Մասնակից:Սարգսյան Էմմա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեթմեն։ Սև ասպետի վերադարձը (անգլ․ Batman: The Dark Knight Returns) - սուպերհերոսային մուլտֆիլմ DC Comics կազմակերպության կոմիքսների համանուն հերոսի մասին, որը բաղկացած է երկու մասից: Այն 1986թ․ Ֆրենկ Միլլերի «The Dark Knight Returns» սյուժեի կինոադապտացումն է։ Սա DC մոլորակի բնօրինակ անիմացիոն ֆիլմերի տասնհինգերորդ մուլտֆիլմն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունը կասեցնում է բոլոր սուպերհերոսների գործունեությունը, բացի Սուպերմենից։ Միլլիարդատեր Բրյուս Ուեյնը, հենց ինքը Բեթմենը, ինքնակամ թոշակի անցավ։ Բեթմենի գործունեության մասին վերջին զեկույցից տասը տարի է անցել։ Սուպերհերոսների բացակայության ընթացքում հանցագործները լցվել են փողոցները, և մի հրոսակախումբ, ովքեր իրենց անվանում են Մուտանտներ, ահաբեկում են Գոտեմ-սիթին։ 55-ամյա Բրյուսը պահպանում է ընկերությունը ոստիկանության կոմիսսար, 70-ամյա Ջեյմս Գորդոնի հետ։ Ջոկերը՝ իր ոխերիմ թշնամու անհետացումից հետո տառապում է կատատոնիայով և գտնվում է Արկխեմ հոգեբուժական հիվանդանոցում։

Հարվի Դենթը՝ Բրյուս Ուեյնի հաշվին, գնում է վիրահատության՝ իր դեմքի վնասված մասը վերականգնելու համար։ Թեև բժիշկները նրան մեղսագիտակ են ճանաչել, բայց ազատումից հետո նա շատ արագ ընդհատակ է անցնում ։ Դենթի անհետացումը, քաղաքում կատարվող հանցագործությունների մասին նորությունները, ինչպես նաև ծնողների մահվան մասին հիշողությունները Բրյուս Ուեյնին նորից դարձնում են Բեթմեն։ Նա նորից սկսում է պայքարել հանցագործների դեմ, փրկում է 13-ամյա Կերի Կելիին, բայց հիմա նա պետք է պայքարի իր տարիքի ֆիզիկական սահմանափակումների դեմ։ Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում սուպերհերոսի վերադարձին։ Հարվի Դենթի հոգեբան՝ Բարտոլոմյու Ուոլփերը մեղադրում է Բեթմենին իր սեփական սուպերչարագործների չկանխամտածված ստեղծման մեջ։


Դենթը սպառնում է պայթեցնել շինություններ, եթե նրան չվճառվի փրկագինը։ Բեթմենը պարտության է մատնում Երկերեսանու կամակատարներին և հասկանում, որ Դենթը ուզում է ինքնասպան լինել, և միևնույն է ռումբերը կպայթեն, եթե նույնիսկ նրան վճառեն փրկագինը։ Բեթմենը չեզոքացնում է առաջին ռումբը, իսկ երկրորդը, որ գտնվում էր փախչող հանցագործների ուղղաթիռի մեջ, պայթում է օդում։ Հարվի Դենթը ցույց է տալիս, որ ներսում նա դեռ Երկերեսանին է, թեև արտաքինից նորմալ է երևում։

Կերի Կելին՝ այն աղջիկը ում փրկել է Բեթմենը, հագնում է Ռոբինի զգեստը և գնում սուպերհերոսին որոնելու։ Բեթմենը իր հսկայական, տանկանման Բեթմոբիլով հարձակվում է մուտանտների խառնամբոխի վրա աղբանոցի մոտ: Մուտանտների առաջնորդը նրան առաջարկում է մենամարտել: Բեթմենը համաձայնում է, որպեսզի ապացուցի ինքն իրեն, որ դեռ ուժեղ է: Մուտանտների առաջնորդը մի երիտասարդ էր, ով ֆիզիկական գերազանց վիճակում էր գտնվում համարյա թե սպանում է Բեթմենին: Կելին շեղում է նրան և Բեթմենն օգտագործում է իր սարքավորումներից մեկը, որպեսզի հաղթի մուտանտին: Բեթմենն ու Կելին վերադառնում են Բեթքարանձավը, որտեղ Բեթմենը թույլատրում է Կելիին դառնալ նրա նոր գործընկերը՝ նոր Ռոբինը: Բեթմենը Կելիին քողարկում է որպես մուտանտների խմբավորման նոր անդամ: Նա՝ բոլոր անդամներին խաբելով տանում է քաղաքի արևմտյան մասը՝ դեպի կոյուղու խողովակ:

