Մասնակից:Սեփխանյան/նիհիլ**

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմական փառքի հուշարձան
Ներկա վիճակքանդված
Արտաքին պատկերներ
Հուշակոթողը սովետական շրջանում


Ռազմական փառքի հուշարձան Քութաիսիում ( վրաց.՝ სამხედრო დიდების მემორიალი ქუთაისში), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածներին նվիրված հուշարձան, որը Քութաիսիում տեղադրվել է 1980-ականների սկզբներում քանդակագործ Մերաբ Բերձենաշվիլիի նախագծով, հեռացվել է 2009 թվականի դեկտեմբերին:

Հուշակոթողի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշակոթողը կազմված էր ձիավորի արձանից (Մզեչաբուկի ձիավոր) և դեպի վեր ձգվող երկու նեցուկներով հուշարձանից: Ճակատային մասում մետաղի վրա պատկերված էին մարդիկ, ավելի վերև յոթ կամարներն էին, որոնցից զանգեր էին կախված: Դրանց վրա խոյանում էր մանականի պատկեր՝ բացված ձեռքերով: 1990—2000-ական թվականներին հուշակոթողը վանդալիզմի զոհ է դարձել. հարթաքանդակի մի մասը կոտրել են, գողացել են երկու զանգ:

Ապամոնտաժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերին հուշակոթողն ապամոնտաժվեց, որպեսզի այդ նույն վայրում կառուցվի Վրաստանի խորհրդարանի նոր շենքը, որը Թբիլիսիից տեղափոխվում էր Քութաիսի: Հուշակոթովը վերացվեց Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով[1]:

Հուշարձանի ապամոնտաժման դեմ էին արտահայտվում ընդդիմական կուսակցությունները, Վրաստանի մտավորականության ներկայացուցիչները և մեծաթիվ շարքային քաղաքացիներ: Հեռացման աշխատանքների նախորդ օրը ստորագրահավաք էր սկսվել հուշակոթողի վերացման դեմ<ref name=mayak>:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Քութայիսիի հուշարձաններ Կատեգորիա:Հայրենական մեծ պատերազմի հուշարձաններ