Մասնակից:Սատուրն/Պիրի-պիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
50 000—175 000 միավոր՝ ըստ Սկովիլլի սանդղակի
Սատուրն/Պիրի-պիրի

Պիրի-պիրի (ˌpɪriˈpɪri PIRR-ee-PIRR-ee, Piri-piri, ինչպես նաև peri peri կամ pili pili; այլ անվանումներ — աֆրիկական թռչնի աչք (անգլ. Bird’s eye chili, Bird eye chili, Bird’s chili) (անգլ.՝ African bird’s eye), կամ աֆրիկական սատանա (African Devil) — կարմիր պղպեղի տեսակը չինական տաքդեղի տեսքով (Capsicum chinense), որը աճում է ինչպես վայրի, այնպես էլ մշակաբույսերի տեսքով։

Համարվում է տաքդեղ տեսակի փոքր բույս։ Աճում է աֆրիկյան երկրներում․ պորտուգալացիների կողմից բերվել են իրենց հնդկական տարածքները՝ Գուջարաթ և Գոա։

Էթիմոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրի-պիրի սվահիլի լեզվով թարգմանվում է պղպեղ։ Տարբեր լեզուներում պիրի-պիրին ունի տարբեր հնչողություն։ Այն օգտագործվում է պորտուգալերենում, մասնավորապես Մոզամբիկի պորտուգալական համայնքում:

Օկսվորդի անգլերեն բառարանով նկարագրվում է օտար բառ պիրի-պիրի, նշանակում է «շատ կծու սոուս, պատրաստված կարմիր չիլիի պղպեղով» և անվանումը ծագել է Հարավային Ամերիկայում, որը նշանակում է պղպեղ[1]։

Բույսի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղպեղի պտուղները մանգոյի հետ համեմատած

Թուփը շատ խիտ է, երկարությունը՝ 45-120սմ, 4-7սմ տերևներով (1,3-1,5սմ լայնությամբ)։ Պտուղը երկարավուն է՝ 8-10սմ երկարությամբ։ Խակ պատիճի գույնը կանաչ է, հասածինը՝ վառ կարմիր կամ մանուշակագույն։ Որոշ տեսակներ ունեն կծվության աստիճան, մինչև՝ 175 000 Սկովիլլի միավոր։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորացրած պղպեղներ

Ինչպես և բոլոր պղպեղ–չիլիները, պիրի–պիրին առաջացել է հարավամերիկյան տեսակից, բայց նա դեռ հին ժամանակներից աճում է Աֆրիկայի վայրի բնության մեջ և ներկայումս վաճառվում է առևտրային տարածքներում՝ Զամբիում, Ուգանդիում, Մալավիում, Զիմբաբվեում[2] և Ռուանդեում[3]։ Հիմնականում աճում է Մալավիում, Զմբիում, Հարավային Աֆրիկայում, Գանիում, Նիգերում, Զիմբաբվեում և Մոզամբիկում։ Այն մշակվում է ինչպես սննդի, այնպես էլ դեղագործական արդյունաբերության համար: Պիրի–պիրիի մշակումը աշխատատար է[2]։

Սոուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրի–պիրիի սոուսը (օգտագործվում է որպես համեմունք կամ մարինադ) ունի պորտուգալական ծագում և տարածված է Անգոլեում, Նամիբիում, Մոզամբիկում և Հարավային Աֆրիկայում։ Պատրաստված է մանրացված չիլիներից, ցիտրուսային կեղևից, սոխից, պղպեղից, սխտորից, աղից, կիտրոնի հյութից, դափնու տերևներից, պապրիկներից, պիմետոից, ռեհանից, օրեգանոյից և թարխունից[4]։

Բաղադրատոմսերը տարբեր տարածաշրջաններում տարբեր են, բայց հիմնական բաղադրիչներն են չիլին, լիմոնը, կարագը և կարմիր բուլղարական պղպեղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Angus Stevenson Oxford Dictionary of English. — Oxford: Издательство Оксфордского университета, 2010. — P. 1352. — ISBN 978-0-199-57112-3
  2. 2,0 2,1 Dave DeWitt (2008-06-01). «Pepper Profile: African Birdseye» (անգլերեն). Fiery Foods & Barbecue Central. Վերցված է 2018-03-14-ին.
  3. «About AKABANGA 4U» (անգլերեն). Akabanga. Արխիվացված է օրիգինալից 2018-02-05-ին. Վերցված է 2018-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. David A. Bender piri-piri // A Dictionary of Food and Nutrition. — Oxford: Издательство Оксфордского университета, 2014. — ISBN 978-0-192-51842-2