Մասնակից:Ռիտա (Դդ)/Կիրակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիտա (Դդ)/Կիրակի

«Կիրակի» (ֆր.՝ Dimanche, ռուս.՝ «Воскресенье»), Պատրիկ Դոյոնի կողմից ստեղծված կանադական կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]: Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարին Բեռլինի փառատոնին, իսկ օնլայն պրեմիերան՝ 2012 թվականի հունվարի 15-ին[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիակնօրյա առավոտ էր: Տղան կանգնած գնացքի գծերի մոտ, դնում է մետաղադրամը ռելսերի տակ, և երբ կազմը անցնում է, վերցնում է այն արդեն հարթ, ուղիղ վիճակում: Այդ ժամանակ նրան է մոտենում մայրը և տանում է տուն, եկեղեցու կիրակնօրյա քարոզարշավին նախապատրաստելու համար: Ծառայությունից հետո, երբ սկսում են նվիրատվությունները հավաքել, տղան իր հարթ մետաղադրամը դնում է ծրարի մեջ և նվիրաբերում ուրիշներին: Ժամերգությունից հետո ընտանիքով գնում են իրենց հարազատներին հյուր: Մեծերը խոսում են միմյանց հետ և ուշադրություն չեն դարձնում ո՛չ ագռավներին, որոնք կռկռում էին դրսում, ո՛չ էլ տղային: Նա ձանձրանում էր, երբ տատիկը ձկան ապուր էր պատրաստում, իսկ հետո նկատում է, որ հյուրասենյակի պատին կախված արջի գլուխը այդքան էլ մեռածի տեսք չուներ:

Նա տնից դուրս է գալիս, շրջանցում է այն և տեսնում է, որ տան պատին կախված արջի գլուխը ոչ թե հաղթանշան է, այլ ապակու մեջ մնացած կենդանի արջ: Տղան կրկին գնում է դեպի երկաթուղի, ճանապարհին գցում է մետաղադրամը, որը վերցրել էր պապիկի տաբատի գրպանից, քանի դեռ նա քնած էր հյուրասենյակի բազմոցին: Արջը, լսելով գնացքի ձայնը դուրս է գալիս իր թակարդից և վազում դեպի ռելսերը, ապա նստում է դրանց վրա: Տղան փորձում է փրկել նրան, բայց չի հասցնում՝ գնացքը անցնում է արջի վրայով: Այն բանից հետո, երբ ամբողջ կազմը թաքնվում է, տղան մոտենում է ռեսլերին և բարձրացնում է մետաղադրամը: Նա տեսնում է, որ մետաղադրամի պատկերը փոխվել է մինչ այդ նրա մի կողմի վրա պատկերված էր արջը իսկ երկրորդին՝ թագուհու պատկերն էր, իսկ հիմա դրանցից մեկի վրա պատկերված է մեռած արջը, իսկ մյուսի վրա նա՝ տան պատուհանի մեջ խրված:

Տղան մետաղադրամը տեղն է դնում, այնուհետև գնում է ծնողների մոտ, ովքեր արդեն սպասում էին նրան այնտեղ, և ամբողջ ընտանիքը մեկնում է տուն:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր Պատրիկ Դոյոնի համար, «Կրիակի» մուլտֆիլմը դարձավ առաջին մասնագիտական աշխատանքը[3]: Մինչ այդ, սկսնակ անիմատորների համար Կանադայի կինոմատեգրաֆիայի պետական ծառայության ծրագերի ուսուցման ժամանակ, Դոյոնը 2006 թվականին ստեղծել է միայն 3 րոպեանոց «Square Roots» մուլտֆիլմը[4]:

Մուլտֆիլմը ստեղծվել է համակարգչային անիմացիայի օգնությամբ, օգտագործելով նկարված մուլտիպլիկացիայի տեխոնոգիան: Նախքան համակարգչային մշակումը սկսելը, հարկավոր էր սկանավորել նկարված էսքիզների 15 արկղ թերթերը: Արդյունքում ֆիլմի վրա աշխատանքը տևեց 2 տարի: Հարցազրույցներից մեկում Դոյոնը ասել է, որ օգտագործել է նկարված մուլտիպլիկացիայի տեխնոլոգիան միայն այն պատճառով, որ հավատում էր, որ ստեղծման նման մեթոդները ավելի լավ են օգնում ցուցադրել զգացմունքները։ Այս մուլտֆիլմը ստեղծելու համար նա ոգեշնչվել է Քվեբեկ քաղաքում անցկացրած իր մանկությունից[5]:

Մրցանակներ ր նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 մուլտֆիլմը առաջադրվել է Օսկարի լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, ինչպես նաև նույն անվանակարգում արժանացել է Էնիի մրցանակի[6][7]: Մեկ տարի առաջ նա Բեռլինի միջազգային կինոփառատոնին[8] ստացել է հատուկ մրցանակ, ինչպես նաև Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sunday, an animated short film by Patrick Doyon, in competition at the 61st Berlin International Film Festival» (անգլերեն). Канадская государственная служба кинематографии. 14 января, 2011. Վերցված է 2 апреля, 2014-ին.
  2. «Web Premiere: "Sunday" by Patrick Doyon» (անգլերեն). Cartoon Brew. 5 января, 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-01-23-ին. Վերցված է 2 апреля, 2014-ին.
  3. Патч, Ник (24 января 2012). «Two National Film Board of Canada animated shorts nominated for Oscars» (անգլերեն). Toronto Star. Վերցված է 2 апреля 2014-ին.
  4. Уайетт, Нельсон (16 февраля 2012). «Oscar nomination sets bar high for Montrealer's second film». CTV News. Վերցված է 2 апреля 2014-ին.
  5. Келли, Брендан (21 февраля 2012). «Montreal filmmaker heads to the Oscars for first professional film» (անգլերեն). Montreal Gazette. {{cite news}}: Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Nominees and Winners for the 84th Academy Awards» (անգլերեն). «Оскар». Վերցված է 3 апреля 2014-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  7. «39TH ANNUAL ANNIE NOMINATIONS & WINNERS!» (անգլերեն). «Энни». Վերցված է 2 апреля 2014-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  8. «PREISE & AUSZEICHNUNGEN 2011» (գերմաներեն). Берлинский кинофестиваль. Վերցված է 3 апреля 2014-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  9. «Dimanche» (ֆրանսերեն). Международный фестиваль анимационных фильмов в Анси. Վերցված է 3 апреля 2014-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]