Գոտեմի ոստիկանական բաժնում՝ բանակցությունների ժամանակ մուտանտների առաջնորդը սպանում է քաղաքապետին: Կոմիսսար Գորդոնը կանխամտածված կերպով ազատ է արձակում հրոսակախմբի առաջնորդին, բաց թղնելով միայն դեպի կոյուղի տանող դուռը: Հրոսակախմբի բոլոր անդամների աչքի առջև կռվում է մուտանտների առաջնորդի հետ: Ցեխի մեջ առաջնորդը կորցնում է իր առավելությունը և Բեթմենը հաղթում է նրան:

Ամբողջ քաղաքին հայտնի է դառնում, որ Բեթմենը հաղթել է մուտանտների առաջնորդին, ով ահաբեկում էր Գոտեմը: Քաղաքի բնակիչները ոգևորված են վերադարձած սուպերհերոսի գործողություններով և պատրաստ են պայքարելու հանցագործությունների դեմ: Մուտանտներրի հրոսակախումբը մասնատվում է փոքր խմբերի: Խմբերից մեկը կոչվում է «Բեթմենի որդիները» և նրանք խոստանում են որսալ հանցագործներին: Ջեյմս Գորդոնն անցնում է թոշակի իր պաշտոնը հանձնելով Էլեն Յինդելին: Արկխեմ բուժարանում, Բեթմենի վերադառձի մասին հեռարձակման պատճառով, Ջոկերը վերադառնում է իր նախկին վիճակին:

Մաս 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփոխումները Գոտեմում հասնում են մինչև Սպիտակ Տուն: ԱՄՆ նախագահն առաջարկում է կառավարությունում ծառայող սուպերհերոսներից մեկին «բանակցել» անհանգստություն պատճառողներից մեկի հետ, որոնք անհանգստացնում են ոչ այնքան քաղաքացիներին, որքան կառավարությանը: Գիշերային վրիժառուի գործունեությունը վտանգի տակ է դնում պետության ազգային անվտանգությունը: Միևնույն ժամանակ, Սառը պատերազմը ամենաթեժ պահին է, և Ամերիկային հարկավոր չեն ավելորդ բարդույթներ Սովետական Միության դեմ պայքարում:

Ուեյնը՝ բռնելով մուտանտեր հրոսակախմբի նախկին անդամներին, ովքեր անցել էին Ջոկերի կողմը, հանդիպում է Երկաթե Մարդուն: Նրանք հանդիպեցին հաջորդ օրը և Կլարկ Կենտը զգուշացնում է Բրյուսին այն մասին, որ շուտով իշխանությունները նրան կհրամայեն կանգնեցել Բեթմենին, ով վերահսկողությունից դուրս է եկել: Դեռ ավելին, որ երկար տարիներ առաջ հերոսների միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի Հալ Ջորդանը լքել է Երկիրը, Դիանան վերադառձել է Տեմիսկուրա, և միայն Գիշերվա Ասպետն է հրաժարվում ինքնակամ լքել թատերաբեմը: Ուեյնը հիշեցնում է իր նախկին գործընկերոջը, որ նրանք երկուսն էլ հանցագործներ են, ուղղակի նրանցից մեկն աշխատում է պետության համար, և որ անհնազանդ Օլիվեր Քուինի հետ նույն կերպ են վերաբերվել, ինչպես որ հիմա ուզում են վարվել իր հետ:

