության տարածմանը զուգահեռ ձևավորվում էին նաև համաքրիստոնեական կառույցներ: Դրանցից կարևոր նշանակություն ունեին տիեզերական ժողովները և առաքյալների հիմնադրած եկեղեցական աթոռները: Հավատքի հետ կապված կարևոր կանոնները մշակելու համար հրավիրում էին տիեզերական՝ ընդհանուր ժողովներ: Տարաձայնությունների դեպքում դիմում էին առաքելական ծագում ունեցող աթոռներին: Ըստ ավանդույթի՝ այդ աթոռները հիմնադրել էին Հիսուսի աշակերտները, ուստի նրանց հաջորդները քրիստոնեական հավատքի ճշմարտությունը և մաքրությունը պահպանողներն էին:Հռոմի աթոռը հիմնադրել էր Հիսուսի սիրելի աշակերտ Պետրոս առաքյալը: Այն հավակնում էր գլխավորը լինելու: Սակայն Արևելքում Հռոմի աթոռի առաջնությունը չընդունվեց: Նրան իրենց հավասար էին համարում Ալեքսանդրիան, Անտիոքը, Երուսաղեմը և Կոստանդնուպոլիսը:Քրիստոնեական եկեղեցում բարձր դիրք բերելու համար Հռոմի եպիսկոպոսները սկսեցին իրենց անվանել պապ, այսինքն՝ տիեզերական (համաշխարհային) եկեղեցու ղեկավար: