Միջուկային ձմեռ, միջուկային զենքի մասշտաբային կիրառմամբ պատերազմի դեպքում Երկրի մակերևույթին սպասվող երկարատև համընդհանուր ցրտեցում։ Համաձայն փորձագետների հետազոտությունների և մաթեմատիկական մոդելավորման՝ միջուկային զենքի զանգվածային կիրառումից հետո անտառների, վառելանյութի պաշարների, տորֆերի և այլնի այրման հետևանքով Երկրի մակերևույթի մոտ օդի ընդհանուր ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա։ Այնուհետև պայթյունի հետևանքով մթնոլորտում կուտակված հսկայական քանակությամբ այրման արգասիքները՝ աերոզոլները, գազային խառնուրդները և միջուկային հրդեհների ծուխը, կարգելակեն արեգակնային ճառագայթման ներթափանցումը դեպի Երկրի մակերևույթ, որի հետևանքով օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի՝ միջին հաշվով, 15°0-ով։ Կսկսվի միջուկային ձմեռ, կդադարի լուսասինթեզը, հսկայական տարածքներում կսառչեն ու կոչնչանան բուսականությունը, գյուղատնտեսական ցանքերը և վերջնականապես, կվերանա ամենայն կենդանի արարած, ու կկործանվի քաղաքակրթությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։