Մասնակից:Ռիմա Կարապետյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՑԻԿԼՈՆ (հուն, xuxtaov – պտտվող), մթնոլորտային խոտորում՝ օդի պտտահողմային շարժումով, և կենտրոնում մթնոլորտային ճնշման ցածր արժեքով։ Տարածման տրամագիծը հասնում է մինչև 2–3 հազար կմ–ի։ Փակ իզոբարները սովորաբար ունենում են անկանոն, բայց օվալին մոտ ձև և սահմանափակում են ցածր ճնշման շրջանները (բարիկական դեպրեսիաները)։ Մթնոլորտային ճնշման նվազագույն արժեք դիտվում է Ց–ի կենտրոնական մասում և տատանվում 960-ից մինչև 1000– 1010 մբ, առանձին դեպքերում՝ նվազում մինչև 920-930 tip։ Երկրագնդի թեքվող (Կորիոլիսի) ուժի և շփման ուժի ազդեցությամն շնորհիվ Հյուսիսային կիսագնդում քամին մթնոլորտի երկրամերձ շերտում շրջանցում է Ց–ի կենտրոնը ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ և իզոբարների հետ կազմում է մոտավորապես 30°-ի անկյուն։ Օդի այդպիսի շրջանառությունը Ց–ի կենտրոնական մասում առաջացնում է վերընթաց հոսանք, որը նպաստում է ամպամածության ավելացմանը և տեղումների առաջացմանը։ Արտաարևադարձային լայնություններում մթնոլորտային տեղումների հիմնական մասը կապված է ցիկլոնային գործունեության հետ։ Պտտահողմային շարժման հետևանքով տարբեր աշխարհագրական լայնություններից Ց–ի շրջան են թափանցում տարբեր ջէրմաստիճաններով օդային զանգվածներ և պայմանավորում օդի ջերմաստիճանի անցության շնորհիվ Հյուսիսային կիսագնդում քամին մթնոլորտի երկրամերձ շերտում շրջանցում է Ց–ի կենտրոնը ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ և իզոբարների հետ կազմում է մոտավորապես 30°-ի ան– կյուն։ Օդի այդպիսի շրջանառությունը Ց–ի կենտրոնական մասում առաջացնում է վերընթաց հոսանք, որը նպաստում է ամպամածության ավելացմանը և տեղումների առաջացմանը։ Արտաարևադարձային լայնություններում մթնոլորտային տեղումների հիմնական մասը կապված է ցիկլոնային գործունեության հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։