Մասնակից:Ռիգել/Ավազարկղ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպարտակ հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Սպարտակ Հովհաննիսայն | |
---|---|
Ծնվել է | Հուլիսի 19, 1960 թ. Հայկական ՍՍՀ, քաղաք Քաջարան |
Մասնագիտություն | Ինժեներ-մեխանիկ, բժիշկ |
Լեզու | Հայերեն, ռուսերեն |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ (1982) Երևանի Պետական բժշկական Ինստիտուտ (1992) |
Կուսակցություն | Անկուսակցական |
Զավակներ | Հրաչ Հովհաննիսյան, Դավիթ Հովհաննիսյան, Էլեն Հովհաննիսյան |
Սպարտակ Հովհաննիսյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպարտակ Հրաչիկի Հովհաննիսյան (հուլիսի 19, 1960 թ. Հայկական ՍՍՀ, քաղաք Քաջարան), Ինժեներ-մեխանիկ, բժիշկ: Աղետների բժշկության փորձագետ, «Սպարտա» գոյատևման կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ: Հանրապետությունում մի շարք ոլորտներում եզակի մասնագետներից մեկը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպարտակ Հովհաննիսյանը ծնվել է քաղաք Քաջարանում, 1960 թվականի հուլիսի 19-ին: Հայրը՝ Հրաչիկ Հովհաննիսյանը եղել է շինարար, մոնտաժային վարչության պետ: Շինմոնտաժային աշխատանքներ է իրականացրել Հայստանի գրեթե բոլոր բնակավայրերում՝ արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մինչև մշակույթային և կենցաղային օբյեկտներ: Մայրը՝ Էմմա Գաբրիելյանը եղել է մաթեմատիկայի ուսուցչուհի: Եղբայրը՝ Միշա Հովհաննիսյանը ինժեներ մեխանիկ է: Սպարտակը դրոցական տարիներից աչքի էր ընկնում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություններով, ինչպես նաև դեպի բնությունը տարատեսակ արշավներով:Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
1967 թվականին ընդունվում է և 1977 թվականին ավարտում Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1977 թվականին ընդունվում է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ Մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետ, որը ավարտում է 1982 թվականին, ստանալով Ինժեներ-մեխանիկի որակավորում «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտացմամբ:
1982 թվականից մինչև 1986 թվականը աշխատում է «Հայարդմոնտաժ» տրեստի թիվ 3 Մոնտաժային վարչությունում, որպես գլխավոր մեխանիկ, իրեն դրսևորելով որպես բանիմաց և գործնական ինժեներ:
1986 թվականին ընդունվում, և 1992 թվականին ավարտում է Երևանի Պետական բժշկական Ինստիտուտի Բուժական ֆակուլտետը, «Ընդհանուր պրակտիկայի բժիշկ» մասնագիտացմամբ: 1992-1993թթ. Նույն մասնագիտացմամբ վերապատրաստում է անցել Ուսումնա-գիտաբժշկական Համալիրում: Հետագա տարիներին աշխատել է որպես տեղամասային թերապևտ, շտապ բուժօգնության բժիշկ, շրջանային օնկոլոգ:
1994-1997թթ. Ծառայության է անցել ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության Քաղաքացիական պաշտպանության թիվ 52431 զորամասում որպես բժշկական ծառայության պետ: Ներկայումս հանդիսանում է պահեստազորի կապիտան:
1998-2004 թթ. Աշխատել է Եվրոպայի Խորհրդի Խոշոր Աղետների ԲՄՀ «Փրկարարների պատրաստման Եվրոպական Միջտարածաշրջանային Կենտրոնում» որպես գիտամեթոդական բաժնի վարիչ: Նույն ժամանակամիջոցում՝ 1999-2006 թթ. «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» գիտակրթական համալիրում դասավանդել է իր իսկ ստեղծած «Անվտանգություն և գոյատևում» առարկան, ինչպես նաև գոյություն ունեցող «Ասպետաբանություն-Հայ կին» առարկաները:
2010–2015 թթ. հանդիսացել է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի «Աղետների բժշկության» ամբիոնի դասախոս:
2010-2017 թթ. հանդիսացել է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող և «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ:
Համարվում է նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության առցանց դրամաշնորհային ծրագրերի գնահատման անկախ փորձագետ:
2004 թվականից առ այսօր հանդիսանում է «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը:
2012 թվականից Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվավոր անդամ է:
Հետազոտական գործունեության հիմնական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձնական անվտանգություն
- Ապահովություն
- Գոյատևում
- Աղետների բժշկություն,
- Առաջին բուժօգնություն
- Արշավային տուրիզմ
- Սիրո և ընտանիքի հիմնախնդիրներ
Ուսուցողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետազոտական աշխատանքները զուգակցել է նաև դասընթացավարության հետ: 1994 թվականից առ այսօր նա իրականացնում է որակյալ անհետաձգելի բուժօգնության դասընթացներ բժշկական և ոչ բժշկական անձնակազմերի համար, ինչպես նաև զբաղվում է նշված ոլորտում գիտական հետազոտություններով և ուսումնասիրություններով, ուսումնական նոր ծրագրերի և մեթոդների մշակմամբ: Ունի դասավանդման համար անհրաժեշտ ցուցադրական հարուստ տեսականի (մանեկեններ, մուլյաժներ, մակիյաժի և այլ հավաքածուներ, պարագաներ, սարքավորումներ), ինչպես նաև ցուցապաստառներ և հարուստ գրադարան:
1994 թվականից առ այսօր դասընթացներ է իրականացրել ներքոնշյալ ունկնդիրներին՝
- ՀՀ ԱԻՎ Քաղպաշտպանության գնդի անձնակազմին (զ/մ 52436)
- «Կոսովոյի քաղպաշտպանության դպրոցի» հրահանգիչներին (UNMIK-IOM, EUR-OPA, Կոսովո, Պրիշտինա):
- «Մարիոթ Արմենիա», «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրների անձնակազմերին (2006 թ-ից առ այսօր)
- «Ալեքսանդեր», «Հոլիդեյ ինն էքսպրեսս», «Անի հոթել» հյուրանոցային համալիրների անձնակազմերին,
- «Կասկադ» համալիրի աշխատակիցներին,
- «Արմոբիլ» և «Գարդմոբիլ» պահնորդական ծառայությունների աշխատակիցներին, «Զվարթնոց» միջազգային Օդանավակայանի ուղևորների սպասարկման աշխատակիցներին
- «FMD KL Europe» կազմակերպության աշխատակիցներին
- Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան անձնակազմին
- «Հայաստանում բնական աղետների պատրաստվածության և արձագանքման ապակենտրոնացված համակարգի հզորացման`«Արձագանք. Բժշկական ստորաբաժանումների» անդամներին՝(ՀՀ 27 քաղաքների թվով 650 բուժաշխատողներին, 2010֊2018 թթ),
- «Հայաստանում Ամերիկյան Համալսարանի» բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներին,
- ՀՀ հանրակրթական դպրոցների զինղեկներին (2001թ առ այսօր)
- Dasaran.am այցելող աշակերտներին ու ուսուցիչներին
- Երևանի, ինչպես նաև ՀՀ տարբեր քաղաքների և հարակից գյուղերի դպրոցների ինչպես անձնակազմին, այնպես էլ աշակերտներին և ծնողներին
- «Վիվասել» և «Բիլայն» օպերատորների աշխատակիցներին
- ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի «Փրկարարական» բաժնի ուսանողներին
- «Լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայի» և այլ արշավական ակումբների անդամներին
- The Crowdfunding Formula աշխատակիցներին
- Զբոսաշրջային կազմակերպությունների աշխատակիցներին («Հայք Արմենիա», «Տրանսկովկասյան արահետ», «TFC» և այլն)
- «Հայկական ճամբար» ՀԿ շահառուներին
- «Ինստիգեյթ» կազմակերպության աշխատակիցներին և «Իրական դպրոցի» սաներին
- «Խոհարարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի» ուսանողներին.
- ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներին
- Այլ բազմաթիվ մասնագետների (ոստիկաններ, մարզիկներ, զինծառայողներ, հրշեջ-փրկարարներ, ուսանողներ և այլն)
Սպարտակ Հովհաննիսյանը իր ակտիվ փորձագիտական և ուսուցողական մասնակցությունն է ունեցել նաև հանրապետությունում իրականացվող բազմաթիվ ուսումնավարժական միջոցառումներին՝ կազմակերպված Արտակարգ Իրավիճակների, Առողջապահության նախարարությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների կողմից: Միայն 2013-2017թթ. նրա անմիջական մասնակցությամբ [http://mes.am/hy/Շ ՀՀ ԱԻՆծ և Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) կողմից իրականացվել է 40 ուսումնավարժանք 6 մարզերում: Հանդիսանում է նաև ներկայումս հանրակրթական դպրոցներում գործող «Ռազմագիտություն» առարկայի դասագրքերի «Առաջին բուժօգնության հիմունքներ» բաժնի, «Ռազմագիտություն, ուսուցչի ձեռնարկի» և համապատասխան պաստառների հավաքածուի, ինչպես նաև «Դասախոսություններ «Առաջին բուժօգնությունից» դասագրքի համահեղինակ:
Բացի վերը նշվածից, 1999-2006 թթ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան-գիտակրթական համալիրում դասավանդել է իր կողմից ստեղծված «Անվտանգություն և գոյատևում» նոր առարկան:
2010 թվականից առ այսօր վարում է նաև «Պատանի փրկարար», այնուհետև «Ռոբինզոն» գոյատևման և արշավային տուրիզմի» խմբակները, անց է կացրել բազմաթիվ քայլարշավներ, ամառային ուսուցողական ճամբարներ:
Մասնակցությունը միջազգային նախագծերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աղետների բժշկության» ուսումնական և շարունակական մասնագիտական զարգացման մոդուլների մշակում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար:«Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման «Աղետների բժշկության» դասընթացավարների 80-ժամյա վերապատրաստման» դասընթացների ղեկավար: Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գրասենյակ, ՀՀ Առողջապահության նախարարություն: 2015-2016 թթ.
- Հրահանգիչների վերապատրաստման դասընթացների հրահանգիչ, փորձագետ-խորհրդատու` «Հայաստանում բնական աղետների պատրաստվածության և արձագանքման ապակենտրոնացված համակարգի հզորացման` «Արձագանք. Բժշկական ստորաբաժանումներ» ծրագիր: Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գրասենյակ, 2008 -2016 թթ.:
- Հայ փրկարարների երեք փուլանոց ուսուցում Ֆրանսիայի «Միջազգային մանկավարժական օգնություն» ասոցիացիայի փրկարար-հրահանգիչների մասնակցությամբ: Փուլ 2-րդ` 18-29 մարտի, 1999թ. Փուլ 3-րդ` 2-12 փետրվար, 2000 թ.
- Միջազգային սեմինար «Լեռնային շրջաններ. բնական աղետների հետևանքների վերացման ժամանակ պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը»: Լվով, Ուկրաինա, 10-14 դեկտեմբերի , 1999թ.
- Հրահանգիչ` UNMIK - IOM և EUR-OPA, «Կոսովոյի քաղպաշտպանության դպրոցի հրահանգիչների պատրաստում» միջազգային ծրագիր: Կոսովո, Պրիշտինա, 6-13 հոկտեմբերի, 2000 թ.
(OXFAM, Առողջության Առաջնային Պահպանման ծրագիր, Գնահատող խումբ, Հայաստանի Հանրապետություն, 31 հունվար-9 մարտի 1999թ., 18 հուլիս-2օգոստոս 2001թ.
- ՀՀ Առողջապահության նախարարություն, Համաշխարհային Բանկ, Առողջության Առաջնային Պահպանման ծրագիր, Գնահատող խումբ, Հայաստանի Հանրապետություն
2010 թվականից 2017 թ. համագործակցել է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության հետ: Դասընթացներ է կազմակերպել ինչպես Ստեփանավանի, Թալինի, Ալավերդու Տարածքային զարգացման ծրագրերի հետ, այնպես էլ Երևան քաղաքի: Այս 6 տարիների ընթացքում աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի 8 դպրոցներում՝ ինչպես անձնակազմի, աշակերտների և ծնողների անվտանգության բարձրացման ուղղությամբ, այնպես էլ դպրոցների ապահովության բարձրացման ուղղությամբ, նպատակ ունենալով դիմակայելու ինչպես արտակարգ իրավիճակներին, այնպես էլ այլ ծայրահեղ իրավիճակներին:
Հրատարակված նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոդվածներ` «Մանկավարժական միտք» ամսագրում և «Արտակարգ թերթ» թերթում:
- 40-ից ավել գրքույկներ` «Անվտանգություն և գոյատևում» առարկայի համար:
- «Ռազմագիտություն» առարկայի դասագիրք, «Առաջին բուժօգնության հիմունքներ» բաժին, համահեղինակ, Երևան, 2001թ., 2008 թ.
- «Ռազմագիտություն, ուսուցչի ձեռնարկ», «Առաջին բուժօգնության հիմունքներ» բաժին, համահեղինակ, Երևան, 2001թ., 2008թ.
- «Անձնական անվտանգության» և «Առաջին բուժօգնության» ցուցապաստառների հավաքածու, Երևան, «Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ» , 2011-2013 թ.
- «Դասախոսություններ «Առաջին բուժօգնություն» թեմաներով», Երևան, 2014թ
Հասարակական֊քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անկուսակցական