Մինչդեռ, Ջոկերը մասնակցում է թոք շոույում, որը ցուցադրվում է ուղիղ եթերով և որտեղ մեծ թվով հանդիսատեսներ էին եկել: Ջոկերը ծիծաղեցնող գազ է բաց թողնում, որից մահանում են բոլորը, այդ թվում նաև հաղորդավարը և Արկխեմի բժիշկը: Դրա վրա մոլագարը կանգ չառավ, գնալով Սելինա Կայլի մոտ և նրանից «նվեր» սարքելով Բեթմենի համար, միաժամանակ հանձնարարություն տվեց իր ընկերուհուն խելագարեցնել կոնգրեսսմենին, ով բարձրացել էր երկնաքերի տանիքը և կոչ էր անում միջուկային հարված հասցնել ԽՍՀՄ-ի վրա, հետո նա ընկավ և մահացավ: Բեթմենը գտավ Սելինին կապված Հրաշք կնոջ կոստյումի մեջ: Կելին քաղցր բամբակ է գտել սենյակի հատակի վրա, և պարզ է դառնում, որ Ջոկերը պատրաստվում է զվարճանքների այգում թունավորել հազարավոր մարդկանց: Ռումբն արդեն տեղադրված է, և Ռոբինը պետք է այն վնասազերծի, մինչդեռ Բեթմենը հետապնդում է Ջոկերին, ով անորոշ կերպով գնդակահարում էր բոլորին իր ճանապարհին: Վերջ ի վերջո խելագարը, կորցնելով աչքը, հայտնվում է անկյունում, այդ ժամանակ Բեթմենն ասում է, որ նա պատասխանատու է այդ խելագարի ամեն մի սպանության համար, բայց այժմ մտադիր է վերջ տալ նրա խելագարություններին: Ջոկերը հասցրել էր նրան մի քանի անգամ ուժեղ հարվածել դանակով, այնուամենայնիվ Բեթմենը ջարդումէ նրա վիզը: Թփրտալով ջղաձգումների մեջ, խելագարը չարախնդում էր, որ կարողացավ ստիպել Բեթմենին կորցնել ինքնատիրապետումը: Հիմա նա հասկանում է, որ նրան կգնդակահարեն այնքան սպանությունների համար ու պտտելով իր գլուխը ինքնասպան է լինում: Ոստիկանությունը գտնում է արյունաքամ եղած Բեթմենին, փորձում ք ձերբակալել նրան, բայց Բեթմենին հաջողվում է փախչել: Ջոկերի դին այրվում է կրակի մեջ:

Ամերիկյան և սովետական բանակները շարունակում են պայքարել լատինաամերիկյան կղզային պետություն Կորտո Մալտեզայի համար, նպատակ ունենալով այնտեզ տիրապետություն հաստատել: ԱՄՆ կողմից հանդես է գալիս Բեթմենը՝ հաղթելով թշնամուն: Չկամենալով պարտվել՝ Սովետական Միությունը միջուկային զենքով գրոհում է կղզին: Սուպերմենը կարողանում է փոխել ռումբի ուղղությունը, բայց պայթյունը տեղի է ունենում և Բեթմենը ծանր վիրավորվում է: Դետոնացման արդյունքում առաջացել է հզոր էլեկտրամագնիսական զարկերակ, որը վերացրել է բոլոր հաղորդակցման և կյանքի կազմակերպման միջոցնրը ԱՄՆ-ում: Դրա հետևանքով սկսել է միջուկային ձմեռ: Քանի որ քաղաքը քաոսի է վերածվել, Բեթմենը կոչ է անում իր օգնականներին և քաղաքացիներին վերականգնել այն: Այդ ժամանակ ոստիկանության կոմիսսար Յինդելն ընդունում է, որ Սև Ասպետը շատ հզոր է, որպեսզի նրան խանգարեն:

Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի մնացած մասը ողողված է հանցագործություններով, Գոտեմը՝ առանց իշխանությունների օգնության դառնում է ամենաապահով քաղաքը, իսկ դա մարտահրավեր է նախագահի վարչությանը: Հենց սա է ստիպում նրանց ուղարկել Սուպերմենին Բեթմենին ոչնչացելու համար: Նախօրեին, Բրյուսի տանը, ձեռքից զրկված և հինգ տարի առաջ բանտից փախած Օլիվեր Քուինն ասում է, որ ուզում է միանալ մարտին և հաշվեհարդար տեսնել այն մարդուց, ով սառեցրել էր նրան: Հաղթելու է ուժեղագույնը: Նրանք պայմանավորվել էին հանդիպել հայտնի «Հանցագործությունների պուրակում»: Բեթմենը և Սուպերմենը անխնա կռվում էին: Ամբողջ քաղաքը սարսափում էր ամեն մի հարվածից: Երբ Սուպերմենը պատրաստվում էր վերջ տալ Բեթմենին, Քուինը, անցնելով ոստիկանների միջով, տանիքից կրիպտոնիտե ծայր ունեցող նիզակով վիրավորում է Սուպերմենին, բայց չի սպանում: Ուեյնն ասաց Կլարկին, որ թուլացրել է կրիպտոնիտի ազդեցությունը, որպեսզի ցույց տա Սուպերմենին, որ բոլորն էլ մահկանացու են և պետք չէր նորից կանգնել Բեթմենի ճանապարհին, չէ որ նա արդեն պարտվել էր և յուրաքանչյուր պահի Բեթմենը կարող էր սպանել նրան: Հասցնելով ասել վերջին խոսքը, Բեթմենը մահանում է սրտի կաթվածից: Այդ ժամանակ Ուեյնի առանձնատունը պայթեցվում է և սպասավոր Ալֆրեդը, ում հանձնարարված էր ոչնչացնել բոլոր հանցանշանները, մահանում է ինսուլտից հենց հանցանքի վայրում: Ռոբինը և Կանաչ Աղեղը Բեթ-տանկի վրա թաքնվեցին բանակայիններից:

