Jump to content

Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարապետյան Աննա — հայ ֆուտբոլիստ, դարպասապահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (կառավարման հոգեբանության մագիստրոս) և Եվրոպական կրթական ակադեմիան (լեզվաբանության Բակալավր)[1]։ Առաջին ֆուտբոլի տրիները եղել է՝ Մհեր Միքայելյանը։ 2002-2012 թվականներին հանդես է եկել «քոլեջ» թիմի դարպասապահի դիրքում, Հայաստանի վեցակի չեմպիոն, Հայաստանի քառակի գավաթակիր և 2006 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստուհի։ 2012/2013 մրցաշրջանում «Նեֆտեխիմիկը» հանդես է եկել Ուկրաինայի առաջնությունում՝ վերցնելով Ուկրաինայի գավաթը և դառնալով 2012/2013 առաջնության արծաթե մեդալակիր[1]։ 2013-2015 թվականներին պաշտպանել է «Կուբանոչկայի» դարպասը Ռուսաստանի առաջնությունում։ Ծնկահոդի վնասվածքի պատճառով 2014-2015 մրցաշրջանի մեկնարկից առաջ բաց է թողել մրցաշրջանի զգալի մասը և հեռացել է թիմից, չնայած վնասվածքից հետո վերականգնմանը[2][3]։ Հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում 2006-2013 թվականներին, 2011 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մասնակից[5], Աբովյանի միջազգային մրցաշարի մասնակից[4] և «Կուբանի գարուն» մրցաշար[5]։ Սիրում է սպորտային պարեր և կինո։ Սիրված կատարողներ-Մայքլ Ջեքսոն, KISS և The Survivors[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Профиль на сайте «Кубаночки» (сезон 2014)» (ռուսերեն). Кубаночка. Վերցված է 2018-03-24-ին.
  2. ПРОДОЛЖЕНИЕ СЛЕДУЕТ: ЧАСТЬ II (ռուս.)
  3. ТАТЬЯНА ЗАЙЦЕВА: "КУБАНОЧКА" СОХРАНИЛА КОСТЯК КОМАНДЫ (ռուս.)
  4. Международный женский футбольный турнир пройдет с 12 по 16 мая в Армении (ռուս.)
  5. Девчонки не хуже! (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]