Jump to content

Մասնակից:Սեդա2002/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարուրակահան հաստոց, պարուրակներ մշակող մետաղահատ հաստոց։ Պարուրակահան հաստոց են՝ խառատային պարուրակահան հաստոցների կառուցվածքային սխեմաները, ա․ խառատային պարուրակահան, սկավառակային ֆրեզով պարուրակաֆրեզման, սանրիկաձև ֆրեզով պարուրակաֆրեզման, պարուր ակագլորման հան, պարուրակաֆրեզման, պարուրակահղկման, մանեկակտրիչ և այլ հաստոցները։ Խառատային Պարուրակահան հաստոց նախատեսված են ճշգրիտ պարուրակները կտրիչով մշակելու համար և պատրաստվում են միայն ընթացքային պտուտակներով։ Պարուրակի ձևի առաջացումն ապահովում է նախապատրաստուկի պտտական շարժմամբ (Պւ, գլխավոր շարժում) և կտրիչի ուղղագիծ համընթաց շարժմամբ (ու 2, մատուցման շարժում)։ Պարուրակահան հաստոց շարժումը էլեկտրաշարժիչից (1) հաղորդվում է նախապատրաստուկին (2) iv լարման օղակով, աբիլ կինեմատիկական շղթայով, իսկ Hl2 շարժումը հաղորդվում է կտրիչին (4) is լարման օղակով, իլՅ — բ-գ ընթացքային պտուտակ (5) շղթայով։ Պարուրակաֆրեզման հաստոցները (նկ․ p) կիրառվում են պարուրակները ֆրեզներով մշակելու համար։ Խոշոր քայլով երկար պարուրակների մշակումը կատարվում է սկավառակային ֆրեզով, իսկ մանր քայլով կարճ պարուրակների մշակումը՝ օղակավոր բագմապրոֆիլ (սանրաձև) ֆրեզներով աշխատող հաստոցներով (նկ․ գ)։ Այս հաստոցում ևս գլխավոր Պարուրակահան հաստոց և երկայնական մատուցման Ու3 շարժումները հաղորդվում են ֆրեզին (1), իսկ շրջանային մատուցման Պշ շարժումը՝ նախապատրաստուկին (2)։ Լայնական մատուցման՝ ներկարման flu շարժումը նախապատրաստուկից (2) հաղորդվում է ֆրեզին (1) դ—ե—զ բռունցք 3 շղթայով։ Ֆրեզումը կատարվում է մշակվող պարուրակի ամբողջ երկարությամբ միաժամանակ։ Պարուրակի մշակման մեկ ցԻԿւԻ ընթացքում նախապատրաստուկը (2) կատարում է 1,25—1,5 պտույտ, իսկ բռունցքները (3 և 4)՝ մեկ պտույտ։ Պարուրակահղկման հաստոցները կառուցվածքով նման են պարուրակաֆրեզման հաստոցներին։ Մինչև 2 մմ քայլով պարուրակները կարելի է մշակել անմիջապես ողորկ նախապատրաստուկի վրա, իսկ 2 մմ-ից մեծ քայլով պարուրակները նախնական պարուրակահանումից հետո հղկվում են։ Պարուրակահղկման հաստոցները սարքավորված են հղկաքարի սրման ավտոմատ սարքով։ Պարուրակագլորման հաստոցները (նկ․ ղ) ավելի բարձր արտադրողականության պայմաններում ապահովում են բարձըր որակ։ Պարուրակային հոլովակներով աշխատող հաստոցում պտտական շարժումը շարժիչից (1) անշարժ թամբի իլին (2) և հոլովակին (3) հաղորդվում է ա-բ շղթայով, իսկ իլից (2) շարժական թամբի իլին (4) և հոլովակին (5)՝ բ-գ շղթայով։ Շարժական թամբի լայնական շարժումը կատարվում է 4 իլ-գ-դ շըղթայով պտտական շարժում ստացող բռունցքի (6) միջոցով։ Պարուրակի մշակման ցիկլը կատարվում է այս բռունցքի մեկ պտույտի ընթացքում։ Պարուրակներ կարելի է մշակել նաև գայլիկոնիչ, ներտաշիչ, կարուսելային հաստոցների վրա։ Ա․ ճենտերեճյան