Ամեն-ինչ պարզ դարձավ թաղման օրը, ամբողջ աշխարհնիմացավ, որ Բեթմենը դա հայտնի միլլիարդատեր Բրյուս Ուեյնն էր: Նրա բոլոր գաղտնիքները բացահայտված են և կորած են նրա բոլոր ֆինանսները: Գորդոնը հարցնում է Կենտին.

- Դու ընկեր էիր՞:

- Ճիշտն ասած դժվար է ասել...

- Իրականության նման է:

Բոլորը հեռացան: Այդ պահին Սուպերմենը նկատեց գերեզմանի մոտ կանգնած մի աղջկա և գետնի տակ լսեց սրտի թեթև բաբախումներ: Կատարյալ լսողությամբ նա հասկացավ, թե ինչ է կատարվում, ակնարկեց ու գնաց: Պարզվում է, որ դա ուղերձ էր: Անդրաշխարհում, կենդանի Ուեյնը բացահայտեց Ռոբինին ու Կանաչ Աղեղին, որ տասը տարի սպասում էր գեղեցիկ վախճանի և հիմա երկրի վրա նրա գործը կշարունակեն իր աշակերտները նախկին մուտանտներից և «Բեթմենի որդիները»:







Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասում ներկայացված կերպարներ Կաղապար:Столбцы Կաղապար:Столбец

Դերասան Կերպար
Փիթեր Ուեյն Բրյուս Ուեյն / Բեթմեն
Արիել Ուինթեր Կերի Կելի / Ռոբին
Դեվիդ Սալբի Կոմիսսար Ջեյմս Գորդոն
Уэйд Уильямс Харви Дент / Двуликий[1]
Пэйджет Брюстер Կաղապար:Нп3
Мария Кэнелс-Баррера новый комиссар Эллен Йиндел
Майкл Эмерсон Джокер[1]
Կաղապար:Нп3 Альфред Пенниуорт
Майкл Маккин доктор Бартоломью Уолпер[1]
Կաղապար:Нп3 лидер мутантов
Грей Делизл ведущая новостей Карла
Ричард Дойл мэр Готэма
Կաղապար:Нп3 член банды «Сыны Бэтмена»
Джеймс Патрик Стюарт Мюррей
Կաղապար:Нп3 Կաղապար:Нп3
Фрэнк Уэлкер мэр Стивенсон

Կաղապար:Столбец

Персонажи представленные во второй части
Актёр Персонаж
Марк Вэлли Кал-Эл / Кларк Кент / Супермен[2]
Կաղապար:Нп3 Оливер Куин / Зелёная стрела
Тресс Макнилл Селина Кайл / Женщина-кошка
Կաղապար:Нп3 президент США
Конан О’Брайен ведущий шоу Дэвид Эндохрин[3]

Կաղապար:Столбцы/конец

  1. 1,0 1,1 1,2 Kit, Borys (2012-05-23). «'Dark Knight' Animated Movie Sets Voice Cast (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013-07-11-ին. Վերցված է 2012-05-23-ին.
  2. Harvey, Jim (2012-12-17). «Press Release For "Batman: The Dark Knight Returns, Part Two" Animated Feature». Worldsfinestonline.com. Արխիվացված է օրիգինալից 2013-07-11-ին. Վերցված է 2012-12-27-ին.
  3. «Conan O'Brien Joins Batman: The Dark Knight Returns, Part 2». IGN. Newscorp. 2012-10-13. Արխիվացված է օրիգինալից 2013-07-11-ին.